Արտավազդ Սագոյան
Արտավազդ Արամի Սագոյան, (հունվարի 16, 1904, Ախալցխա - հոկտեմբերի 17, 1971, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային դերծովակալ (27․1․1951)։ Ռազմածովային գիտությունների թեկնածու (1951), դոցենտ (1956)։
Արտավազդ Սագոյան | |
---|---|
հունվարի 16, 1904 - հոկտեմբերի 17, 1971 (67 տարեկան) | |
Ծննդավայր | Ախալցխա |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կոչում | դերծովակալ |
Մարտեր/ պատերազմներ | Հայրենական մեծ պատերազմ |
Պարգևներ |
Կենսագրություն խմբագրել
Ավարտել է Մ․ Վ․ Ֆրունզեի անվան ռազմածովային բարձրագույն ուսումնարանը (1927), ինչպես նաև Ռազմածովային ակադեմիան (1941)։ 1927-ից ծառայել է Կասպիական ռազմական նավատորմիղում, ապա՝ Դնեպրյան ռազմական նավատորմիղում։
Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ղեկավարել է Լենինգրադը պաշտպանող նավախմբերից մեկի հրետանին, մասնակցել Լենինգրադի մոտ թշնամու ջախջախմանը։ Սագոյանը ակտիվորեն մասնակցում էր Բալթիկ ծովի Ֆիննական ծոցի ափամերձ գոտում հակառակորդի ափերի ու հենակետերի արշավանքներին։ Տալլինի պաշտպանության օրերին նա ղեկավարում էր Տալլինի ամբողջ արշավանքի նավերի հրետանային պատրաստումը։ Սագոյանի ջոկատին հաջողվեց հետաձգել գերմանական ստորաբաժանումների կողմից Նարովա գետի հատումը։
Ետպատերազմյան տարիներին պատասխանատու պաշտոններ է վարել ԽՍՀՄ ռազմածովային ուժերի Գլխավոր շտաբում։ 1950-ին նշանակվել է ռազմական ակադեմիայի ավագ դասախոս։ Զորացրվել է 1959-ին։ ԽՄԿԿ անդամ 1932-ից։
Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի 3, Նախիմովի և Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշաններով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 109)։ |