Սելևկոս Ա Նիկատոր (մ. թ. ա. 358 , Europos , Paionia Municipality , Kilkis Regional Unit , Կենտրոնական Մակեդոնիա , Մակեդոնիայի և Թրակիայի ապակենտրոնացված վարչատարածք , Հունաստան - մ. թ. ա. 281 , Lysimachia , Չանաքքալեի մարզ , Թուրքիա ), Սելևկյանների դինաստիայի և Սելևկյանների պետության հիմնադիրը։ Առաջ է քաշվել որպես Ալեքսանդր Մակեդոնացու զորավար։ Ալեքսանդրի մահից հետո կառավարումն ստացել է Բաբելոն սատրապությունը, որտեղ ամրապնդվել է մ. թ. ա. 312 թվականին։ Իշխանության համար դիադոքսների միջև պայքարում իր տիրապետությանն է միացրել Մարաստանը , Սուզիանեն , Պարսքը , ապա Բակտրիան ։ Մ. թ. ա. 305 թվականին իրեն հռչակել է թագավոր։ Արշավել է Հնդկաստան ։ Իպսոսի ճակատամարտից (մ. թ. ա. 301 ) հետո Ալեքսանդր Մակեդոնացու հիմնած պետության տարածքը դիադոքոսների միջև վերաբաժանելիս ստացել է Միջագետքը և Ասորիքը ։ Մ. թ. ա. 281 թվականին ջախջախելով Թրակիայի և Փոքր Ասիայի մի մասի թագավոր Լիսիմաքոսին , զավթել է գրեթե ամբողջ Փոքր Ասիան։ Թրակիան և Մակեդոնիան նվաճելու համար զորքով անցել է Հելլեսպոնտոսը , բայց սպանվել է Մակեդոնիայի թագավոր Պտղոմեոս Կերավնոսի դեմ կռվում։
Սելևկոս Ա Նիկատոր
Ծնվել է մ. թ. ա. 358 Ծննդավայր Europos , Paionia Municipality , Kilkis Regional Unit , Կենտրոնական Մակեդոնիա , Մակեդոնիայի և Թրակիայի ապակենտրոնացված վարչատարածք , Հունաստան Մահացել է մ. թ. ա. 281 Մահվան վայր Lysimachia , Չանաքքալեի մարզ , Թուրքիա Գերեզման Սելևկիա Պիերիա Քաղաքացիություն Հին Մակեդոնիա և Սելևկյանների կայսրություն Կրոն հին հունական դիցաբանություն Մասնագիտություն գերիշխան Ամուսին Apama ? և Stratonice of Syria ? [ 1] Ծնողներ հայր՝ Antiochus ? , մայր՝ Laodice of Macedonia ? Զբաղեցրած պաշտոններ Seleucid ruler ? Երեխաներ Antiochus I Soter ? [ 2] , Phila ? , Achaeus ? և Apama ? Seleucus I Վիքիպահեստում
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից ։