Արև, 1915 թվականից Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում տպագրվող պարբերական։ Այն 1921 թվականի հոկտեմբերի 7-ից սկսել է լույս տեսնել իբրև Ռամկավար ազատական կուսակցության Եգիպտոսի շրջանակի պաշտոնաթերթ։

Արև
արաբ․՝ جعل الدوري‎‎
Տեսակօրաթերթ
Լեզուհայերեն
Հիմնադրվել էմայիսի 11, 1915
ԳրասենյակԿահիրե, Եգիպտոս
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արև (այլ կիրառումներ)

ՊատմությունԽմբագրել

Պարբերականը 1924 թվականից հրատարակվում է Կահիրեում։ Արևը 1970 թվականի վերջերից մինչ այժմ շարունակում է տպագրվել Հայ Ազգային Հիմնադրամի միջոցներով։ Առաջին տնօրեն-խմբագրապետը Վահան Թեքեյանն է, արտոնատերը՝ Լևոն Մկրտչյանը։ Լրագիրը հրատարակվել է 2 և 4 էջերով, շարվածքի չափերն են 58 X 40 սմ։ Կահիրեի ՀԲԸՄ-ի Սաթենիկ Չագըր հիմնադրամի միջոցներով Արևի 1915-2000 թվականներին թվայնացված տարբերակը 2010 թվականի հուլիսին Կահիրեի ՀԲԸՄ-ի վարչության որոշումով Հայաստանի Ազգային գրադարանին է հանձնել ՀԲԸՄ-ի Եգիպտոսի շրջանակային հանձնաժողովի ատենապետ պրն Պերճ Թերզյանը։ Պարբերականը Եգիպտոսի միակ հայաթերթն է եղել, որը օրը օրին ներկայացրել է ՀԲԸՄ-ի գործունեությունը։