Շալվա Ափխաիձե
(Վերահղված է Ափխաիձե Շալվաից)
Շալվա Ափխաիձե (վրաց.՝ შალვა აფხაიძე, հուլիսի 20, 1894, Ձուկղնուրի, Քութայիսի նահանգ, Ռուսական կայսրություն - փետրվարի 19, 1968, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի գրող, գրաքննադատ։
Շալվա Ափխաիձե შალვა აფხაიძე | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 20, 1894 |
Ծննդավայր | Ձուկղնուրի, Քութայիսի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | փետրվարի 19, 1968 (73 տարեկան) |
Վախճանի վայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Դիդուբեի պանթեոն |
Մասնագիտություն | բանաստեղծ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Քութայիսի դասական գիմնազիա և Սանկտ Պետերբուրգի համալսարան |
Պարգևներ | |
Ամուսին | Q28096212? |
Կենսագրություն խմբագրել
1913 թվականին ավարտել է Քութայիսի ռեալական ուսումնարանը, ապա ընդունվել Պետրոգրադի համալսարանի պատմա-բանասիրական ֆակուլտետը, որն ավարտելուց հետո վերադարձել է հայրենի գյուղ և դարձել է «Կապույտ եղջյուրներ» գրական խմբի ակտիվ անդամ։ 1941 թվականին լույս է ընծայել բանաստեղծությունների առաջին ժողովածուն։ Միաժամանակ զբաղվել է գրական քննադատությամբ և թարգմանությամբ։ Նրա գրչին են պատկանում Մաքսիմ Գորկու «Մայրը», Դ. Ֆուրմանովի «Չապաև» և խորհրդային այլ գրողների նշանակալից ստեղծագործությունների վրացերեն թարգմանությունները[1]։
Թաղված է Դիդուբեի պանթեոնում։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Սրտի ձայն, Վրաց բանաստեղծները Հայաստանին և հայերին, Երևան-Թբիլիսի, «Հայաստան» և «Սաբճոթա Սաքարթվելո» հրատարակչություններ, 1970