Արևելյան Ֆոլկլենդ (անգլ.՝ East Falkland, իսպ.՝ Isla Soledad), Ֆոլկլենդյան կղզիների կղզիներից, որը գտնվում է Ատլանտյան օվկիանոսի հարավային մասում։ Արխիպելագի գլխավոր կղզիներից մեկն է։ Այն իր մակերեսով արխիպելագի կղզիներից առաջինն է։ Արևելյան Ֆոլկլենդից հյուսիս-սրևմուտք գտնվում է Ֆոլկլենդյան կղզիների մայրաքաղաքը՝ Պորտ Սթենլին։ Տնտեսության հիմքը համարվում է ոչխարաբուծությունը, ձկնորսությունը, զբոսաշրջությունը։

Picto infobox map.png
Արևելյան Ֆոլկլենդ
East Falkland

Տեղագրություն Ատլանտյան օվկիանոս
Երկիր Ֆոլկլենդյան կղզիներ
Կղզեխումբ Ֆոլկլենդյան կղզիներ
Մակերես 6605 կմ2
Ամենաբարձր կետը 705 մ
Բնակչություն (2006) 2786 մարդ
Բնակչության խտությունը 0,422 մարդ/կմ2

Կղզին զբաղեցնում է 6605 կմ² մակերես։ Ափի երկարությունը 1036,9 կմ է[1]։ Կղզու հյուսիսային և հարավային մասերը միացված են 2,4 մ երկարությամբ նեղուցով։ Կղզու հյուսիսային մասը լեռնային է։ Այստեղ է գտնվում Արևելյան Ֆոլկլենդիայի ամենաբարձր կետը՝ Ասբորն լեռը, որը նաև ամբողջ արխիպելագի ամենաբարձր կետն է։ Այն ունի 705 մ բարձրություն[2]։

2006 թվականի վիճակագրական տվյալների համաձայն կղզում ապրում է 2786 մարդ, որը ողջ արխիպելագի բնակչության 94 %-ն է կազմում[3]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Inventory of European data sources relevant for coastal erosion assessment in Europe (page 122)»։ European Commission։ 2002։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-06-ին։ Վերցված է մարտի 5, 2010The source measures are metric. 
  2. «(Falkland Island) Location»։ The Falkland Islands Government։ 2009։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-06-ին։ Վերցված է մարտի 5, 2010. The source measures are metric. 
  3. Falkland Islands Census Statistics, 2006