Արևիկ Արևշատյան
Արևիկ Էդուարդի Արևշատյան (մայիսի 13, 1957, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարչուհի, համադրող։
Արևիկ Արևշատյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 13, 1957 (67 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1978) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1984) |
Մասնագիտություն | նկարչուհի և համադրող |
Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն |
Հայր | Էդուարդ Արևշատյան |
Մայր | Սուլթանիկ Արևշատյան |
Կայք | arevikarevshatyan.com/en |
Արևիկ Արևշատյան Վիքիքաղվածքում |
Ճարտարապետներ Էդուարդ Արևշատյանի և Սուլթանիկ Արևշատյանի դուստրն է, գեղանկարիչ Ռուբեն Գրիգորյանի կինը։
Կենսագրություն
խմբագրելԱրևիկ Արևշատյանը ծնվել է 1957 թվականին Երևանում, ճարտարապետ Էդուարդ Արևշատյանի ընտանիքում։ 1974-1978 թվականներին սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1984 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի գեղանկարչության բաժինը։ 1986-1999 թվականներին Երևանի երիտասարդական թատրոնում աշխատել է որպես բեմի և զգեստների նկարիչ։ 1994 թվականից Հայաստանի նկարիչների միության և արվեստի քննադատների ազգային ասոցիացիայի անդամ է[1]։
Արևիկ Արևշատյանի աշխատանքները ցուցադրվում են Հայաստանի ժամանակակից արվեստի թանգարանում, մասնավոր հավաքածուներում[2]։
Ցուցահանդեսներ
խմբագրելԱնհատական ցուցահանդեսներ
խմբագրել- «Պատմություններ կանանց մասին, մագնետիզմ, ոչինչի մասին», «Ակադեմիա» պատկերասրահ, 2004
Խմբակային ցուցահանդեսներ և նախագծեր
խմբագրել- «1980-1995 թթ. Հայաստանի Ժամանակակից Արվեստ», 1995, Մոսկվա
- «Հայ post սովետական արվեստ», 1997, Բուենոս Այրես
- «Երկու հեղինակ, մեկ ստեղծագործություն», 1998, Երևան, Ռուբեն Գրիգորյանի հետ
- «Փակ քաղաք», 1999, Երևան
- «Զուգահեռ իրականություն», 2000
- «Պատկերից այն կողմ», 2003, ԱՄՆ, Ինդիանա
- «Adieu Parjanov», 2003, Վիեննա
- «Հայաստանի ժամանակակից արվեստը», 2007, Փարիզ, 2008, Հռոմ
- «Gender Check», 2009, Վիեննա
- «Մարմին. նոր պատկերային արվեստ Հայաստանում», Հայաստանի նկարիչների միություն, Երևան, 2010[3]
- «Re:Museum», 2014 թվական, Թբիլիսի
Ցուցահանդեսների համադրող
խմբագրել- «Պարզապես-ընդդեմ», 1994
- «Մոնո-Պոլիս», 1997
- «Նշան-Խորհրդանիշ», 1998
- «Creative synthesis», 2005
- «Դիմանկարը արդիականության և նորարարության միջև», 2008
- «Մարմին, նոր պատկերային արվեստը Հայաստանում», 2010
- «Քայլ ձևափոխության և ձևաստեղծման միջև», 2014
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Ականաթ գալերեա - Արեւիկ Արեւշատյան». akanatgallery.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 5-ին.
- ↑ «Zarkfoundation - Արևիկ Արևշատյան». zarkfoundation.com.
- ↑ «Մարմինը` նոր պատկերային արվեստ Հայաստանում». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2017 թ․ մայիսի 14-ին.