Արտյոմ Մանուկյան

թավջութակահար

Արտյոմ Մանուկյան (հունիսի 28, 1983(1983-06-28), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բաս-կիթառահար, թավջութակահար։

Արտյոմ Մանուկյան
Ծնվել էհունիսի 28, 1983(1983-06-28) (40 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Մասնագիտությունթավջութակահար

Կենսագրություն խմբագրել

Արտյոմ Մանուկյանը ծնվել է 1983 թվականի հունիսի 28-ին, Երևանում[1]։ 8 տարեկան հասակից սկսել է հաճախել Երևանի Ստեփան Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցի թավջութակի դասարան։ Այդ տարիներին նվագել է «Փոքր ջազ» համույթում։ Կոնտրաբաս և բաս-կիթառ սովորել է ինքնուրույն։ 2005 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի թավջութակի բաժինը[2]։ Սովորել է Մեդեա Աբրահամյանի և Արամ Թալալյանի դասարաններում։ Սովորելուն զուգահեռ մասնակցել է մի շարք մրցույթների ու փառատոների Գերմանիայում, Հունաստանում, Ռուսաստանում։ 2005 թվականից նվագել է «Armenian Navy Band» և «Կատուներ» խմբերում, որոնց հետ մասնակցել է բազմաթիվ հեղինակավոր ջազ-փառատոների, նվագել աշխարհահռչակ երաժիշտների հետ։ 2006 թվականից համագործակցել է Ինգա և Անուշ Արշակյանների, իսկ 2009 թվականից՝ Ռուբեն Հախվերդյանի հետ։

2010 թվականին Վահագն Հայրապետյանի հետ դարձել է «Night Ark» հանրահայտ խմբի մասնակիցը։ 2011 թվականին տեղափոխվել է ԱՄՆ Լոս Անջելես քաղաք, որտեղ ձայնագրվել և նվագել է «Run DMC»-ի, Բոբի Բրաունի և այլ հայտնի արտիստների հետ։ Որպես թավջութակահար և բաս-կիթառահար՝ ձայնագրվել է «Դորիանս» ռոք խմբի «Ես կուլամ» երգի, «Կատուներ» ռոք խմբի երկու ալբոմների, «Armenian Navy Band» խմբի հինգ ալբոմների և ավելի քան 10 հայ փոփ երգիչների ձայնասկավառակների մեջ և երեք ջազային ձայնասկավառակ՝ ամերիկացի երաժիշտների հետ։ 2015 թվականին թողարկել է «Citizen» ձայնասկավառակը[3][4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «AV Production - Արտյոմ Մանուկյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 28-ին.
  2. Մարուքի, Շուշան. «Թավջութակի նոր արքան. Արտյոմ Մանուկյան (հարցազրույց)». VNews. Վերցված է 2021 թ․ հունիսի 28-ին.
  3. «Արտյոմ Մանուկյան. Ուրբանիստական դզեն». CIVILNET. 2015 թ․ օգոստոսի 2. Վերցված է 2021 թ․ հունիսի 28-ին.
  4. MANUKYAN,ARTYOM, CITIZEN, Վերցված է 2021-06-28-ին

Արտաքին հղումներ խմբագրել