Ալեքսեյ Ֆյոդորովիչ Աֆանասև (ռուս.՝ Алексей Фёдорович Афанасьев, 30 նոյեմբերի (12 դեկտեմբերի), 1850, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - 1920, ՌՍՖՍՀ), ռուս գեղանկարիչ-կենցաղանկարիչ, գծանկարիչ, ծաղրանկարիչ, նկարազարդող, Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության անդամ[2][3]։


Алексей Фёдорович Афанасьев
Ալեքսեյ Աֆանասև (հատված Կ. Կոստանդիի «Հիվանդ ընկերոջ մոտ» նկարից), 1884, Տրետյակովյան պատկերասրահ
Ծնվել էնոյեմբերի 30 (դեկտեմբերի 12), 1850
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել է1920
Մահվան վայրանհայտ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունԳեղարվեստի կայսերական ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
Ժանրկենցաղանկար, ծաղրանկար
Թեմաներգեղանկարչություն
ԱնդամակցությունԳեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերություն
 Aleksey Afanas'ev Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ալեքսեյ Աֆանասևը ծնվել է 1850 թվականի նոյեմբերի 30-ին (դեկտեմբերի 12-ին) Սանկտ Պետերբուրգ՝ պալատական ծառայողի ընտանիքում[3]։ 1872 թվականին որպես ազատ ունկնդիր ընդունվել է Գեղարվեստի կայսերական ակադեմիա։ 1877 թվականին ստացել է Ակադեմիայի արծաթե խրախուսական մեդալ[4] բնօրինակից կատարված նկարի համար։

1887-1905 թվականներին դասավանդել է Գեղարվեստը խրախուսող կայսերական ընկերության նկարչության դպրոցում։ 1905 թվականին գեղանկարչության ակադեմիկոս Կոնստանտին Սավիցկու մահից հետո Ալեքսեյ Աֆանասևը նշանակվել է Պենզայի նահանգապետ Ն. Սելիվյորստովի անվան գեղարվեստի դպրոցի (1955 թվականից կրում է Կ. Սավիցկու անունը) տնօրեն։ 1909 թվականին հրաժարվել է պաշտոնից և վերադարձել Սանկտ Պետերբուրգ, որտեղ դասավանդել է Գեղարվեստը խրախուսող կայսերական ընկերությունում[3]։ 1889 թվականից մասնակցել է ցուցահանդեսների, իսկ 1918 թվականից Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության անդամ է[2]։

1912 թվականից համագործակցել է հումորային ու սատիրիկ բնույթի հրատարակությունների հետ։ Նրա բազմաթիվ աշխատանքներ տպագրվել են «Шут», «Всемирная иллюстрация», «Լուկոմորե» (ռուս.՝ «Лукоморье»), «Осколки», «Հյուսիս» (ռուս.՝ «Север») ամսագրերում։ Նկարազարդել է Ալեքսանդր Պուշկինի «Սալթան թագավորի հեքիաթը» (ռուս.՝ «О царе Салтане»), «Հեքիաթ ձկնորսի և ձկան մասին» (ռուս.՝ «О рыбаке и рыбке») ստեղծագործությունները, ինչպես նաև Ալեքսեյ Տոլստոյի հեքիաթները[3]։

Ալեքսեյ Աֆանասևի ամենահայտնի աշխատանքը Պյոտր Երշովի «Սապատավոր ձիուկը» (ռուս.՝ «Конёк-Горбунок») հեքիաթի պատկերազարդումն է։ Հեքիաթը տպագրվել է «Шут» անսագրում 1897-1898 թվականներին։ Ալեքսեյ Աֆանասևի նկարազարդումներով հեքիաթը բացիկներով հրատարակվել է «Ришар» հրատարակչության կողմից։ «Ձկնորսի կինը» նկարը, որն արված էր Ալեքսանդր Պուշկինի «Ոսկե ձկնիկը» (ռուս.՝ «Сказке о рыбаке и золотой рыбке») հեքիաթի մոտիվներով, տպագրվել է բացիկի վրա Կարմիր խաչի գթության քույրերի Եվգենևյան միության կողմից (№ 27)։

