Գեորգի Աղաբալյանց
Գեորգի Գերասիմի Աղաբալյանց (1904, հոկտեմբերի 5 (հոկտեմբերի 18), Ղզլար, Դաղստան - 1967, մարտի 20, Մոսկվա, թաղված է Մոսկվայի Վագանկովյան գերեզմանատանը), գինու քիմիայի և տեխնոլոգիայի բնագավառի գիտնական։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1937), պրոֆեսոր (1938)։ ՌԽՖՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ (1964)։
Գեորգի Գերասիմի Աղաբալյանց | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1904 հոկտեմբերի 5![]() |
Մահացել է | մարտի 20, 1967 Մոսկվա | (տարիքը 62)
Գերեզման | Հայկական գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | Հայ |
Մասնագիտություն | Գինու քիմիայի և տեխնոլոգիայի բնագավառի գիտնական |
Գործունեության ոլորտ | Էնոլոգիա և քիմիա |
Ալմա մատեր | Դոնի պետական ագրարային համալսարան (1926) |
Գիտական աստիճան | գյուղատնտեսական գիտությունների դոկտոր |
Պարգևներ | |
Ամուսին(ներ) | Անահիտ Մակինցյան |
ԿենսագրությունԽմբագրել
1930 թվականին ավարտել է Նովոչերկասկի (Ռոստովի մարզ) գյուղատնտեսական ինստիտուտը։ 1961 թվականից եղել է Սննդի արդյունաբերության համամիութենական հեռակա ինստիտուտի գինեգործության ամբիոնի վարիչը։ Առաջարկել է գինիների գիտական դասակարգում, ուսումնասիրել մադերացման, խերեսացման, գինուց կոնյակի սպիրտի թորման մեխանիզմներ։
Մշակել ու ներդրել է անընդհատ հոսքով տեխնոլոգիական շարժընթացների ավտոմատացման, շամպայն գինիների արտադրության, գինու որակի և քիմիական բաղադրության որոշման նոր մեթոդներ[1][2]։
ՊարգևներԽմբագրել
- Լենինյան մրցանակ, 1961
- ՌԽՖՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ
ԵրկերԽմբագրել
- Химико-технологический контроль приизводства советского шампанского, М., 1954.
- Химико-технологический контроль виноделия. — Москва, 1969 (соавт.).
- Избр. работы по химии и технологии вина, шампанского и коньяка, М., 1972.
- Химия вина. — Москва, 1951 (в соавторстве с А. М. Фроловым-Багреевым);
ԸնտանիքԽմբագրել
- Կինը՝ Անահիտ Մակինցյան, հայ գրող, թարգմանիչ[3]
- Դուստր՝ Եվգենյա Աղաբալյանց
- Դուստր՝ Կարինե Ավագյանց (Աղաբալյանց)
- Թոռներ՝ Վիկտորյա Ավագյանց
- Անահիտ Կարպովա
- Գևորգ Ավագյանց
- Նիկիտա Կարպով
- Գայանե Ավագյանց
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
- ↑ Агабальянц Георгий Герасимович
- ↑ Анаит Макинцян и Георгии Агабальянц