Աֆրոարաբները Ենթասահարայան ծագում ունեցող արաբներն են։ Դրանց թվին են պատկանում հիմնականում սուդանցիների, եգիպտացիների, մարոկկացիների, ալժիրցիների, սահաարացիների, մավրիտանցիների, եմենցիների և թունիսցիների բնիկ սևամորթ բնակչությունը, որոնք երկարատև բնակություն են հաստատել Պարսից ծոցի այնպիսի պետություններում, ինչպիսիք են Օմանը[1], Սաուդյան Արաբիան[2], Քուվեյթը[3] և Արաբական Միացյալ Էմիրությունները[4]։ Պաղեստինցիների, հորդանանցիների, իրաքցիների և լիբիացիների շրջանում նույնպես կան աֆրոարաբների փոքր համայնքներ։

Աֆրոարաբներ
Ընդհանուր քանակ
Բնակեցում
Մերձավոր Արևելք և Հյուսիսային Աֆրիկա, Պարսից ծոցի երկրներ, Եմեն, Արևելյան Աֆրիկայի Սուահիլի ափ, Արևմտյան Աֆրիկայի Սահել
Լեզու(ներ)
արաբերեն, տեդաերեն, հաուսաերեն, կոմորյան, սուահիլիերեն
Հավատք(ներ)
Իսլամ, քրիստոնեության (փոքրամասնություն)

Ընդհանուր ակնարկ խմբագրել

Մեր թվարկության մոտավորապես 1-ին հազարամյակում Բանտու ձկնորսները աևտրային քաղաքներ են հիմնել այսպես կոչված Սուահիլի ափին, որը 10-րդ և 12-րդ դարերի միջակայքում դարձել է արաբաբնակ։ Շուտով պորտուգալացիները նվաճել են այդ առևտրական կենտրոնները։ 1700-ական թվականներից մինչև 1800-ական թվականների սկիզբը Մուսկատի սուլթանության մուսուլմանական զորքերը գրավել են այդ շուկայական քաղաքները, հատկապես նրանք, որոնք գտնվում էին Պեմբա և Զանզիբար կղզիներում գտնվողները։ Այս տարածաշրջաններում Օմանի և Եմենի արաբները խառնվել են տեղի «նեգրական» բնակչության հետ, ինչի արդյունքում առաջացել է տեղի աֆրոարաբական համայնքները[5]։ Նիգեր-կոնգոյան սուահիլիերենը և մշակույթը մեծապես զարգացել են հենց արաբ տղամարդկանց և բանտուի բնիկ կանանց միջև նման խառը ամուսնությունների շնորհիվ[6]։

Աֆրոարաբական համայնքները հիմնադրվել են նաև Նեղոսի հովտում, քանի որ արաբները խառնվում էին Սուդանի բնիկ ցեղերի հետ[7]։ Այնուամենայնիվ, Սուդանի մեծ թվով աֆրոարաբներ քիչ կենսաբանական կապերը արաբական ժողովուրդների հետ, սակայն նրանց վրա ազդեցություն է ունեցել հին արաբական քաղաքակրթությունը և մշակույթը[8]։ 1800-ական թվականների կեսերից մինչև վերջն ընկած ժամանակահտվածում արաբ առևտրականները սկսել են տեղափոխվել Կենտրոնական Աֆրիկյան ներքին շրջաններ՝ հետապնդելով փղոսկրի առևտուր կատարելու նպատակ[9]։ Ի տարբերություն մնացած խառնուրդ ռասաների՝ Պարսից ծոցի երկրների արաբները աֆրոարաբներին չեն վերաբերվում որպես կիսակաստա, ինչի արդյունքում աֆրոարաբները նրանց հետ նույն հասարակության մեջ գտնվում են հավասար դիրքի վրա (եթե աֆրոարաբի հայրը արաբ է)[7]։ Այսպիսով, 1964 թվականի Զանզիբարի հեղափոխությունից հետո շատ աֆրոարաբներ լքել են Զանզիբարը և բնակություն հաստատել Օմանում․ նրանք կարողացել են զբաղեցնել քաղաքական և դիվանագիտական բարձր պաշտոններ և ընդունվել են որպես արաբներ։ Աֆրոարաբների և ոչ արաբացված աֆրիկացիների ձուլումը նաև օգնել է մուսուլմանության քարոզիչներին, որպեսզի նրանք Աֆրիկայում տարածեն մուսուլմանույթունը[7]։ Սակայն այս ամենը չի վերաբերում Հյուսիսային Աֆրիկայի աֆրոարաբներին, որտեղ ռասայական խտրականությունը դեռևս կարևոր դեր է խաղում․ աֆրոարաբներին տարանջատում են հիմնական արաբական բնակչությունից։ Դա տեղի է ունենում Թունիսում, Ալժիրում, Լիբիայում և Մարոկկոյում[10][11][12][13]։

Պարսից ծոցի արաբական պետություններում Սուահիլի ափից սերող մարդկանց ժառանգները կատարում են Լիվայի և Ֆան Աթ-Թանբուրա ավանդական երաժշտությունն ու պարերը[14]։ Միզմարը կատարվում է նաև Սաուդյան Արաբիայի Տիհամա և Հիզաջ շրջանների աֆրոարաբների կողմից։ Այդ աֆրիկացիների նախնիները սկզբնապես Պարսից ծոց են բերվել որպես ստրուկներ։ Այնուամենայնիվ, այսօր նրանք լիովին ճանաչվել են Պարսից ծոցի երկրների քաղաքացիներ, չնայած այն բանի, որ նրանք ոչ մի արաբական ծագում չունեն։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Al-Harthy, Majid H. (2012). «African Identities, Afro-Omani Music, and the Official Constructions of a Musical Past». The World of Music. 1 (2): 97–129. ISSN 0043-8774.
  2. «Saudi Arabia's African roots traced to annual Hajj pilgrimage and British colonization». Arab News (անգլերեն). 2018 թ․ մարտի 1. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին.
  3. Khalid, Sunni M. «Africa's mark on Arab world; The legacy of the slave trade to the Middle East has influenced life in southern Iraq and neighboring Kuwait». baltimoresun.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին.
  4. «The multiple roots of Emiratiness: the cosmopolitan history of Emirati society». openDemocracy (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին.
  5. Hinde, 1897, էջ 2
  6. Tarikh, Volumes 1-2. Longman. 1966. էջ 68. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 6-ին.
  7. 7,0 7,1 7,2 Mazrui 2014, էջ. 77
  8. Guarak, 2011, էջեր 7, 401
  9. Hinde, 1897, էջ 3
  10. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 24-ին.
  11. https://www.laits.utexas.edu/africa/ads/900.html
  12. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 24-ին.
  13. https://www.bbc.com/news/world-africa-46810367
  14. Poul Rovsing Olsen, "La Musique Africaine dans le Golfe Persique", Journal of the International Folk Music Council, Vol. 19, (1967), pp. 28-36

Աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել