Արս Լունգա դուետ (անգլ.՝ Ars Lunga Duet), հիմնադրվել է 2009 թվականին Երևանում՝ թավջութակահար Արամ Թալալյանի և դաշնակահար Ջուլիետա Վարդանյանի կողմից։ Դուետի հիմնական և կարևորագույն նպատակներից մեկն է հանդիսանում հայ ակադեմիական երաժշտության պահպանումը և նրա տարածումն ամբողջ աշխարհով։ Այս նպատակի իրագործման լավագույն միջոցն է ոչ միայն հայ ժամանակակից կոմպոզիտորների գործերի ի հայտ բերումը, կատարումն ու ձայնագրումը, այլ նաև այդ գործընթացի սահուն զուգակցումն այլազգի կոմպոզիտորական և կատարողական դպրոցի անվանի ներկայացուցիչների հետ։

Արս Լունգա դուետ
Գործունեություն2009

Գործունեություն խմբագրել

Դուետը մասնակցել է տարբեր փառատոների՝ «Արվեստների պատկերասրահ փառատոն», «Թավջութակի ազգային փառատոն» (Հայաստան), "Fajr Festival" Թեհրանում (Իրան), «Մոսկովյան աշուն» ժամանակակից երաժշտական փառատոնին, «Մարցիշոր» փառատոն (Քիշինև, Մոլդովա), Դեյիա (Իսպանիա), «Երևանյան Հեռանկարներ», Կ.Պենդերեցկու օրեր Երևանում, «Վերադարձի» փառատոն, «Արվեստների պատկերասրահ» փառատոն, Գաֆեսջյան արվեստի կենտրոն, Մարտիրոս Սարյանի անվան տուն-թանգարան, Ռուսական արվեստի պատկերասրահ, «Թալալյան եղբայրների» անվան փառատոն, Համահայկական երաժշտական համաժողով և այլն։ Դուետը պարբերաբար հանդես է գալիս ԱՊՀ-ի, Եվրոպայի, Հեռավոր և Մերձավոր Արևելքի երկրներում և Իրանում։

«Արս լունգա»-ի կատարմամբ աշխարհի տարբեր բեմերում առաջին անգամ հնչել և ձայնագրվել են հայ և արտասահմանյան բազմաթիվ կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Մի շարք ճանաչված հայ, սփյուռքահայ, իրանացի կոմպոզիտորներ նվիրել են իրենց ստեղծագործությունները «Արս լունգա» դուետին՝ Սուրեն Զաքարյան (Հայաստան), Արտյոմ Կոկժաև (Ռուսաստան), Միքայել Կոկժաև(Հայաստան), Հայկ Բոյաջյան (ԱՄՆ), Յակով Յակուլով (ԱՄՆ), Ռեբեկա Աշուղյան (Իրան), Հուշյար Խայամ (Իրան)։ Դուետը ներկայացել է տարբեր երկրների կոմպոզիտորների մի քանի տասնյակ ստեղծագործությունների պրեմիերաներով։

Դուետի կատարմամբ տեսագրվել է Շումանի և Տիգրան Մանսուրյանի ամբողջական ստեղծագործությունների շարքը՝ թավջութակի և դաշնամուրի համար(Շողակաթ հեռուստաընկերություն), ինչպես նաև հայ կոմպոզիտորների շարք՝ Սուրեն Զաքարյան, Արամ Խաչատյանի ամբողջական ստեղծագործությունները թավջութակի և դաշնամուրի համար դուետը տեսագրեց 2013 թվականին, հայ մեծանուն կոմպոզիտորի 110-ամյա հոբելյանի կապակցությամբ (Մեդիա հեռուստաընկերություն)։ Դուետը կատարել է Սուրեն Զաքարյանի, Հ. Մելիքյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Գեղունի Չթչյանի (Շողակաթ հեռուստաընկերություն), Միքայել Կոկժաևի, Արտյոմ Կոկժաևի (Ռուսաստան), Հայկ Բոյաջյանի (ԱՄՆ), Յակով Յակուլովի (ԱՄՆ), Ռեբեկա Աշուղյանի (Իրան), Հուշյար Խայամի (Իրան) ստեղծագործությունները։

Հայ կամերային երաժշտության Անթոլոգիա խմբագրել

2011-2012 թվականներին «Արս լունգան» իրականացրել է «Հայ Կամերային Երաժշտության Անթոլոգիա» ծրագրի 1-ին մասը, որը բաղկացած է 60 (1900-ականներից մինչ այսօր) հայ և սփյուռքահայ կոմպոզիտորների թավջութակի և դաշնամուրի համար գրված ստեղծագործությունների ձայնագրություններից (12 ձայնասկավառակ)։ Ձայնասկավառակների շարքը իր անփոխարինելի տեղն է զբաղեցրել ԱՊՀ-ի, Եվրոպայի, Հեռավոր և Մերձավոր Արևելքի երկրների, Իրանի, Հյուսիսային և Հարավային Ամերիկայի, Կանադայի հեղինակավոր բարձրագույն երաժշնական հաստատությունների, Կոմպոզիտորների միությունների և Ռադիոկայանների ձայնադարաններում։

Ներկայումս «Արս լունգա»–ն աշխատում է «Հայ կամերային երաժշտության Անթոլոգիա» ձայնագրությունների շարքի 2-րդ մասի ստեղծման վրա, որն ամփոփում է հայ կոմպոզիտորների դաշնամուրային տրիոները (ստեղծագործություններ դաշնամուրի, ջութակի և թավջութակի համար)[1][2]։

Պարգևներ խմբագրել

2012 թվականին Արս Լունգա դուետն արժանացել է Մոսկվայի կոմպոզիտորների միության ոսկե մեդալի։

Մեջբերումներ Արս լունգա դուետի մասին խմբագրել

  • «…նրանց նվագը, համերգային կյանքի աշխույժը, համատեղ ստեղծագործական ուրախությունը ոչ միայն նկատելի են մեր երաժշտական կյանքում այլև սիրելի են դառնում բարձրարվեստ երաժշտություն գնահատողներիս, նրանում իրենց գեղագիտական հաճույքը փնտրողներիս համար»։

Տիգրան Մանսուրյան
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր

  • «… փայլուն, անմոռանալի, բարձր պրոֆեսիոնալ, ոգեշունչ կատարում»։

Օլեգ Գալախով, կոմպոզիտոր, Մոսկվայի կոմպոզիտորների միության նախագահ

  • «…խորիմաստ և վարպետորեն կատարում…»

Միխայիլ Կոկժաև
արվեստագիտության դոկտոր, ԵՊԿ-ի պրոֆեսոր

  • «Մենք հավատում ենք, որ երաժշտությունն այն «միջազգային լեզուն է», որը կկարողանա օգնել մարդկությանը հասկանալ միմյանց և լինել միասնական»։

Դուետ «Արս լունգա»

Ծանոթագրություններ խմբագրել