Էդուարդ Արևշատյան
հայ ճարտարապետ
Էդուարդ Սուրենի Արևշատյան (մայիսի 8, 1926, Երևան - մայիսի 6, 2007), ճարտարապետ, ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1971)։
Էդուարդ Արևշատյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 8, 1926 |
Ծննդավայր | Երևան |
Մահացել է | մայիսի 6, 2007 (80 տարեկան) |
Ազգություն | հայ |
Կրթություն | Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան |
Սուրեն Արևշատյանի որդին է, Սեն Արևշատյանի եղբայրը։
ԿենսագրությունԽմբագրել
1950 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։
1956 թվականից՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի դասախոս (դոցենտ՝ 1970 թվականից)։ 1966-1974 թվականներին՝ Հայաստանի ճարտարապետների միության նախագահի տեղակալ, 1972-1994 թվականներին՝ Երևանի գլխավոր ճարտարապետի տեղակալ։
Էդուարդ Արևշատյանի նախագծերով Երևանում կառուցվել են՝
- Հայկոոպի վարչության և Երքաղխորհրդի գործկոմի շենքերը (երկուսն էլ՝ 1954),
- «Ծիծեռնակ» միջազգային զբոսաշրջության ճամբարի շենքը (1956),
- Ուսուցիչների կատարելագործման ինստիտուտի շենքը (1986),
- Աբովյան փողոցի ստորգետնյա առևտրային կենտրոնը և հետիոտն անցումը (երկուսն էլ՝ 1985),
- Հայաստանի ամերիկյան համալսարանի շրջակայքի ճարտարապետական ձևավորումը (1981),
- Մարշալ Բաղրամյանի հուշարձանի պատվանդանը (քանդակագործ՝ Նորայր Կարգանյան, 2003)։
Ձևավորել է Բուենոս Այրեսի, Լոս Անջելեսի, Մոնրեալի միջազգային ցուցահանդեսներում Հայաստանի տաղավարները և այլն[1]։
ՊատկերասրահԽմբագրել
Մարշալ Բաղրամյանի հուշարձանը Երևանում
Հուշարձան Երկրորդ աշխարհամարտում զոհվածներին, գյուղ Խաչիկ
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 45)։ |