Ազնիվ Գողեր, ֆիլմը 2019 թվականի արտադրության է, պրեմերիան տեղի է ունեցել 2019 թվականի սեպտեմբերի 19-ին[1], Մոսկվա կինոթատրոնում։ Գլխավոր դերակատարներն են` Դավիթ Թովմասյանը, Արամ MP3-ը, Ռաֆայել Երանոսյանը, Մեգգի Գրիգորյանը և Լևոն Տեր-Պետրոսյան։ Ֆիլմի ռեժիսորը Գոռ Կիրակոսյանն է։

Ազնիվ Գողեր
Երկիր{{{2}}} Հայաստան
Ժանրարկածային, կրիմինալ, կատակերգություն
Թվական2019
Լեզուհայերեն
ՌեժիսորԳոռ Կիրակոսյան
ԴերակատարներԱրամ MP3
Դավիթ Թովմասյան
Ռաֆայել Երանոսյան
Մեգգի Գրիգորյան
Լևոն Տեր-Պետրոսյան
Նկարահանման վայրԵրևան, Հայաստան
Տևողություն99 րոպե
Թրեյլերhttps://www.youtube.com/watch?v=3_Pj-OE7Hb8

Դերերում հանդես են եկել հումորային նախագծերով զբաղվող ամերիկյան «Դեմք շոու» կազմակերպության մի քանի դերասաններ՝ ամերիկաբնակ Դավիթ Թովմասյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, Արտակ Գասպարյանը, Արմեն Դարբինյանը, Մեգի Գրիգորյանը։ Հայաստանից նրանց միացել են Արամ MP3-ը և Ռաֆայել Երանոսյանը, որոնք գլխավոր դերակատարներն են։ Նրանցից յուրաքանչյուրը ստիպված է եղել որևէ զոհողության գնալ կերպարի համար։ Մեգի Գրիգորյանը մազերը կտրել ու կարմիր է ներկել՝ հակառակ իր կամքին, Դավիթ Թովմասյանը 2 ամիս ստիպված է եղել  ծիծաղելի բեղերով մնալ, Արամ MP3-ն էլ՝ սափրվել[2]։

Ֆիլմի նկարահանումներն ամբողջությամբ տեղի են ունեցել Երևանում, քանի որ ֆիլմը Երևանում ապրող կերպարների մասին է։

Ֆիլմը ցուցադրվել է Մոսկվա կինոթատրոնում, և վճարովի տարբերակով հասանելի է demqshow.com կայքում։

Ֆիլմի մասին խմբագրել

Ֆիլմը 5 անհաջողակների մասին է, որոնք պատահաբար հանդիպում են ու որոշում գողություն անել՝ ամեն մեկն իր խնդիրները լուծելու նպատակով։ Ցանկանում են մի հարուստ մարդու տնից գողանալ Սուլեյման սուլթանի ոսկյա թանկարժեք ջազվեն, հետո հանձնել այն ոստիկաններին, ասել, որ գտել են ու պարգևավճար ստանալ[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ի՞նչ look-ով են հայտնիները ներկայացել «Ազնիվ գողերը» ֆիլմի կարմիր գորգին, Վերցված է 2021-04-19-ին
  2. 2,0 2,1 ««Ազնիվ գողեր» ֆիլմը նկարահանվել է հեղափոխության ժամանակ, ու դժվարություններ են եղել. կայացավ պրեմիերան». Armtimes.com. Վերցված է 2021 թ․ ապրիլի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել