Արցախի Հանրապետության կլիմա

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կլիման չափավոր ու մեղմ է՝ լավ արտահայտված վերընթաց գոտիականությամբ. հարթավայրերում չոր մերձարևադարձային է, նախալեռներում՝ չափավոր տաք ցամաքային, միջին բարձրության լեռներում՝ չափավոր տաք խոնավ, առավել բարձրադիր մասերում՝ բարձրլեռնային ցուրտ։ Հարթավայրերում ու միջին բարձրության լեռնային շրջաններում հունվարին օդի միջին ջերմաստիճանը 3-ից -2 °C է, բարձրլեռնային շրջաններում՝ -6-ից -10 °C (նվազագույնը՝ -28,7 °C), հուլիսինը՝ համապատասխանաբար՝ 20-25 °C և 10-15 °C։ Տարեկան տեղումների միջին քանակը հարթավայրերում ու նախալեռներում 380-450 մմ է (նվազագույնը՝ 310 մմ, Ստեփանակերտ), միջին բարձրություններում՝ մինչև 700 մմ, բարձրլեռնային շրջաններում՝ մինչև 850 մմ (առավելագույնը՝ 1042 մմ, Հաթերք)։ Կայուն ձնածածկույթ գոյանում է 1400 մ-ից բարձր վայրերում։ Մռավի լեռնաշղթայում պահպանվում են ձնաբծեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։