«Առաջին դեմք», ռեժիսոր Հրանտ Երիցկինյանի կատակերգական ֆիլմը։ Նկարահանվել է 2016 թվականին Հայաստանում։ Ֆիլմի տևողությունը 110 րոպե է։

Առաջին դեմք
Առաջին Դեմք
Երկիր Հայաստան
ԺանրԿատակերգություն
Թվական2016
Լեզուհայերեն
ՌեժիսորՀրանտ Երիցկինյան
Սցենարի հեղինակՆարեկ Մարգարյան, Սերգեյ Սարգսյան
ԴերակատարներԱրամ MP3, Աննա Սարգսյան, Դավիթ Թադևոսյան, Արա Դեղտրիկյան, Սաթի Ջանիբեկյան, Նարեկ Մարգարյան, Սերգեյ Սարգսյան
Տևողություն110 րոպե

Ֆիլմի սցենարի հեղինակներն են «ԱրմՔոմեդի» քաղաքաերգիծական հաղորդման վարողներ Նարեկ Մարգարյանն ու Սերգեյ Սարգսյանը, որոնք նաև մարմնավորում են նախագահի մամլո խոսնակների դերերը[1]։

Սյուժե խմբագրել

Ֆիլմի գլխավոր հերոսը կրթությամբ լրագրող Գրիգոր Աստվածատրյանն է, որն աշխատում է որպես բարմեն, սակայն սիրելիի՝ մանկաբույժ և բնապահպան Լիլիթի խնդրանքով ռեպորտաժ է նկարում ակտիվիստների մասին։ Նա սիրում է բողոքել ամեն ինչից և մեղադրել շրջապատողներին։ Մի օր նա արթնանում է Հայաստանի նախագահի պաշտոնում և հնարավորություն ստանում իրագործելու իր բոլոր մտահղացումները, բայց նաև կորցնում է իր սիրելիին[2]։

Որոշումների իրագործման ճանապարհին Գրիգորը պետք է կրկին գրավի սիրելիի սիրտը և բացահայտի դավադրությունը[1][3]։

Ֆիլմի մասին խմբագրել

Արամ MP3-ն, որը մարմնավորում է գլխավոր հերոս Գրիգորին, ֆիլմի մասին ասել է․

  Վերջում հերոսը հասկանում է, որ ամեն մեկը պետք է զբաղվի իր աշխատանքով։ Այսինքն՝ անի այն, ինչ կարող է[4]։  

Գլխավոր հերոսուհի Աննա Գրիգորյանը նշել է․

  Ֆիլմը դիտելուց հետո շատ տղամարդիկ կհասկանան, որ կնոջը քիչ բան է պետք, որպեսզի նրա հետ անկեղծ լինեն և չխաբեն։ Սերը ամենակարևորն է։ Պետք է պայքարել և անպայման հասնել սիրելի էակին[4]։  

Դերասանական կազմ և կերպարներ խմբագրել

  • Արամ MP3 - Գրիգոր Աստվածատրյան՝ լրագրող
  • Աննա Գրիգորյան - Լիլիթ՝ մանկաբույժ, բնապահպան, Գրիգորի սիրելին
  • Դավիթ Թադևոսյան - Հովսեփ
  • Արա Դեղտրիկյան - անվտանգության պետ
  • Սաթի Ջանիբեկյան - մանկաբույժ՝ Լիլիթի մոտիկ ընկերուհին
  • Նարեկ Մարգարյան - Աստվածատրյանի մամլո խոսնակ
  • Սերգեյ Սարգսյան - Աստվածատրյանի մամլո խոսնակ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Առաջին Դեմք». www.cinemania.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 5-ին.
  2. «ԱՌԱՋԻՆ ԴԵՄՔ». Հայաստան կինոթատրոն. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 5-ին.
  3. «Առաջին դեմք». Tomsarkgh.am (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 5-ին.
  4. 4,0 4,1 «Երբ լրագրողը դառնում է նախագահ. «Առաջին դեմք» ֆիլմը հայկական կինովարձույթում է». armenpress.am. Վերցված է 2019 թ․ մարտի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել