Արևելյան Եվրոպան խորհրդային վերակառուցման շրջանում

Արևելյան Եվրոպան խորհրդային վերակառուցման շրջանում՝ Խորհրդային միության վերակառուցումն անդրադարձավ Արևելյան Եվրոպայի սոցիալիստական երկրների զարգացման վրա։ Միխայիլ Գորբաչովի հռչակած նոր քաղաքական մտածողության կարևոր տարրերից էր սոցիալիստական երկրների հետ ԽՍՀՄ-ի հարաբերությունների վերանայումը։ Սոցիալիստական ճամբարի փոխարեն սկսեց կիրառվել սոցիալիստական համագործակցություն անվանումը 1985 թվականին Գորբաչովը առաջադրեց սոցիալիստական միասնացման նոր մոտեցումներ, որոնք առաջ քաշվեցին Գորբաչովյան բարեփոխումներ անվամբ, որի մեջ բացի եվրոպական երկրների հետ համագործակցության դաշինքը պարունակում էր նաև ներքին խնդիրներ։ ԽՍՀՄ-ը պատրաստ էր հրաժարվելու «ավագ եղբոր» դերից։ Իսկ սոցիալիստական երկրների միջև ԽՍՀՄ-ի կազմի մեջ մտնող երկրների միջև հարաբերությունները պետք է հիմնվեին և՛ փոխօգնության, և՛ փոխշահավետության վրա։

Ռ․ Ռեյգանի և Մ․ Գորբաչովի պաշտոնական հանդիպումը Ժնևում․ 1985 թվական,19-ը նոյեմբերի
Էրիխ Հոնեկեր

1986 թվականին այդ սկզբունքները հաստատվեցին սոցիալիստական համագործակցության անդամ երկրների կողմից, սակայն, երկար ժամանակ չանցած այդ ծրագրի իրագործումը ձախողվեց։ ԽՍՀՄ անդամ երկրներից շատերը ձգտում էին կրճատելու սեփական ռազմական ծախսերը, ապրանքափոխանակումը կատարել համաշխարհային գներով, սակայն պահպանվում էր խորհրդային էժան հումքի և էներգակիրների մատակարարումը։ Վերոնշյալ բարեփոխումները ի կատար չածվեցին, ԽՍՀՄ երկրների միասնական չլինելու պատճառով։ Մի շարք երկրներում ԽՍՀՄ-ի նոր կուրսը բացասաբար ընդունվեց, քանզի հարվածում էր սոցիալիստական երկրների քաղաքական-կուսակցական ղեկավարության շահերին։ Գերմանիայի Ժողովրդավարական Հանրապետության առաջնորդ Էրիխ Հոնեկերը նշել է․ «Եթե ձեր հարևանն իր տանը փոխում է պաստառները, ապա չի նշանակում, որ դուք էլ ձեր տանը պարտադիր պետք է վերանորոգում սկսեք»։ Հակառակ դրան Հունգարիայում, Լեհաստանում և Հարավսլավիայում խորհրդային վերակառուցումը խթանեց բարեփոխումների իրագործումը։ Սկզբում այդ բարեփոխումները ընթանում էին վերակառուցման և սոցիալիզմի նորացման կարգախոսների ներքո։ Որոշ ժամանակ անց պարզ դարձավ, որ գոյություն ունեցող հասարակական-քաղաքական և տնտեսական համակարգի բարեփոխումն անհնար է։ Եվրոպական երկրների մեծ մասում դեռևս 1970-ական թվականների վերջերին և 1980-ական թվականների սկզբներին ի հայտ էին եկել ընդդիմադիր կազմակերպություններ ու շարժումներ, որոնց գործունեությունը հետագայում պաշտոնապես արգելվել էր։ Դրանցում էական դեր էր խաղում փոփոխություններ պահանջող և ազատականորեն տրամադրված մտավորականությունը։ Չեխոսլովակիայում գործել էր «Խարտիա-77»-ը, Լեհաստանում՝ «Սոլիդարնոստը» («Համերաշխություն»), Բուլղարիայում՝ «Էկոլոգիստները» և այլն։ Նրանք իրենց աջակցությունը հայտնեցին Գորբաչովին, քանի որ պարզ էր, որ առանց ԽՍՀՄ-ում արմատական վերափոխումների անհնարին էր նաև վերափոխումների իրագործումը Արևելյան Եվրոպայում։ Արևելյան Եվրոպայի ցանկացած երկրներում բարեփոխումների իրագործման փորձերը ուղղակի կճնշվեին այնպես, ինչպես դա արդեն արվել էր Հունգարիայում և Չեխոսլովակիայում։

Արևելյան Եվրոպայի կազմի մեջ ներկայումս մտնում է 9 պետություն.

Աղբյուր խմբագրել

Համաշխարհային պատմություն 12. Հումանիտար հոսք Հեղինակ՝ Վ. Պետրոսյան, Ա. Նազարյան, Ռ. Սաֆրաստյան