Ալեքսեյ Աֆանասևի աշխատանքները Քրիստոսի Հարության տաճարում խմբագրել

Վիկտոր Վասնեցովի, Միխայիլ Նեստերովի, Անդրեյ Ռյաբուշկինի, Նիկոլայ Խառլամովի և այլ գեղանկարիչների հետ համատեղ Ալեքսեյ Աֆանասևը մասնակցել է Քրիստոսի Հարության տաճարի գեղարվեստական ձևավորմանը[5]։

1894-1897 թվականներին Ալեքսեյ Աֆանասևի էսքիզներով պատրաստվել են տաճարի կոքոշնիկի արտաքին կողմի չորս խճանկարները՝ «Պողոս առաքյալ», «Սերովբե», «Սուրբ Ղուկաս առաքյալ» և «Յակոբ, Եվֆիմոս և Եվստաֆոս սրբերը»[6], ինչպես նաև ութ խճանկարներ տաճարի ներսում՝ գմբեթի հյուսիսարևմտյան («Սրբեր Մովսես Մուրինը և Մակար Եգիպտացին», «Նահատակներ Ավերկիոսը և Պորփյուրը», «Առաքյալներ Նիկանորն ու Ֆլեգոնը», «Սրբեր Անդրոնիկոսը և Ապոլոսը») հյուսիսարևելյան «Սուրբ նահատակներ Վառլաաը Խուտինսկին և Ալեքսանդր Սվիրսկին», «Նահատակներ Լուկիանն ու Ագաֆոդորը», «Առաքյալներ Ռոդիոնն ու Ուրբանը», «Առաքյալներ Հովհաննես Աստվածաբանն ու Հակոբոս Զեբեդյանը») սյուների վրա[7][8]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ա. Սուվորինի «Весь Петроград на 1917 год» տեղեկագրքի տվյալներով՝ Հոկտեմբերյան դեպքերի սկզբին Ալեքսեյ Աֆանասևը բնակվել է Պետրոգրադում (Суворин А. С. Художники // 1917. Весь Петроград на 1917 год. Адресная книга / ред. А. П. Шашковский.. — 24-й г. изд.. — Петроград.: Т-во А. С. Суворина «Новое время», 1917. — 930 с. — ISBN 1917 1010
  2. 2,0 2,1 Рогинская Ф. Г. Список членов Товарищества передвижных художественных выставок // Товарищество передвижных художественных выставок. — М.: Искусство1, 1989. — 429 с. — 30 000 экз. — ISBN 5-87685-054-3
  3. 3,0 3,1 3,2 3,3 Афанасьев Алексей Фёдорович (30.11.1850, СПб. – 1920) // Пензенская энциклопедия / Гл. ред. К. Д. Вишневский.. — Пенза: Министерство культуры Пензенской области, 2001. — 759 с. — 5000 экз. — ISBN 5-85270-234-X
  4. Кондаков С. Н. АФАНАСЬЕВЪ, Алексѣй Федоровичъ // Список русских художников к юбилейному справочнику Императорской Академии Художеств = Списокъ русскихъ художниковъ къ юбилейному справочнику Императорской Академіи Художествъ. — СПб.: Товарищество Р. Голике и А. Вильборг., 1914. — Т. II. — С. 10. — 454 с.
  5. В. А. Фролов От мозаик Исаакиевского собора – до «муссии» храма Воскресения Христова(ռուս.) // Материалы научно-практической конференции «Роль и значение возрожденных культовых памятников в жизни современного общества» / Кафедра Исаакиевского собора. — Санкт-Петербург: Государственный музей-памятник «Исаакиевский собор», 2007. — № 3. Архивировано из первоисточника 28 հունվարի 2017.
  6. «Афанасьев Алексей Федорович (1850 - ?)». Спас на крови (Храм Воскресения Христова) (ռուսերեն). Государственный музей-памятник «Исаакиевский собор». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 17-ին.
  7. «Мозаики северо-восточного подкупольного пилона». Спас на крови (Храм Воскресения Христова) (ռուսերեն). Государственный музей-памятник «Исаакиевский собор». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 17-ին.
  8. «Мозаики северо-западного подкупольного пилона». Спас на крови (Храм Воскресения Христова) (ռուսերեն). Государственный музей-памятник «Исаакиевский собор». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 17-ին.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսեյ Աֆանասև» հոդվածին։