Արտեմ Հարությունի Մերժանիան (ուկրաիներեն՝ Мержаніан Артемій Арутюнович, ապրիլի 16 (29), 1915, Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն - 1996), հայազգի գիտնական-էնոլոգ, Լենինյան մրցանակի դափնեկիր (1961)։

Արտեմ Մերժանիան
Ծնվել էապրիլի 16 (29), 1915
Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել է1996
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր
Պարգևներ
«Աշխատանքի վետերան» մեդալ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1915 թվականի ապրիլի 29-ին, Օդեսայում՝ բուսաբան-խաղողագործ Արտեմի Սերգեևիչ Մերժանիանի ընտանիքում[1]։ 1922 թվականից ծնողների հետ ապրել է Դոնի Ռոստովում, 1926 թվականից՝ Անապայում։

1939 թվականին գերազանցությամբ ավարտել է Կրասնոդարի գինեգործության և խաղողագործության ինստիտուտը[2] և մնացել գինեգործության տեխնոլոգիայի ամբիոնում՝ որպես ասպիրանտ, ապա՝ ասիստենտ, 1941 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն։

1943 թվականից դասախոսել է, 1945 թվականից եղել է Կրասնոդարի սննդի արդյունաբերության ինստիտուտի գինեգործության տեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ։ Իրականացրել է հետազոտություններ փրփրուն գինիների տեխնոլոգիայի կատարելագործման և դրանց որակի վերահսկման մեթոդների վերաբերյալ։ Նրա կողմից ձեռք բերված փորձարարական տվյալները և մշակված տեսական դրույթները օգտագործվել են բարձրորակ շամպայնի արտադրության նոր կենսաքիմիական և ֆիզիկաքիմիական մեթոդի ստեղծման և մշակման մեջ Այդ մեթոդն առաջին անգամ փորձարկվել է 1950 թվականին Գորկու գործարանում։

1961 թվականին Գեորգի Աղաբալյանցի և Սերգեյ Բրուսիլովսկու հետ արժանացել է Լենինյան մրցանակի՝ արդյունաբերության մեջ շարունակական շամպայնացման մեթոդի մշակմանն ու ներդրմանը մասնակցելու համար։

1962 թվականից եղել է ամբիոնի պրոֆեսոր է, 1975 թվականից՝ Կրասնոդարի պոլիտեխնիկական ինստիտուտի գինեգործության տեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, 1982 թվականից՝ նույն ամբիոնի պրոֆեսոր-խորհրդատու։

Գիտական կոչումներ և պարգևներ խմբագրել

  • Տեխնիկական գիտությունների դոկտոր (1963)
  • Պրոֆեսոր (1963)
  • ՌՍՖՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ (1980)
  • Աշխատանքային Կարմիր Դրոշի շքանշան, «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում քաջարի աշխատանքի համար»
  • «Կովկասի պաշտպանության համար մեդալ»
  • «Աշխատանքի վետերան» մեդալ
  • «Ազգային տնտեսության նվաճումների» ոսկե մեդալ
  • «ԽՍՀՄ գյուտարար» կրծքանշան
  • Լենինյան մրցանակ

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Плодоводство и виноградарство Юга России № 32(02), 2015 г.
  • http://journal.kubansad.ru/pdf/15/02/01.pdf. 2
  • А. А. Мержаниан. — Виноделие и виноградарство СССР, 1965, № 5;
  • Юбилей выдающегося ученого. — Виноделие и виноградарство СССР, 1975, № 4;
  • Мержаниан, Артемий Арутюнович // Энциклопедия виноградарства / редкол.: А. С. Субботович (пред.) и др.. — Кишинёв: Главная редакция Молдавской Советской Энциклопедии, 1986. — Т. 2. — С. 191. — 502 с. — 50 000 экз. — ISBN 978-0-01-360551-0.
  • Артемий Артемьевич Мержаниан [ Специалист в области виноделия . К60 - летию со дня рождения . — Изв . вузов . Пищевая технология, 1975, No 2 С, с . 15 — 16 с портр .
  • Кафедра имени А. А. Мержаниана, 1925-2015 [Текст] : [подарочное издание] / Кубанский гос. технологический ун-т ; [сост. : И. Я. Куценко (отв. ред.) и др.]. - Краснодар : Традиция, 2015. - 159 с. : цв. ил., портр., факс., фотографии; 30 см.; ISBN 978-5-91883-203-5 : 500 экз.
  • К 95-летию со дня рождения Артемия Артемьевича Мержаниана. ИЗВЕСТИЯ ВУЗОВ. ПИЩЕВАЯ ТЕХНОЛОГИЯ, № 2–3, 2010
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։