Վիքիպեդիայում կան հոդվածներ Աղամալյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արտեմ Պողոսի Աղամալյան (հունվարի 15, 1882(1882-01-15)[1], Սարգսաշեն[1] - փետրվարի 9, 1963(1963-02-09)[1]), խորհրդային պետական գործիչ։

Արտեմ Աղամալյան
Դիմանկար
Ծնվել էհունվարի 15, 1882(1882-01-15)[1]
ԾննդավայրՍարգսաշեն[1]
Մահացել էփետրվարի 9, 1963(1963-02-09)[1] (81 տարեկան)
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունպետական գործիչ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր դրոշի շքանշան[1] և Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան[1]

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է հունվարի 15-ին, Ելիզավետպոլի նահանգի Շուշվա գավառի Չայքադուզ գյուղում (այժմ՝ Արցախի Մարտունու շրջանի Սարգսաշեն գյուղ)։ Աղամալյանը 1903 թվականին արտասահմանից Անդրկովկաս էր տեղափոխել լենինյան «Իսկրա»-ն։ 1914 թվականին մասնակցել էր ընդհատակյա տպարանը Բաքվից Գանձակ տեղափոխելուն։

1918 թվականին մասնակցել էր Ադրբեջանում խորհրդային իշխանության համար մղվող պայքարին, իսկ 1920 թվականին, Հայաստանում՝ Մայիսյան ապստամբությանը։ 1926-1937 թվականներին վարել էր մի շարք պատասխանատու պաշտոններ։ Աղամալյանը ընտրվել է ՀԿԿ Կենտկոմի բյուրոյի (1926–1928), վերստուգիչ հանձնաժողովի (1928-1932), Անդրֆեդերացիայի Կենտգործկոմի (1927-1931) և Հայաստանի Կենտգործկոմի (1927-1937) անդամ։ ԽՄԿԿ անդամ 1917 թվականից։

Պարգևներ խմբագրել

Աղամանյանը պարգևատրվել էր Աշխատանքային կարմիր դրոշի և Կարմիր դրոշի շքանշաններով։ Մահացել է 1963 թվականի փետրվարի 9-ին։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 241