Վիքիպեդիայում կան հոդվածներ Բոյաջյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հայկ Բոյաջյան (մայիսի 15, 1938(1938-05-15), Փարիզ), հայ կոմպոզիտոր։

Հայկ Բոյաջյան
Ի ծնե անունՀայկ Բոյաջյան
Ծնվել էմայիսի 15, 1938(1938-05-15) (85 տարեկան)
Փարիզ
Ժանրերկամերային, սիմֆոնիկ, օրատորիա
ՄասնագիտությունԿոմ­պո­զի­տոր
ԿրթությունՆոր Անգլիայի կոնսերվատորիա
ԱնդամակցությունՀայաստանի կոմպոզիտորների միություն

Կենսագրություն խմբագրել

Հայկ Բոյաջյանը ծնվել է 1938 թվականին, Փարիզում։ Վաղ հասակում ընտանիքի հետ տեղափոխվել է Բուենոս Այրես և սովորել Լիստի կոնսերվատորիայում։ 1958 թվականից բնակվել է Լեքսինգթոնում, ԱՄՆ, որտեղ երաժշտական ուսումը շարունակել է Նոր անգլիական կոնսերվատորիայում և Բրանդեյսի համալսարանում։ Հետագայում բնակություն է հաստատել Լեքսինգթոնում։ Համագործակցել է ամերիկյան արվեստի միությունների հետ։

Գործերը ընդգրկում են դաշնամուրային, երգեհոնային պիեսներ, ձայնի և դաշնամուրի համար, երգչախմբի համար գրված գործեր, կամերային գործեր՝ փայտյա փողային, պղնձյա փողային, լարային գործիքների տարբեր համակցություններով, սիմֆոնիկ ստեղծագործություններ՝ սիմֆոնիաներ, նախերգանք, օրատորիա և այլն։

2012 թվականին ստեղծել է 3 նոր ստեղծագործություն՝ «Canticle N 2»-ը թավջութակի և դաշնամուրի համար, դաշնամուրային «32 վարիացիան Բախի թեմայով» և «Հայկական կանտիկլ»-ը։ Ավելի վաղ երկերից են՝ 1980-ականներին ստեղծված Լարային կվարտետը N 2 «Ազատ» և Երևանում բազմիցս կատարված «Քաղաքավարության կանոններ»-ը սոպրանոյի և դաշնամուրի համար։ Երկերը կատարվել են աշխարհի բազմաթիվ երկրներում և ձայնագրվել են հայտնի ստուդիաներում[1][2]։

Անդամակցություն խմբագրել

Պարգևներ խմբագրել

  • Դաշնամուրային երրորդ սոնատի համար արժանացել է Գրեմմի մրցանակի
  • ASCAP-ի մրցանակ
  • Լեքսինգթոնի արվեստի խորհրդի մրցանակ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայկ Բոյաջյանի կենսագրությունը avproduction կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 18-ին.
  2. Հայկ Բոյաջյան. Մենք պետք է Հայոց ցեղասպանության հարյուրամյակը նշենք երաժշտության