Արևային օրացույց, օրացույցի տեսակ, որի հիմքում ընկած է արևադարձային տարին, այսինքն այն ժամանակահատվածը, երբ տեղի է ունենում տարվա եղանակների ամբողջական փոփոխություն՝ գարնանային գիշերահավասարի կետով Արևի երկու անցումների միջև ընկած ժամանակամիջոցը։

Օրացույցի տեսություն խմբագրել

Արևադարձային տարվա տևողությունը կազմում է 365,24220 օր։ Այսպիսով արևային օրացույցում օրացույցային տարին պետք է կազմված լինի կամ 365 օրից՝ սովորական տարի կամ 366 օրից՝ նահանջ տարի[1][2]։

Որպեսզի օրացույցային տարվա տևողությունը մոտ լինի արևադարձային տարվա տևողությանը, անհրաժեշտ է օգտվել հետևյալ շղթայական կոտորակից.

 

Ընդհատելով այս շղթան ցանկացած փուլում, կարելի է ստանալ նահանջ տարիների հաշվարկման հետևյալ կանոնները՝ տարբեր ճշտությամբ

 ,

Որտեղ համապատասխանաբար հայտարարը ցույց է տալիս օրացույցային ցիկլում տարիների քանակը, իսկ համարիչը՝ նահանջ տարիների թիվը այդ ցիկլում։ Այսպիսով օրացույցային համակարգերում օրացույցային տարվա միջին տևողությունը ժամերով կազմում է՝

 

Քանի որ արևադարձային տարին սահմանվում է որպես գարնանային գիշերահավասարի կետով Արևի երկու անցումների միջև ընկած ժամանակամիջոցը, հետևաբար քննարկելով օրացույցի ճշգրտությունը, սովորաբար նկատի են ունենում գարնանային գիշերահավասարը։ Այսպիսով արևային օրացույցի գլխավոր պահանջներից է այն փաստը, որ Արևի անցումը գարնանային գիշերահավասարի կետով օրացույցային ցիկլի ավարտին պետք է համապատասխանի նույն օրվան։

Առաջին համակարգը, երբ նահանջ տարին կրկնվում է չորս տարին մեկ հանդիպում է հուլյան օրացույցում։ Համաձայն այս օրացույցի տարվա տևողությունը 0,00780 օրով ավելի երկար է, քան արևադարձային տարին, այսպիսով 128 տարվա ընթացքում կուտակվում է 1 օրվա սխալ և գարնանային գիշերահավասարի օրը շեղվում է դեպի ձմեռ։ 29-ամյա ցիկլը երբևէ չի օգտագործվել, իսկ 33-ամյա ցիկլը առաջարկել է Օմար Խայամը և հենց դա էլ հիմք է հանդիսացել պարսից օրացույցի համար։ 128-ամյա ցիկլը առաջարկվել է Յոհան Մեդլերի կողմից 1864 թվականին, սակայն ոչ մի օրացույցում այն չի կիրառվել։

Օրացույցի առաջարկված այս ձևը միակ հնարավոր տարբերակը չէ։ Հուլյան օրացույցի բարելավման բազմաթիվ փորձեր են արվել։ Նոր օրացույցը պետք է մի կողմից ավելի ճշգրիտ լիներ, իսկ մյուս կողմից քիչ տարբերվեր հուլյանից։ Գրիգորյան օրացույցում նահանջների հաջորդականությունը գրեթե անփոփոխ է մնացել։ Ավելացվել է մի կանոն, ըստ որի, նահանջ են համարվում միայն այն հարյուրամյակները, որոնց թիվը բաժանվում է 4-ի՝ առանց մնացորդի։ Այսպիսով 400 տարվա ընթացքում դուրս է մնում միայն 3 ավելորդ օր, այսինքն ամբողջական օրացույցային ցիկլը ըստ գրիգորյան օրացույցի կազմում է 400 տարի, իսկ նրա միջին տևողությունը՝

  օր.

մեկ օրվա սխալ կուտակվում է մոտավորապես 3300 տարում։

Հուլյան օրացույցի բարելավման մեկ այլ տարբերակը դարձավ նոր հուլյան օրացույցը, որն առաջարկել է Միլուտին Միլանկովիչը։ Այդ օրացույցում ևս նահանջների հաջորդականությունը պահպանվել է, բայց ներդրվել է լրացուցիչ կանոն, համաձայն որի տարին համարվում է նահանջ, եթե դրա թիվը բաժանվում է 900-ի և մնացորդում մնում է 2 կամ 6։ Այդ օրացույցի ամբողջական ցիկլը 900 տարի է, որի ընթացքում դուրս է մղվում 7 ավելորդ օր։ Այդ օրացույցի տարվա միջին տևողությունն է 365,24222 օր է, որը տալիս է 1 օրվա սխալ 50 000 տարվա մեջ։ Այս օրացույցը օգտագործվում է որոշ ուղղափառ եկեղեցիների կողմից։

Ե՛վ հուլյան, և՛ նորահուլյան օրացույցներն ունեն մեկ կարևոր թերություն։ Նահանջ տարին բաշխվում է բավականին անհավասար։ Այդ պատճառով չնայած տարվա տևողության բավականին մեծ ճշգրտությանը, գարնանային գիշերահավասարը տարբեր տարիներին տարբեր օրերի է համապատասխանում։

Նաև պետք է նշել, որ ավելի ճշգրիտ օրացույցների ստեղծումը կորցնում է իմաստը, քանի որ երկրագունդն իր առանցքի շուրջ ավելի դանդաղ է պտտվում, հետևաբար արևադարձային տարվա ընթացքում օրերի թիվը դանդաղորեն նվազում է։

Արևային օրացույցների տեսակներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • С. И. Селешников. «История календаря и хронология», М., «Наука», 1970.
  • И. А. Климишин. «Календарь и хронология», М., «Наука», 1981

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արևային օրացույց» հոդվածին։