Արվո Պյարտ
Արվո Պյարտ (էստոներեն՝ Arvo Pärt, սեպտեմբերի 11, 1935[1][2][3][…], Պաիդե, Էստոնիա[4]), էստոնացի կոմպոզիտոր։ Համարվում է ներկայումս ստեղծագործող ժամանակակից երաժշտության ամենանշանակալի կոմպոզիտորներից մեկը։ Ստեղծագործում է դասական և հոգևոր երաժշտության ոլորտում։ 1970-ական թվականների վերջերից ստեղծագործում է մինիմալիստական երաժշտության ոճում։ Նրա երաժշտությանը բնորոշ է ինքնատիպ երգաստեղծման տեխնիկան՝ տինտինաբուլին՝ հայտնագործված հենց իր կողմից։ Նրա երաժշտությունը մասամբ ներշնչված է Գրիգորյան երգեցողությունից։
Արվո Պյարտ | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 11, 1935[1][2][3][…] (89 տարեկան) Պաիդե, Էստոնիա[4] |
Երկիր | Էստոնիա, ԽՍՀՄ, Էստոնիա և Ավստրիա |
Ժանրեր | սիմֆոնիա, ժամանակակից դասական երաժշտություն, Մինիմալ երաժշտություն և կրոնական երաժշտություն |
Մասնագիտություն | դասական կոմպոզիտոր, երաժիշտ և կոմպոզիտոր |
Լեյբլ | ECM Records |
Կրթություն | Էստոնիայի երաժշտության և թատրոնի ակադեմիա |
Անդամակցություն | Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա, Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա[5], Շվեդիայի թագավորական երաժշտական ակադեմիա, Էստոնիայի գիտությունների ազգային ակադեմիա[6] և Pontifical Council for Culture?[7] |
Ամուսին | Nora Pärt?[8][9] |
Պարգևներ | |
Կայք | arvopart.ee |
Arvo Pärt Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Էստոնիայի Յարվամաա նահանգի Պաիդե քաղաքում։ Նրան դաստիարակել են մայրը և խորթ հայրը։ 1957 թվականին ավարտել է Տալլինի կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժինը՝ Հ. Էյլերի ղեկավարությամբ։ 1968 թվականին աշխատել է Էստոնական ռադիոյում՝ որպես ձայնային ռեժիսոր։ 1964 թվականից Պյարտն իր ստեղծագործություններում առաջին անգամ կիրառել է կոլաժի տեխնիկան։ Մոտավորապես նույն ժամանակ նրա երաժշտության մեջ սկսում են նկատվել կրոնական եղանակներ։
1979 թվականին թողել է ԽՍՀՄ-ը՝ սկզբում ապրելով Վիեննայում, այնուհետև՝ Բեռլինում, որտեղ էլ այժմ բնակվում է՝ ժամանակ առ ժամանակ տեղափոխվելով Տալլին։ Ընդունել է ուղղափառություն, ունի ուղղափառ կրոնավորի աստիճան։
Ստեղծագործությունը
խմբագրելԹեև Պյարտը փորձարարություն է արել տարբեր տեխնիկաներով ու ոճային մոդելներով, որոնցից են իզոմետրիան, մինիմալիզմը, սերիականությունը, նեոդասականությունն ու կոլաժը, սոնորիկան և այլն, նա ամբողջությամբ չի հարել ավանգարդ դպրոցներից ոչ մեկին։ Կոմպոզիտորն իր ոճն այլաբանորեն բնորոշում է որպես tintinnabuli՝ բառացի՝ "զանգակներ" (ակնարկվում են եկեղեցական զանգերը)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 Kuiper K. Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #119359979 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ http://epl.delfi.ee/news/kultuur/arvo-part-valiti-ameerika-kunstiakadeemia-auliikmeks?id=50729538
- ↑ http://www.akadeemia.ee/et/liikmeskond/_liikmed/part/
- ↑ http://visnews-en.blogspot.com.ee/2011/12/other-pontifical-acts_12.html
- ↑ https://interlude.hk/art-deal-eternal-questionsarvo-nora-part/
- ↑ https://www.arvopart.ee/en/arvo-part/article/i-seek-a-common-denominator/
- ↑ https://www.praemiumimperiale.org/en/laureate-en/laureates-en
- ↑ https://www.uliege.be/cms/c_9266244/fr/docteurs-honoris-causa-sur-proposition-des-autorites-de-l-uliege
- ↑ Verleihung des Ratzinger-Preises
- ↑ https://gouvernement.lu/dam-assets/fr/publications/rapport-activite/minist-affaires-etrangeres-europeennes/2022-rapport-activite-maee/20230228-rapport-annuel-du-maee-2022-version-finale.pdf
- ↑ https://www.euronews.com/culture/2023/03/28/swedens-polar-music-prize-awarded-to-chris-blackwell-angelique-kidjo-and-arvo-part
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արվո Պյարտ» հոդվածին։ |