Աֆյոնքարահիսարի մարզ
Աֆյոնքարահիսարի մարզ (թուրք.՝ Afyonkarahisar ili), վարչական միավոր Թուրքիայի արևմուտքում՝ Եգեյան տարածաշրջանում։
Աֆյոնքարահիսարի մարզ թուրք.՝ Afyonkarahisar ili | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Մասն է | Մանիսայի ենթաշրջան |
Կարգավիճակ | մարզ |
Մտնում է | Եգեյան տարածաշրջան |
Ներառում է | 18 շրջան |
Վարչկենտրոն | Աֆյոնքարահիսար |
Հիմնական լեզու | թուրքերեն |
Բնակչություն (2018) | 725,568 |
Ազգային կազմ | թուրքեր |
Կրոնական կազմ | սուննի իսլամ |
Տարածք | 14,230 |
![]() | |
![]() | |
Ժամային գոտի | +03:00 |
ISO 3166-2 կոդ | TR-03 |
Հեռախոսային կոդ | +90 272 |
Փոստային ինդեքսներ | 03000–03999 |
Ավտոմոբիլային կոդ | 03 |
afyonkarahisar.gov.tr |
ԱշխարհագրությունԽմբագրել
Աֆյոնքարահիսարի մարզը գտնվում է Փոքր Ասիայի արևմուտքում, բոլոր կողմերից սահմանակցում է հետևյալ մարզերով. Քյութահյա (հյուսիս-արևմուտք), Ուշաք (արևմուտք), Դենիզլի (հարավ-արևմուտք), Բորդուր (հարավ), Ըսփարթա (հարավ-արևելք), Քոնյա (արևելք), Էսքեշեհիր (հյուսիս)։
Տարածքում գտնվում են Մեծ Մենդերես (Եգեյան ծովի ավազան) և Սաքարյա (Սև ծովի ավազան) ակունքները։ Մեծ մասը մտնում է Աքշեհիր աղի անհոսք լճի ավազանի մեջ։
ՊատմությունԽմբագրել
Մարզի տարածքը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից։ Այստեղ առաջին բնակավայրերը կառուցվել են մ.թ.ա. 2-րդ հազարամյակի ընթացքում՝ խեթերի, ապա նրանց հաջորդ լիդիացիների և փռյուգիացիների կողմից։ Մ.թ.ա. 1-ին հազարամյակում այստեղ իրենց գերիշխանությունն են հաստատել մարերը, ապա և պարսիկները։ Վերջիններին հաղթելով՝ Ալեքսանդր Մակեդոնացին այստեղ կառուցել է Նիկոպոլիս (հաղթանակի քաղաք) բնակավայրը։ Դրանով սկսել է տեղի հունականության, ապա բյուզանդական դարաշրջանը, որը տևել է մոտ 1.5 հազարամյակ (մ.թ.ա. 4-րդ դար - մ.թ. 11-րդ դար)։
11-րդ դար վերջից մարզի և ամբողջ Փոքր Ասիայի տարածքը նվաճվել էր թյուրքալեզու առաջնորդների կողմից։ Տեղի հույն կամ հելլենացած բնակչությունն աստիճանաբար կորցնում է իր ինքնությունը, հայտնվում են բազմաթիվ թյուրքալեզու ցեղեր։ Իկոնիայի սուլթանության թուլացումից հետո մարզի տարածքը հայտնվում է Սահիբ Աթացիների թյուրքական (1275-1341) իշխանության տակ։ Օսմանյան պետության գերիշխանությունն այստեղ հաստատվել է 14-րդ դարի վերջից։ Տարածքը մտել է Անատոլիայի կուսակալության (1393-1864) մեջ։ 19-րդ դարի թանզիմաթի դարաշրջանում ստեղծվում է առանձին սանջաք-գավառ՝ Հյուդավենդիգյարի վիլայեթի կազմում։ Սանջաքը առաջին աշխարհամարտի նախօրեին դուրս է գալիս վիլայեթի կազմից։
Դարեր շարունակ մարզը ղեկավարվել է թուրքերի կողմից։ Բացառություն է կազմել հույն-թուրքական պատերազմում (1919-1922) մարզի նվաճումը, որը կարճ ժամանակ է տևել։ Թուրքիայի անկախության պատերազմում քեմալական զորքերն իրենց իշխանությունը հաստատել են ինչպես Աֆյոնքարահիսարում, այնպես էլ ամբողջ Փոքր Ասիայում։ 1920-ական թվականներին ձևավորվել են ժամանակակից մարզերը, այդ թվում՝ Աֆյոնքարահիսարը։
Վարչական բաժանումԽմբագրել
Մարզի տարածքը 14,230 կմ² է, բաժանվում է 18 շրջանների։ Դրանք են՝
- Աֆյոնքարահիսար, թուրք.՝ Afyonkarahisar
- Բայաթ, թուրք.՝ Bayat
- Բաշմաքչը, թուրք.՝ Başmakçı
- Բոլվադին, թուրք.՝ Bolvadin
- Դազքըրը, թուրք.՝ Dazkırı
- Դինար, թուրք.՝ Dinar
- Էմիրդաղ, թուրք.՝ Emirdağ
- Էվջիլեր, թուրք.՝ Evciler
- Իհսանիե, թուրք.՝ İhsaniye
- Իսջեհիսար, թուրք.՝ İscehisar
- Հոջալար, թուրք.՝ Hocalar
- Շուհութ, թուրք.՝ Şuhut
- Չայ, թուրք.՝ Çay
- Չոբանլար, թուրք.՝ Çobanlar
- Սանդըքլը, թուրք.՝ Sandıklı
- Սինանփաշա, թուրք.՝ Sinanpaşa
- Սուլթանդաղը, թուրք.՝ Sultandağı
- Քըզըլյորեն, թուրք.՝ Kızılören
Բնակչությունը հասել է 725,568 մարդու (2018 թվականի տվյալներով)[1]։ Կենտրոնը Աֆյոնքարահիսար քաղաքն է։ Այստեղ գործում է մարզի միակ՝ Քոջաթեփե (թուրք.՝ Kocatepe) համալսարանը, հիմնադրված 1992 թվականին։
ՏնտեսությունԽմբագրել
Մարզի եկամտի հիմնական աղբյուրներն է գյուղատնտեսությունը, ինչպես նաև՝ մարմարի արդյունահանումը։ Թռչնաբուծությամբ մարզը հայտնի է ամբողջ Թուրքիայում. այստեղ հաշվվել են ավելի քան 12 միլիոն հավեր։ Զբոսաշրջության որոշ եկամուտներ ապահովում են տեղի ջերմային աղբյուրների առատությունը, դրանց կողքը կառուցվել են հյուրանոցներ և հանգստյան տներ։
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ "Population of provinces by years - 2000-2018". Turkish Statistical Institute. Retrieved 9 March 2019.
Արտաքին հղումներԽմբագրել
Աֆյոնքարահիսարի մարզ Վիքիպահեստում |