Աֆյոնքարահիսար (թուրքերեն՝ Afyonkarahisar), քաղաք է Թուրքիայում, Կենտրոնական Անատոլիական սարահարթի արևմտյան մասում, ծովի մակարդակից 1034 մ բարձրության վրա, Աքար գետի միջին հոսանքում։ Աֆյոնքարահիսարը համանուն մարզի վարչական կենտրոնն է, երկրի երկաթուղային և ճանապարհային կարևոր հանգույց։ Ունի հաշիշի հումքի մշակման գործարան, ցեմենտի և սննդի արդյունաբերության ձեռնարկություններ։ Բնակչությունը 160000 մարդ է, ըստ 2008 մարդահամարի։

Քաղաք
Աֆյոնքարահիսար
թուրքերեն՝ Afyonkarahisar
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ԻլԱֆյոնքարահիսար
ՀամայնքԱֆյոնքարահիսարի մարզ
Մակերես1 417 կմ²
ԲԾՄ1021±1 մետր
Բնակչություն299 673 մարդ (2018)
Ժամային գոտիUTC+3 և UTC+2
Փոստային դասիչ03[1] և 03140[2]
Ավտոմոբիլային կոդ03
Պաշտոնական կայքafyon-bld.gov.tr (թուրքերեն)
Աֆյոնքարահիսար (Թուրքիա)##
Աֆյոնքարահիսար (Թուրքիա)

Ստուգաբանություն

խմբագրել

Աֆյոնքարահիսարը գտնվում է սև փրփրաքարային ժայռի՝ Կալեի (200մ) ստորոտում, որի պատճառով էլ կոչվել է «քարահիսար» («Սև ժայռ»)։ Որպեսզի տարբերվի մյուս «քարահիսարներից» (Թուրքիայի տարածքում կա հինգ այլ «քարահիսար»), սրան տվել են Աֆյոնքարահիսար անունը՝ քաղաքի շրջակայքում աֆիոնի (ափիոն) մշակման և մեծագնման կենտրոն լինելու պատճառով։ Ավելի վաղ կոչվել է քարահիսար ի Սահիբ և Աֆիոնի Սև դղյակ։

Հայերը Աֆյոնքարահիսարում

խմբագրել

Հայերը Աֆյոնքարահիսարում բնակվել են երեք դարից ավել, 16-րդ դարի վերջից մինչև Մեծ Եղեռնի օրերը։ 1914 թվականին Աֆյոնքարահիսարում 27000 մարդ էր բնակվում, որոնցից 8000-ը հայ[3]։ Ըստ այլ աղբյուրի 1915 թվականին հայերը 15000 էին, թուրքերի 45000-ի դիմաց[4]։ Քաղաքում գործում էին երկու առաքելական (սուրբ Աստվածածին, սուրբ Թորոս) և մեկ բողոքական եկեղեցի, հայկական վեց վարժարան և մեկ մանկապարտեզ։ Հայերը քաղաքաբնակ էին՝ հիմնականում արհեստավորներ կամ առևտրականներ, շրջակա գյուղերում հայեր չէին ապրում։ Մի մասը զոհվել է 1895 թվականի համիդյան ջարդերի ժամանակ, մյուսը 1915 թվականին՝ Մեծ Եղեռնի ժամանակ։

Քույր-քաղաքներ

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել
  1. https://web.archive.org/web/20200903063213/https://postakodu.ptt.gov.tr/
  2. http://postakodu.ptt.gov.tr/
  3. Հայկական Սովետական Հանրագիտարան
  4. Կ. Ա. Չերքեզյան «Աֆյոնքարահիսարի հայ գաղթօջախը» երևան 1986 թ.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աֆյոնքարահիսար» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 170