Արևմտյան Ֆոլկլենդ (անգլ.՝ West Falkland, իսպ.՝ Isla Gran Malvina), Ֆոլկլենդյան կղզիների կղզիներից, որը գտնվում է Ատլանտյան օվկիանոսի հարավային մասում։ Արխիպելագի գլխավոր կղզիներից մեկն է։ Այն իր մակերեսով արխիպելագի կղզիներից երկրորդն է, Արևելյան Ֆոլկլենդից (East Falkland) հետո։ Տնտեսության հիմքը համարվում է ոչխարաբուծությունը։

Picto infobox map.png
Արևմտյան Ֆոլկլենդ
West Falkland

Տեղագրություն Ատլանտյան օվկիանոս
Երկիր Ֆոլկլենդյան կղզիներ
Կղզեխումբ Ֆոլկլենդյան կղզիներ
Մակերես 4532 կմ2
Ամենաբարձր կետը 700 մ
Բնակչություն (2006) 127 մարդ
Բնակչության խտությունը 0,028 մարդ/կմ2

ԱշխարհագրությունԽմբագրել

Զբաղեցնում է 4532 կմ² մակերես։ Ափի երկարությունը 1258,7 կմ է[1]։ Արևելյան մասի ռելիեֆն ավելի լեռնային է։ Կղզու ամենաբարձր կետը Ադամ լեռն է, որի բարձրությունը ծովի մակարդակից 700 մ է[2]։ Բարձրությամբ երկրորդ լեռը Ռոբինսոնն է, որն ունի 695 մ բարձրություն։ Կղզու 2 հիմնական գետերն են Ուարան և Չարտեսը։ Կղզում հանդիպում են պինգվինների գաղութներ։ Այստեղ բնադրում են Phalacrocoracidae ընտանիքի ներկայացուցիչ թռչունները։

ԲնակչությունԽմբագրել

2006 թվականի վիճակագրական տվյալների համաձայն կղզու բնակչությունը 127 մարդ է[3], իսկ 2001 թվականի տվյալներով՝ 144 մարդ։ Խոշոր բնակավայր է Պորտ Հովարդը, որը գտնվում է կղզու արևելյան հատվածում։ Մեծությամբ երկրորդ բնակավայրը Ֆոքս Բեյն է՝ նույնանուն ծովափին, Արևմտյան Ֆոլկլենդից դեպի հարավ-արևելք։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Inventory of European data sources relevant for coastal erosion assessment in Europe (page 122)»։ European Commission։ 2002։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-06 մ է։-ին։ Վերցված է հուլիսի 25, 2010. The source uses metric units. 
  2. «Falklands.info Geography»։ web page։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-06-ին։ Վերցված է հուլիսի 24, 2010 
  3. Falkland Islands Census Statistics, 2006