Արցախի Հանրապետության վիզային քաղաքականություն
Արցախի Հանրապետություն այցելողները պետք է վիզա ստանան, եթե չեն ժամանել վիզաներից ազատված երկրներից մեկից։
Վիզային քաղաքականությունԽմբագրել
Հետևյալ երկրների քաղաքացիներն, այդ թվում ԱՊՀ-ից և ԵՏՄ անդամ բոլոր երկրների քաղաքացիները կարող են այցելել Արցախ առանց վիզայի[1]։
Բացի վերը նշված երկրներից, հետխորհրդային մյուս երեք երկրների քաղաքացիները կարող են ազատ վիզա ստանալ Արցախ այցելելու համար: Չճանաչված պետությունների համագործակցության բոլոր անդամները համաձայնվել են վերացնել իրենց քաղաքացիների վիզայի պահանջները․
Այլ երկրների քաղաքացիները կարող են վիզա ստանալ Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցչությունում։ Բացառիկ դեպքերում մուտքի վիզան կարող է տրվել Ստեփանակերտում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում։
Առկա է մեկանգամյա 21-օրյա տուրիստական վիզա, մեկանգամյան և բազմակի այցելության վիզաներ մինչև մեկ, երկու և երեք ամիսների համար։
Արցախի վիզա ստացածներ կամ Արցախ այցելածները հայտնվում են Ադրբեջանի սև ցուցակում և չեն կարող ստանալ Ադրբեջանի մուտքի վիզա[2]։