Արցախի Հանրապետության Ազգային ժողովի շենք
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի շենք, կառավարական շենք Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում[2]։ Համարվում էր Արցախի Հանրապետության Ազգային ժողովի շենքը[2]։ Շենքը գտնվում էր Ստեփանակերտի Փետրվարի 20-ի փողոցում։
Տեսակ | շենք |
---|---|
Երկիր | Արցախ |
Տեղագրություն | Ստեփանակերտ |
Վայր | Վերածննդի հրապարակ |
Հասցե | Փետրվարի 20-ի փողոց, 2 շենք |
Փողոց | Փետրվարի 20-ի փողոց |
Անվանված է | Արցախի Հանրապետության Ազգային ժողով |
Սեփականատեր | Արցախի Հանրապետության Ազգային ժողով |
Հիմնադրված է | սեպտեմբերի 2, 2007[1] |
Քանդվել է | 2024[2] |
Ադրբեջանցիների կողմից շենքի քանդումը
խմբագրել2024 թվականի մարտին Տելեգրամյան ալիքներում կադրեր են հայտնվում Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտից, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները քանդում Վերածննդի հրապարակում գտնվող Ազգային ժողովի շենքը[2]։ Բացի Արցախի Ազգային ժողովի շենքը քանդելուց՝ ադրբեջանցիները հիմնովին քանդել են նաև «Ազատամարտիկների» շենքը, որը գտնվում էր Ազգային ժողովի շենքի հարևանությամբ[2]։
Եվրամիությունում Հայաստանի ներկայացուցչության ղեկավար Տիգրան Բալայանը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանի հերթական հայատյաց գործողությանը․ «Մինչ միջազգային հանրությունը լուռ հետևում է էթնիկ զտման ենթարկված Լեռնային Ղարաբաղում եկեղեցիների խաչերը վերացնելուն, գերեզմանների և հուշարձանների ոչնչացմանը, Ալիևի բռնակալ ռեժիմը քանդում է Արցախի Ազգային ժողովի շենքը՝ ժողովրդավարության խորհրդանիշը։ Մզկի՞թ կառուցելու համար»[3]։
«Հայաքվե» նախաձեռնության խորհուրդը Ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մեծ ցավով տեղեկացանք, որ Բաքվի բռնապետական ռեժիմը քանդել է տվել Արցախի անկախ պետականության խորհրդանիշներից մեկը՝ Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի շենքը։ Հայ ժողովուրդը ևս մեկ անգամ համոզվեց, որ Ադրբեջանը բացարձակապես պատրաստ չէ Հայաստանի հետ կայուն, անկեղծ ու երկարատև խաղաղության։ Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի շենքը քանդելը, մեր խորին համոզմամբ, Բաքվի բռնապետական վարչախմբի պատասխանն է Արցախի Ազգային Ժողովի վերջին շրջանի այն նախաձեռնության, որը նպատակ ունի կազմակերպել արցախցիների վերադարձը հայրենի օջախներ՝ միջազգային արդյունավետ երաշխիքների ներքո․ ուստի վանդալիզմի այս ստոր ակտը ուղերձ է առ այն, որ Բաքուն չի պատրաստվում հանդուրժել հայ մարդու արժանապատիվ մուտքն Արցախ։ Այս քայլով Բաքուն հերթական անգամ ողջ աշխարհին ցույց տվեց իր ցեղասպան ու բարբարոս դեմքը։ Քննադատության չի դիմանում միջազգային հանրության կողմից պատշաճ արձագանքի բացակայությունն ընդհանրապես, և ռուսական խաղաղապահ առաքելության անգործությունը՝ մասնավորապես։ Այս ամենը ցույց է տալիս, որ թշնամու հակամարդկային գործելաոճը կդադարի միայն այն ժամանակ, երբ հայ ժողովուրդը համախումբ ու արժանի հակահարված տա իրեն ցեղասպանել ձգտող Բաքվի վարչախմբին և վերականգնի իրավունքները սեփական հայրենիքի նկատմամբ»[4]։
Պատկերասրահ
խմբագրել-
Վերածննդի հրապարակը և Ազգային ժողովի շենքը
-
Ազգային ժողվի շենքի հայերեն գրությամբ ցուցատախտակը
-
Ազգային ժողվի շենքի ռուսերեն և անգլերեն գրությամբ ցուցատախտակը
-
Վերածննդի հրապարակը և Ազգային ժողովի շենքը
-
Ազգային ժողովի շենքը և Ազատամարտիկների միության շենքը
-
Ազգային ժողովի շենքի կենտրոնական մուտքը
-
Ազգային ժողովի շենքը
-
Ազգային ժողովի շենքի կենտրոնական մուտքը
-
Ազգային ժողովի շենքը
-
Արմենիա հյուրանոցը և Ազգային ժողովի շենքը
-
Արմենիա հյուրանոցը և Ազգային ժողովի շենքը
-
Ազգային ժողովի շենքը և Ազատամարտիկների միության շենքը
-
Արմենիա հյուրանոցը և Ազգային ժողովի շենքը
-
Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատը, Արմենիա հյուրանոցը և Ազգային ժողովի շենքը
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://en.apa.az/social/azerbaijan-disassembles-illegal-buildings-of-so-called-parliament-and-warriors-who-liberated-artsakh-union-in-khankandi-photo-video-430043
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Ադրբեջանցիները քանդել են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի շենքը». news.am. 2024 թ․ մարտի 4. Վերցված է 2024 թ․ մարտի 5-ին.
- ↑ «Ալիևի ռեժիմը քանդում է Արցախի ԱԺ շենքը՝ մինչ միջազգային հանրությունը լուռ հետևում է եկեղեցիների և հուշարձանների ոչնչացմանը․ Տիգրան Բալայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ». factor.am. 2024 թ․ մարտի 4. Վերցված է 2024 թ․ մարտի 5-ին.
- ↑ ««Վանդալիզմի այս ստոր ակտն ուղերձ է»․ «ՀայաՔվե» նախաձեռնության խորհուրդ». artsakh.news. 2024 թ․ մարտի 4. Վերցված է 2024 թ․ մարտի 5-ին.