Մխիթար Մնացականյան
հայ պետական գործիչ, քաղաքական գործիչ, բժիշկ, կոմպոզիտոր
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մնացականյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մխիթար Էդվարդի Մնացականյան (հունիսի 6, 1950 կամ հունիսի 16, 1950, Սևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ քաղաքական, պետական և առողջապահության համակարգի գործիչ։
Մխիթար Մնացականյան | |
Գիտական աստիճան՝ | բժշկական գիտությունների թեկնածու |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, բժիշկ, պետական գործիչ, կոմպոզիտոր և վիրաբույժ |
Ազգություն | հայ |
Ծննդյան օր | հունիսի 6, 1950 (74 տարեկան) կամ հունիսի 16, 1950 (74 տարեկան) |
Ծննդավայր | Սևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն
խմբագրել- 1972 թ. ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը՝ բժշկի մասնագիտությամբ։
- 1984 թ. ավարտել է ԽՍՀՄ ՆԳՆ ղեկավար աշխատողների բարձրագույն դպրոցը։ Բժշկական գիտությունների թեկնածու։
Աշխատանքային գործունեությունը
խմբագրել- 1972-1975 թթ. աշխատել է Սևանի շրջանային հիվանդանոցում՝ որպես վիրաբույժ։
- 1975-1977 թթ. - Ապարան-Արագած միջշրջանային դատաբժշկական փորձագետ,
- 1976 թ. - աշխատել՝ է ՆԳՆ համակարգում որպես հիվանդանոցի պետ,
- 1994-1995 թ. - աշխատել է Կարմիր Խաչի միջազգային վերականգնողական կենտրոնում որպես ադմինիստրատիվ տնօրեն։
- 1995-2001 թթ. - Կարմիր Խաչի միջազգային վերականգնողական կենտրոնի գլխավոր տնօրեն։
- 2001-2007 թթ. - Հայկական Կարմիր Խաչի ընկերության նախագահ։
Քաղաքական գործունեությունը
խմբագրել- 2007 թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ընտրացուցակով։ Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
- 2007 թ. դեկտեմբերի 6-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ[1]։
- 2009 թ. մայիսի 31-ին կայացած Երևանի ավագանու ընտրություններում երկրորդն էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ընտրացուցակում։
- 2009 թ. նոյեմբերի 23-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար[2]։
- 2010 թ. հունիսի 23-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն[3]։
- 2011 թվականից կրկին Հայկական Կարմիր Խաչի ընկերության նախագահն է։
- Եղել է Հայաստանում ՄԻԱՎ-ՁԻԱՀ, տուբերկուլյոզի և մալարիայի դեմ տարվող պայքարի միջպետական կառավարական հանձնաժողովի նախագահ։
Պարգևներ և կոչումներ
խմբագրել- Եվրոպական համալսարանի Մոսկովյան ակադեմիայի պատվավոր պրոֆեսոր։
- Եվրոպական համալսարանի պատվավոր պրոֆեսոր։
- ՌԴ բժշկատեխնիկական ակադեմիայի իսկական անդամ։
- ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի անդամ։
- Խորհրդային միության ըմբշամարտի գծով «Բուրեվեստնիկ» ընկերության չեմպիոն, սպորտի վարպետ։
- Երգահան, բազում ստեղծագործությունների հեղինակ։
- Պարգևատրվել է ԽՍՀՄ «Առողջապահության գերազանցիկ» պատվոգրով։
- ԽՍՀՄ և ՀՀ շքանշաններ ու մեդալ։
- «Կարմիր Խաչ» շնորհակալագիր։
Ամուսնացած է, ունի երկու երեխա։
Աղբյուրներ
խմբագրելՆախորդող Արևիկ Պետրոսյան |
ՀՀ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Մնացականյան 6 դեկտեմբերի 2007 - 23 նոյեմբերի 2009 |
Հաջորդող Արամ Սաֆարյան |
Նախորդող Գևորգ Պետրոսյան |
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մխիթար Մնացականյան 23 նոյեմբերի 2009 - 23 հունիսի 2010 |
Հաջորդող Արթուր Գրիգորյան |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Մ. Մնացականյանին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար նշանակելու մասին
- ↑ Մ. Մնացականյանին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից ազատելու մասին