Արփիկ Խասապետյան

քաղաքական գործիչ

Արփիկ Ռուբենի Խասապետյան (հունվարի 30, 1948(1948-01-30), Մեծ Թաղեր, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), արցախցի մանկավարժ[1], քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության 3-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր[2]։

Արփիկ Խասապետյան
Ծնվել էհունվարի 30, 1948(1948-01-30) (76 տարեկան)
ԾննդավայրՄեծ Թաղեր, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունԱդրբեջանի պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ

Կենսագրություն խմբագրել

Արփիկ Խասապետյանը ծնվել է 1948 թվականի հունվարի 30-ին Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում։ 1955-1966 թվականներին. սովորել է Մեծ Թաղեր գյուղի 11-ամյա դպրոցում, այնուհետև՝ որպես ավագ ջոկատավար աշխատել ծննդավայրի դպրոցում։ 1967-1972 թվականներին սովորել է Ադրբեջանի պետական մանկավարժական համալսարանի հայոց լեզվի և գրականության ֆակուլտետի հեռական բաժնում։

1967-1969 թվականներին աշխատել է շրջանային գրադարանում։ 1969-1991 թվականներին եղել է Հադրութի շրջանային թերթի խմբագրության գրական աշխատող, ապա՝ բաժնի վարիչ։ 1991-2003 թվականներին եղել է թերթի խմբագիր։

1991 թվականից եղել է հայոց լեզու և գրականության ուսուցչուհի շրջկենտրոնի միջնակարգ դպրոցում[3]։

2000 թվականի հունիսի 18-ին Հադրութի թիվ 18 ընտրատարածքից ընտրվել է Արցախի Հանրապետության 3-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր[4]։ Եղել է սոցիալական ոլորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։

Ամուսնացած է, ունի երկու դուստր։

Եղել է կուսշրջկոմի անդամ, շրջխորհրդի վերջին երեք գումարումների պատգամավոր, Արցախի Հանրապետության մարզային և ԽՍՀՄ ժուռնալիստների միության անդամ։

Պարգևներ, մրցանակներ խմբագրել

  • Արցախի Հանրապետության վաստակավոր մանկավարժ (Արցախի Հանրապետության նախագահի թիվ 216 հրամանագիր 04.06.2005 թվական)
  • «Վաչագան Բարեպաշտ» մեդալ (Արցախի Հանրապետության նախագահի թիվ 44-Ա հրանամագիր 05.05.2015 թվական)

Տես նաև խմբագրել

Դիզակ (թերթ)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Այսօր ավելի քան երբևէ մեզ անհրաժեշտ է 88-ի համախմբվածությունը». Նորություններ Արցախից aparaj.am. 2022 թ․ դեկտեմբերի 25. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 27-ին.
  2. «Խասապետյան Արփիկ Ռուբենի». www.nankr.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 27-ին.
  3. «Լեռնային Ղարաբաղում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները». news.am. 2023 թ․ օգոստոսի 27. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 27-ին.
  4. «18 հունիսի 2000թ. | ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով» (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել