Արտավազդ
Արտավազդ (հուն․՝ Ἀρταβάζης, Արտաբազես. - 542, Ֆաենցա, Ռավեննա, Էմիլիա Ռոմանիա), հայկական ծագումով բյուզանդացի զորավար, որը գործել է Հուստինիանոս կայսեր օրոք (մ. թ. 527–565): Նրա մասին պատմող հիմնական սկզբնաղբյուրը Պրոկոպիոսի աշխատությունն է[1][2]։
Արտավազդ | |
---|---|
Մահվան վայր | Ֆաենցա, Ռավեննա, Էմիլիա Ռոմանիա |
Քաղաքացիություն | Բյուզանդական կայսրություն և Սասանյան Պարսկաստան |
Զորատեսակ | Բյուզանդական կայսրության բանակ և Sasanian military? |
Մարտեր/ պատերազմներ | Գոթական պատերազմ և Lazic War? |
Ստուգաբանություն
խմբագրելԱրտաբազես անձնանունը հայոց Արտավազդի հելլենացված ձևն է։ Այն առաջացել է ավեստական Ašavazdah- ից, որը նշանակում է «արդարություն քարոզող», [3] կամ հին իրանական Ṛtavazdā-ից[4] Անունը հիշատակվում է նաև Artabasdes (Αρταβάσδης), Artauasdes (Αρταουάσδης), Artabazos (Αρτάβαζος) և Artabasdos (Ἀρτάβασδος) ձևերով՝ հունարենում, Artabazo ( Artabazus ), Artavasdes և Artavazdes ձևերով՝ լատիներենում և Artabatus (رتاباتوس)՝ արաբերենում։ [5] [6]
Կենսագրություն
խմբագրելԱրտավազդը պարսկահայ էր։ Սկզբում եղել է կրտսեր հրամանատար սասանյան այրուձիում։ Ծառայել է Սասանյան և Բյուզանդական կայսրությունների սահմանին ընկած Սիսաուրանոն բերդի կայազորում։ Բելիսարիոնը գրավել է բերդը, և Արտավազդը 800 այլ հեծյալների հետ ուղարկվել է Իտալիա՝ բյուզանդացիների կողմից կռվելու օստգոթերի դեմ։ 542 թվականի գարնանը նա Ալեքսանդրի և Կոնստանտինի հրամանատարությամբ գործող բյուզանդական 12 հազարանոց զորքի կազմում՝ որպես արքոն՝ գրոհել է օստգոթերի բերդաքաղաքի վերածված Վերոնան: Բյուզանդացիներին հաջողվել է բերդապահներից մեկին կաշառելով կամ այլ կերպ գրավել իրենց կողմը, և նա գիշերվ բացել է բերդի դարպասները [7] [8] Բյուզանդացիների մեկ հարյուրյակ անակնկալ կերպով ներխուժել է բերդ, փախուստի մատնել գոթերին:Բյուզանդական զորքի հիմնական մասը քաղաքից դուրս սպասո էր հրամանատարներին, որպեսզի քննարկեն ավարի բաժանումը։ Տեղեկանալով այդ մասին՝՝ գոթերը ետ են դարձել ու վերագրավել քաղաքը՝ բերդում շրջապատման մեջ առնելով Արտավազդին ու նրա մարտիկներին։ Վերջիններս կռվելով նահանջել են դեպի պարիսպները և փրկվելու այլ ելք չունենալով՝ ցատկել են բարձր պարսպից։ [9] Տղաների մի մասը զոհվել է[2][1][10] կամ վիրավորվել, իսկ Արտավազդին հաջողվել է անվնաս վերադառնալ բյուզանդական զորքի ճամբար, որտեղ նա սուր քննադատության է ենթարկել հրամանատարներին, որոնց ձգձգումների պատճառով հաղթանակը ձեռքից բաց էր թողնվել։[11] Բյուզանդացիները նահանջել են դեպի Ֆաենցա, ճամբար դրել Լամոնե գետի ափին։ Այստեղ նրաց դեմ է դուրս եկել օստգոթերի 5-հազարանոց զորքը՝ Տոտիլա արքայի (մ. թ. 541–552) հրամանատարությամբ։ Արտավազդն առաջարկել է անակնկալ կերպով հարձակվել գետը անցնող հակառակորդի վրա, շփոթմունք առաջացնել նրա շարքերում ու հաղթանակ տանել, սակայն նրա առաջարկությունը չի ընդունվել։ Ֆավենսիայի ճակատամարտից առաջ նա մենամարտել է մարտահրավեր նետած գոթ առաջամարտիկ աժդահա Վալարիսի դեմ և սպանել նրան, բայց ինքն էլ մահացու վիրավորվել է։ Պրոկոպիոսը գովել է Արտավազդին որպես լավ զորականի։ Կաղապար:Referências
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Bury 1958, էջ. 230 (including footnotes).
- ↑ 2,0 2,1 Martindale 1992, էջեր. 130–131 .
- ↑ Fausto, o Bizantino, 1989, էջ 358
- ↑ The name is a variant of Artavasdes, which is ultimately from Old Iranian Ṛtavazdā [1]
- ↑ Justi, 1895, էջ 37-38
- ↑ Schmitt, 1986
- ↑ Martindale, 1992, էջ 130-131
- ↑ Bury, 1958, էջ 230
- ↑ Martindale, 1992, էջ 336
- ↑ Petersen, 2013
- ↑ Martindale, 1992, էջ 131
Մատենագրություն
խմբագրել- Փավստոս Բուզանդ, 1989 թ., The Epic Histories Attributed to Pʻawstos Buzand: (Բուզանդարան պատմութիւնք), editor=Garsoïan, Nina|local=Cambrígia, Massachusetts|editora=Departamento de Línguas e Civilizações Próximo Orientais, Universidade de Harvard
- Martindale John R., coautor=Jones, Arnold Hugh Martin; Morris, John| - The Prosopography of the Later Roman Empire - Volume III, AD 527–641|capítulo=Artabazes; Constantianus 2|ano=1992|local=Cambrígia e Nova Iorque|editora=Imprensa da Universidade de Cambrígia|isbn=0-521-20160-8
- Schmitt| R. - Enciclopédia Irânica Vol. II, Fasc. 6|capítulo=Artavasdes|local=Nova Iorque|editora=Imprensa da Universidade de Colúmbia|capítulourl=https://www.iranicaonline.org/articles/artavasdes-old-iranian-male-personal-name-attested-as-greek-artaousdes-artabzes-artbazos-artozos-latin-artava
- Bury, John Bagnell (1958). History of the Later Roman Empire: From the Death of Theodosius I to the Death of Justinian, Volume 2. Mineola, New York: Dover Publications, Incorporated. ISBN 0-486-20399-9.
- Prosopography of the Later Roman Empire|volume=3|url=https://books.google.com/books?id=ElkwedRWCXkC
- Petersen, Leif Inge Ree (2013 թ․ սեպտեմբերի 15). Siege Warfare and Military Organization in the Successor States (400-800 AD): Byzantium, the West and Islam (անգլերեն). Brill. ISBN 978-90-04-25446-6.