Հարություն Մերժանիան (մարտի 31, 1885(1885-03-31), Leningradskaya - հունվարի 30, 1951(1951-01-30), Կրասնոդար, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խաղողագործության բնագավառի խորհրդային գիտնական, 1936 թվականից գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, 1926 թվականից՝ պրոֆեսոր, Արտեմ Մերժանիանի հայրը։

Հարություն Մերժանիան
ռուս.՝ Артемій Сергійович Мержаніан
Ծնվել էմարտի 31, 1885(1885-03-31)
Leningradskaya
Մահացել էհունվարի 30, 1951(1951-01-30) (65 տարեկան)
Կրասնոդար, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Ալմա մատերՄոսկվայի Կ. Ա. Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիա
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1885 թվականի մարտի 31-ին Ումանսկայա գյուղում (այժմ՝ Լենինգրադսկայա, Ռուսաստանի Կրասնոդարի երկրամաս) գյուղացու ընտանիքում։ 1908 թվականին ավարտել է Մոսկվայի գյուղատնտեսական ինստիտուտը։

1909-1914 թվականներին դասավանդել է Դոնի գյուղատնտեսական դպրոցում։ 1914-1915 թվականներին աշխատել է Նիկիցկիի բուսաբանական այգում։ 1915-1919 թվականներին՝ Օդեսայի գինու փորձարարական կայանում։ 1919-1920 թվականներին դասավանդել է Դոնի Ռոստովի համալսարանում։

1920-1926 թվականներին աշխատել է Հյուսիսային Կովկասի գինու տրեստում, միաժամանակ 1920-1922 թվականներին՝ Դոնի հողային վարչությունում, 1926-1951 թվականներին եղել է Կուբանի գյուղատնտեսական ինստիտուտի խաղողագործության ամբիոնի վարիչ։ 1926-1938 թվականներին եղել է գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն, Անապայի խաղողագործության և գինեգործության փորձարարական կայանի տնօրեն։

Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։

Մահացել է Կրասնոդարում 1951 թվականի հունվարի 30-ին։

Որդին՝ Արտեմին, գինեոլոգ, Լենինյան մրցանակի դափնեկիր է (1961)։

Հարություն Մերժանիանի աշխատանքները վերաբերում են խաղողի հիմնական տեսակների կենսաբանությանը, թփերի ձևավորման և էտիտեսական հիմունքներին, խաղողագործության, կլոնային ընտրասերման և խաղողենու վնասատուների ու հիվանդությունների հարցերին։ Առաջարկել է «մորֆոլոգիական կորելյացիայի» նոր եղանակ։

Հեղինակ է բազմաթիվ ծրագրերի, դասագրքերի, ուսումնա-մեթոդական և գործնական ձեռնարկների, այդ թվում՝ «Այգեգործություն» (հայ.՝ 1941), «Խաղողագործություն» (1939, 1951, 1967, հայ.` 1957) դասագրքերի։

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։