ԲՏՌ-70 (ռուս.՝ БТР-70), Խորհրդային արտադրության զրահափոխադրիչ։

ԲՏՌ-70
БТР-70
Հիմնական տվյալներ
Դասակարգզենքի ընտանիք, տրանսպորտի տարատեսակ և մարտական մեքենաների ընտանիք
ԵրկիրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Քաշ, տ.11,5 տ
Անձնակազմ3
Պատմություն
ԱրտադրողԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Արտադրման թվականներ1972-1980
Շահագործման սկիզբ1972
Չափեր
Կորպուսի երկարություն, մմ7540
Կորպուսի լայնություն, մմ2790
Բարձրություն, մմ2240
Սպառազինություն
Թնդանոթի տրամաչափ և մակնիշ14.5 մմ
Շարժականություն
Շարժիչի հզորություն, ձիաուժ2 x 120
Արագությունը խճուղով, կմ/ժ80

Ընդհանուր բնութագիր խմբագրել

ԲՏՌ-70 զրահափոխադրիչը ԲՏՌ-60 զրահափոխադրիչի ավելի արդիականացված մոդելն է։ ԲՏՌ-70 զրահափոխադրիչի արտադրությունը սկսվել է 1972-ական թվականներին։ ԲՏՌ-70 սկսվել է շահագործվել խորհրդային բանակում 1972 թվականից։ Այժմ ԲՏՌ-70 զրահափոխադրիչը շահագործվում է բազմաթիվ երկրներում՝ ինչպես արտաքին այնպես էլ ներքին ուժային կառույցների կողմից։ Այս զրահափոխադրիչը նաև լայնորեն օգտագործվում է մի շարք ռազմական հակամարտությունների ընթացքում։

Մարտավարատեխնիկական տվյալներ խմբագրել

ԲՏՌ-70 զրահափոխադրիչը արտադրված է ԲՏՌ-60 զրահափոխադրիչների հիման վրա մասնակի փոփոխություններով։ Վարորդական և հրամանատարական խցիկները գտնվում են զրահափոխադրիչի առջևային հատվածում (վարորդականը ձախ, իսկ հրամանատարականն աջ մասերում)։ Ուղևորատար խցիկը զրահափոխադրիչի կենտրոնական մասում, իսկ շարժիչը զրահափոխադրիչի հետևում։ ԲՏՌ-70 զրահափոխադրիչն ունի 8x8 կոնֆիգուրացիա։ Առաջին երկու զույգ անիվները պտտվող են։ ԲՏՌ-70 զրահափոխադրիչի երկարությունը կազմում է 7.54 մ, լայնությունը՝ 2.79 մ, իսկ բարձրությունը՝ 2.24 մ։ ԲՏՌ-70 զրահափոխադրիչը բավականին թեթև է. նրա քաշը կազմում է 11.5-12 տ։ ԲՏՌ-70 զրահափոխադրիչն ունի 14.5 մմ-անոց գնդացիր։ ԲՏՌ-70 զրահափոխադրիչը սնուցվում է 120 ձիաուժ հզորությամբ երկու հատ GAZ-66 բենզինային շարժիչներով՝ զարգացնելով ճանապարհային հատվածում 80 կմ/ժ, իսկ ջրային ավազաններում 9 կմ/ժ արագություն։ ԲՏՌ-70 զրահափոխադրիչի վառելիքի պաշարը կազմում է 400-600 կմ։ ԲՏՌ-70 զրահափոխադրիչը պողպատե զրահապատված է։ Այն պաշտպանում է փոքր զենքերից և հրետանային արկերից։

Սպառազինություն խմբագրել

 
ԲՏՌ-70 զրահափոխադրիչ ունեցող երկրներ

Նախկին օպերատորներ խմբագրել

 
ԲՏՌ-70 զրահափոխադրիչի սխեմա

Տես նաև խմբագրել

Աղբյուրներ խմբագրել