Արտաշես Մխիթարյան (դերասան)
հայ դերասան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արտաշես Մխիթարյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մխիթարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արտաշես Մաքսիմի Մխիթարյան (հունվարի 12, 1981, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ (2019) ։
Արտաշես Մխիթարյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 12, 1981 (43 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | դերասան |
Աշխատավայր | Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրել1997թվականին ավարտել է Եղիշե Չարենցի անվան 67 միջնակարգ դպրոցը։ 2001 թվականին ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժինը/Հ․ Աշուղյանի արվեստանոց/։ 2001-2003 թվականներին ծառայել է ՀՀ ԶՈՒ-ում։ 2005 թվականին ընդունվել է Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն՝որպես դերասան։ 2018 թվականից ստանձնել է Դրամատիկական թատրոնի փոխտնօրենի պաշտոնը։ 2023 թվականից ստանձնել է Դրամատիկական թատրոնի տնօրենի պաշտոնը։ Ամուսանցած է, ունի մեկ որդի[1][2]։:
Դերեր թատրոնում
խմբագրել- Ու․ Շեքսպիր «Ռոմեո և Ջուլիետ» Բենվոլիո
- Պ․ Զեյթունցյան «Հիսուս Նազովրեցին և նրա երկրորդ աշակերտը» Հիսուսի աշակերտ Հովհաննես
- Ս․ Հարությունյան Ա․Խանդիկյան «Անվերջ վերադարձ» Խեղկատակ
- Ու․ Շեքսպիր «Մակբեթ» Ռոս
- Ու․ Շեքսպիր «Համլետ» Մարցելոս
- Հ․ Բերգեր «Սիրային խառնաշփոթ» Բոբ Ջեկսոն
- Ք․ Լյուդվիգ «Մամա միա» Մաքս
- Վ․ Սիգարև «Արնախումի ընտանիք» Ռոման
- Վ․ Շեքսպիր «Հուլիոս Կեսար» Օկտավիոս
- Խ․ Խ․ Ա․ Միլիան «Ցիանակալիում կաթով կամ առանց կաթի» Էնրիկե
- Մ․ Կամոլետտի «Ախ Աննա Աննա կամ կրքոտ կիրակի» Բերնար
- Մ․ Կամոլետտի «Սյուզաննան Սյուզետտան և Ժակլինը +3 տղամարդ» Ռոբերտ
- Ռ․ Կունի «Զավեշտալի կատակերգություն հյուրանոցում» Ջորջ Պիգդեն
- Ու․ Շեքսպիր «12-րդ գիշեր կամ սիրուց եմ մեռնում» Սըր Էնդրյու Էգյուչիկ
- Պ․ Զեյթունցյան «Փարիզյան դատավճիռ» Արամ Բասմաջյան
- Պ․ Զեյթունցյան «Մեծ լռություն» Դանիել Վարուժան
- Ֆ․ Դոստոևսկի «Անկոչ Աննան» Պյոտոր
- Ժ․ Կ․ Իսլեր «Սերը տարիք չի հարցնում» Մարկ
- Պ․ Օ․ Կ․ Բոմարշե «Ֆիգարոյի ամուսնությունը» Կոմս Ալմավիվա
- Ռ․ Կունի, Ջ․ Չեպմեն «Տիկնայք և Պարոնայք» Հենրի Լոդջ
- Ա. Դը Մյուսե «Լորենցաչչո» Լորենցաչչո
Ֆիլմեր
խմբագրել- «Պահանջվում է միլիոնատեր»
- «Հատուկ բաժին»
- «Ետ նայիր»
- «Երազանք 19։27»
- «Փորձաշրջան»
- «Առաջին դեմք»
- «Ձյունանուշկի»
- «Ազնիվ գողեր»
Պարգևներ
խմբագրել- ՀԹԳՄ Արտավազդ մրցանակ
- 2019 թ․ ՀՀ Վաստակավոր արտիստ