Սամվել Վասիլյան

հայ պետական գործիչ

Սամվել Գեորգիի Վասիլյան (փետրվարի 19, 1963(1963-02-19), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի տեղակալ։

Սամվել Գեորգիի Վասիլյան
պետական գործիչ
(2-րդ) ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի տեղակալ
 21 հուլիսի 2007
Նախորդող Արևիկ Պետրոսյան
Հաջորդող ներկայումս պաշտոնավարում է
 
Կրթություն՝ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ
Մասնագիտություն՝ իրավաբան
Ծննդյան օր 19 փետրվարի 1963 թ.
Ծննդավայր Երևան
Քաղաքացիություն  Հայաստան
 
Պարգևներ
Երախտագիտության մեդալ

Կրթություն

խմբագրել

Աշխատանքային գործունեություն

խմբագրել
  • 1981-1983 թթ. - ծառայել է Խորհրդային բանակում։
  • 1984-1991 թթ. - աշխատել է Երևանի հաստոցաշինական գործարանում որպես խառատ, ընտրվել գործարանի երիտասարդական միության նախագահ։
  • 1991-1993 թթ. - «Միտք» երիտասարդական կազմակերպության տնօրեն։
  • 1993-1996 թթ. - միջազգային կազմակերպությունների իրավաբան, ծրագրի ղեկավարի տեղակալ։
  • 1996-1998 թթ. - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության իրավաբանական բաժնի առաջատար մասնագետ, այնուհետև՝ բաժնի պետ։
  • 1998-2007 թթ. - ՀՀ Նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ, ապա՝ խորհրդատու։
  • 2007 թ. հուլիսի 21-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի տեղակալ՝ մինչև 2013 թվականի հունվարի 15-ը պաշտոնավարման ժամկետով։
  • 2011 թ. հուլիսի 14-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի իրավաբան անդամ՝ երեք տարի ժամկետով[1]։
  • 2013 թ. հունվարի 14-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի անդամ՝ վեց տարի ժամկետով[2]։

Ամուսնացած է, ունի երկու զավակ։

Պարգևներ

խմբագրել
Նախորդող
Արևիկ Պետրոսյան
ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի տեղակալ
Սամվել Վասիլյան

21 հուլիսի 2007 -
Հաջորդող
ներկայումս պաշտոնավարում է

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամներ նշանակելու և ՀՀ Նախագահի 2009 թվականի մարտի 17-ի ՆՀ-66-Ա հրամանագրում փոփոխություն կատարելու մասին
  2. Ս. Վասիլյանին Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի տեղակալ նշանակելու մասին
  3. «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.