Արևմտյան Ջերսի

Անգլիայի գաղութ Հյուսիսային Ամերիկայում, որը գոյություն է ունեցել 1676-1702 թվականներին

Արևմտյան Ջերսի նահանգ (անգլ.՝ Province of West Jersey), Անգլիայի գաղութ Հյուսիսային Ամերիկայում, որը գոյություն է ունեցել 1676-1702 թվականներին։

Արևմտյան Ջերսի
Տեսակվարչատարածքային միավոր
Երկիր Անգլիայի թագավորություն
Ձևավորում1674
Քարտեզ
Քարտեզ

1665 թվականին Յորքի դուքսը ստացավ թագավորական կանոնադրություն գաղութի համար, որի տարածքը ներառում էր նախկին Նոր Նիդեռլանդները և այժմյան Մենի նահանգները։ Պարտքերը թեթևացնելու համար Յորքի Դուքսը Դելավեր և Հուդզոն գետերի միջև ընկած գաղութային հողերը փոխանցեց Ջորջ Քարթերեթին. այդ հողերը կոչվեցին Նյու Ջերսի՝ ի պատիվ Ջերսի կղզու, որը եղել է Քարթերեթի մոր ծննդավայրը։ Ապագա Նյու Ջերսի նահանգի մեկ այլ մասը վաճառվեց Յորքի դուքսի կողմից իր մտերիմ ընկոջը՝ Լորդ Ջոն Բերկլիին՝ Բարոն Ստրատթոնին։ Սեփականատերերը շարունակում էին ապրել Անգլիայում, իսկ երկու մասնավոր գաղութները ղեկավարվում էին մեկ նահանգապետի կողմից։

1673 թվականին՝ անգլո-հոլանդական երրորդ պատերազմի ժամանակ, տարածաշրջանը կրկին գրավվեց հոլանդացիների կողմից, բայց 1674 թվականին այն վերադարձավ բրիտանացիների ձեռքը։ Ֆինանսապես դժվարությունների հետևանքով Բերկլին իր գաղութը վաճառեց անգլիական երկու քվակերներին՝ Ջոն Ֆենվիկին և Էդվարդ Բիլլինջին։ 1670-ական թվականների վերջից մոծ թվով քվակերներ բնակություն են հաստատել նաև ներկայիս Սալեմ շրջանում, ապա Բուրլինգտոնում։ Վերջինս դարձել է Արևմտյան Ջերսիի մայրաքաղաքը[1]։ 1676 թվականին Քարթերեթի և քվակերների միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց գաղութների առանձին կառավարման վերաբերյալ։ Այսպես հայտնվեցին Արևելյան ու Արևմտյան Ջերսի նահանգները։

Բիլլինջը հայտնվել էր ֆինանսական դժվարությունների մեջ, և Ուիլյամ Պեննի հետ բանակցությունների արդյունքում նա և Ֆենվիկը վաճառեցին իրենց իրավունքների մի մասը ուրիշներին, ինչի արդյունքում ստեղծվեց Արևելյան Ջերսիի սեփականատերերի ընկերությունը։ Չնայած Բիլլինջը Արևելյան Ջերսիի պաշտոնական նահանգապետն էր, նա ինքն իր կյանքում երբեք այնտեղ չէր եղել, և գաղութը ղեկավարվում էր նրա կողմից նշանակված պատգամավորների կողմից։

1686 թվականին ստեղծվեց Նոր Անգլիայի տիրապետությունը Էդմունդ Անդրոսի գլխավորությամբ։ 1688 թվականին երկու Ջերսիներն էլ Դոմինոնի կազմում ընդգրկվեցին։ Շնորհիվ իրենց` Բոստոնից զգալի հեռավորության վրա գտնվելու, որտեղ Անդրոսը հաստատեց իր նստավայրը, փոխգնդապետ Ֆրենսիս Նիքոլսոնը սկսեց կառավարել այդ տարածքները Նյու Յորքից։ 1688 թվականի ամռանը Անդրոսը շրջեց նախ Նյու Յորքում, ապա Ջերսիում։ Ջերսի նահանգում կառավարումը բարդանում էր նրանով, որ այն հողատերերը, որոնց մագաղաթները չեղյալ էին հայտարարվել, պահպանում էին իրենց պատկանելիությունը և հայցում էին Անդրոսին՝ տանուտերի ավանդական իրավունքների մասին։

1688 թվականին Անգլիայում տեղի ունեցավ «Փառահեղ հեղափոխություն» և անգլիական գահին նստեցին Վիլհելմ III Օրանացին և Մարիա II-ը։ Երբ Անգլիայում տեղի ունեցող իրադարձությունների մասին լուրերը հասան Ամերիկա, տեղի ունեցավ Բոստոնի ապստամբությունը, և Դոմինիոնի պաշտոնյաները՝ ներառյալ Էնդրոսը, Ռենդոլֆը և Դադլին ձերբակալվեցին, և նախկին գաղութներից յուրաքանչյուրում տեղական իշխանությունները վերադարձան իրենց կառավարման նախկին ձևերին։

Մինչ այդ անհանգստությունները շարունակվում էին, Բիլինջը 1687 թվականին մահացավ, և նրա իրավունքները ժառանգեց դատարանի բժիշկ Դանիել Կոքսը։ Չնայած նա նույնպես պաշտոնապես նշանակվել է նահանգապետ և ներդրումներ է կատարել արտերկրյա ձեռնարկություններում (մասնավորապես, հենց նա էր, ով բացեց Նյու Ջերսիի առաջին խեցեգործական գործարանը, որը ապրանքներ արտադրեց արդյունաբերական մասշտաբով), այնուամենայնիվ նա երբեք չի մեկնել գաղութներ։

1692 թվականին Էնդրյու Հեմիլթոնը դարձավ երկու Ջերսիների նահանգապետ. իր կառավարման ընթացքում ստեղծվեց առաջին գաղութատիրական փոստային ծառայությունը։ Այնուամենայնիվ, 1696 թվականին անգլիական պառլամենտը ընդունեց նավիգացիայի մասին օրենքը, որի համաձայն միայն Անգլիայի բնիկները կարող էին պետական պաշտոններ զբաղեցնել, իսկ Հեմիլթոնը, որը ծնվել է Շոտլանդիայում, հեռացվեց։ Այնուամենայնիվ, նրան հաջողության հասած Երեմիա Բասեն այնքան անզոր էր, որ 1699 թվականին Հեմիլթոնը դարձյալ դարձավ երկու Ջերսիների նահանգապետ (այդ ժամանակ որոշվեց, որ Նավիգացիայի մասին օրենքը չի տարածվում Շոտլանդիայի բնիկների համար)։

1690-ականների վերջին գաղութների տերերը, տեսնելով իրենց սխալ կառավարումը, կառավարությանը վաճառեցին երկու Ջերսիներում իրենց իրավունքները։ 1702 թվականին Աննա թագուհին, գահ բարձրանալով, միավորեց Արևելյան ու Արևմտյան Ջերսին մեկ գաղութի մեջ և այն դարձրեց թագադրման գաղութ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. British Colony (Burlington County Historical Society. Burlington City, NJ ) [1]

Գրականություն խմբագրել

  • Weslager, C. A. Dutch Explorers, Traders, and Settlers in the Delaware Valley, 1609–1644. (Philadelphia, University of Pennsylvania Press, 1961).
  • Johnson, Amandus The Swedish Settlements on the Delaware Volume I: Their History and Relation to the Indians, Dutch and English, 1638–1664 (Philadelphia: Swedish Colonial Society. 1911)