Բագրատ Առուշանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Առուշանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Բագրատ Իսահակի Առուշանյան (փետրվարի 27, 1903[1], Վերիշեն, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - հոկտեմբերի 19, 1994, Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային բանակի գեներալ-լեյտենանտ (1945 թվականից)։
Բագրատ Առուշանյան | |
---|---|
փետրվարի 27, 1903[1] - հոկտեմբերի 19, 1994 (91 տարեկան) | |
Ծննդավայր | Վերիշեն, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Զորատեսակ | հետևազոր |
Կոչում | գեներալ-լեյտենանտ[1] |
Հրամանատարն էր | 14th Rifle Corps (1st formation)? և 11-րդ գվարդիական կորպուս |
Մարտեր/ պատերազմներ | Խորհրդա-ֆիննական պատերազմ[1] և Հայրենական մեծ պատերազմ[1] |
Կրթություն | ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի զինվորական ակադեմիա (1936)[1] |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է փետրվարի 27-ին, Հին Գորիս (այժմ՝ Գորիսի շրջանի Վերիշեն) գյուղում։ Սովետական բանակում ծառայել է 1923 թվականից։ 1926 թվականին ավարտել է Երևանի Առուշանյան-Մյասնիկյանի անվան հայկական միացյալ ռազմական դպրոցը և ծառայության անցել Հայկական լեռնահրաձգային դիվիզիայում 1926–1932 թվականներին։ 1936 թվականին ավարտել է Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան։ Մասնակցել է սպիտակ ֆինների դեմ մղված մարտերին 1939–1940 թվականներին։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Հարավ–Արևմտյաև ռազմաճակատում եղել է 12-րդ բանակի շտաբի պետ, ապա՝ նույն ռազմաճակատի հրամանատարի տեղակալ (թիկունքի գծով)։ 1941 թվականի հոկտեմբերին նշանակվել է 56-րդ բանակի շտաբի պետ և մասնակցել Դոնի Ռոստովի ազատագրմանը։ 1943 թվականին տեղափոխվել է 1-ին Մերձբալթյաև ռազմաճակատ։ 1944 թվականի հունիսից եղել է 11-րդ գվարդիական կորպուսի հրամանատար։ Առուշանյանի զորամիավորումները հերոսական կռիվներ են եղել Բելառուսիայի, Մերձբալթիկայի ազատագրման համար, մասնակցել են Արևելյան Պրուսիայի մարտերին։ Առուշանյանը պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի՝ 3, Սուվորովի և Կուտուզովի II աստիճանի շքանշաններով։ Ետպատերազմյան տարիներին ավարտել է զինված ուժերի Գլխավոր շտաբի Կ. Վորոշիլովի անվան ռազմական, ակադեմիան 1948 թվականին, ապա դասախոսել է ռազմական ակադեմիաներում։ Գրել է ռազմագիտական և ռազմապատմական հոդվածներ[2]։ ԽՄԿԿ անդամ 1931 թվականից։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ Ով ով է.հայեր (կենսագրական հանրագիտարան։ Հատոր Ա, Երևան 2005
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 551)։ |