Հենրիկ Դանիելյան
հայ իրավաբան
Հենրիկ Մուրադխանի Դանիելյան (նոյեմբերի 7, 1940, Սևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 16, 2011[1]), հայ իրավաբան, ՀՀ Վճռաբեկ դատարանի առաջին նախագահ։ Հայաստանի վաստակավոր իրավաբան (2003)։ Հայաստանի Սահմանադրական դատարանի անդամ (2005-2010 թթ.)[2]:
Հենրիկ Դանիելյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 7, 1940 |
Ծննդավայր | Սևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հուլիսի 16, 2011 (70 տարեկան) |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ |
Մասնագիտություն | իրավաբան |
Աշխատավայր | Հայաստանի վճռաբեկ դատարան և Հայաստանի Սահմանադրական դատարան |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն
խմբագրելՀենրիկ Դանիելյանը ծնվել է 1940 թ. նոյեմբերի 7-ին Սևան քաղաքում։ 1957 թ. ավարտել է Սևանի միջնակարգ դպրոցը, 1961 թ. ընդունվել և 1967 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի հեռակա բաժինը։
Աշխատանքային գործունեությունը
խմբագրել- 1957 թ. աշխատանքի է անցել Սևանի «Հայձուկ» տրեստում՝ որպես մեքենավար։
- 1960-63 թթ. աշխատել է «Սևան» թերթի խմբագրությունում որպես գրական աշխատող, բաժնի վարիչ։
- 1963-65 թթ. եղել է ՀԼԿԵՄ Սևանի շրջկոմի առաջին քարտուղարը։
- 1965-69 թթ. աշխատել է «Սևան» թերթի պատասխանատու քարտուղար։
- 1969 թ. ընտրվել է Սևանի շրջանի դատավոր։
- 1977 թ. ընտրվել է Հայաստանի Գերագույն դատարանի անդամ։
- 1998 թ. ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ։
- 2005 թ. հունիսի 9-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ սահմանադրական դատարանի անդամ և պաշտոնավարել մինչև 2010 թ. նոյեմբեր։
Պարգևներ և կոչումներ
խմբագրել- Ունի Որակավորման բարձրագույն դասի դատավորի կոչում։
- Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբան (2003)։
Մահացել է 2011 թ. հուլիսի 16-ին։
Նախորդող պաշտոնը հիմնադրվել է, Տարիել Բարսեղյանը որպես ՀՀ Գերագույն դատարանի նախագահ |
ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Հենրիկ Դանիելյան 1998-8 հունիսի 2005 |
Հաջորդող Հովհաննես Մանուկյան |
Նախորդող Միքայել Սևյան |
ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ Հենրիկ Դանիելյան 9 հունիսի 2005-2010 |
Հաջորդող Արևիկ Պետրոսյան |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ One, Studio. «Մահացել է Հենրիկ Դանիելյանը». Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.(չաշխատող հղում)
- ↑ «The Constitutional Court of Armenia». www.concourt.am. Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.