«Արվեստ», պատկերազարդ երկամսյա հանդես։

Արվեստ

Պատմություն խմբագրել

Լույս է տեսել 1926–1927 թվականներին Երևանում։ Խմբագիր՝ Արամ Երեմյան։ Անդրադարձել է ԽՍՀՄ ժողովուրդների, եվրոպական ու արևելյան արվեստների հանգուցային հիմնահարցերին, հեղափոխությանը խորթ հոսանքներին (իմաժինիզմ, ֆուտուրիզմ) հակադրել խորհրդային նոր արվեստի սկզբունքները։

Ճարտարապետության, երաժշտության և գեղարվեստի տարբեր բնագավառների մասին հոդվածներ են տպագրել Վահրամ Գայֆեճյանը, Գաբրիել Գյուրջյանը, Նիկողայոս Բունիաթյանը, Անտոն Մայիլյանը, Ստեփան Դեմուրյանը, Կարո Զաքարյանը, Ս. Օգանեզաշվիլին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։