Արսեն Երեմյան
Արսեն Լևոնի Երեմյան (հունիսի 5, 1936, Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 11, 2015), վիրահայ խորհրդային բանասեր, բանաստեղծ, արձակագիր, լրագրող, խմբագիր։ Վրաստանի վաստակավոր լրագրող։
Արսեն Երեմյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 5, 1936 |
Ծննդավայր | Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | օգոստոսի 11, 2015 (79 տարեկան) |
Կրթություն | Թբիլիսիի պետական համալսարան |
Մասնագիտություն | լրագրող |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն
խմբագրելԱրսեն Երեմյանը բնիկ թբիլիսցի է, ծնվել և ողջ կյանքն ապրել է Երուսաղեմի փողոցի թիվ 1 տանը[1]։
Միջնակարգ կրթությունը ստացել է Թբիլիսիի թիվ 43 դպրոցում[2]։ Ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Համագործակցել է «Վեչեռնի Թբիլիսի», «Զարյա Վոստոկա» («Ազատ Վրաստան») և «Գրուզիա սպեկտր» թերթերի հետ։ Աշխատել է Վրացական ԽՍՀ կոմկուսի կենտկոմի ապարատում[2]։
1964 թվականին Արսեն Երեմյանն ընտրվել է ԽՍՀՄ ժուռնալիստների միության անդամ, իսկ 1991 թվականից եղել է Վրաստանի ժուռնալիստների ֆեդերացիայի անդամ։
Հրատարակության հիմնադրումից մինչև իր մահը՝ 2015 թվականի օգոստոսը, նա զբաղեցրել է «Ռուսկի կլուբ» ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալի պաշտոնը[3]։
Կյանքից հեռացել է ծանր հիվանդությունից հետո[1]։
Ստեղծագործական գործունեություն
խմբագրելԱրսեն Երեմյանի բանաստեղծությունների, պատմվածքների և էսսեների ժողովածուները լույս են տեսել Թբիլիսիում և Մոսկվայում։ Դրանցից են «Հաղթանակի որոտ», «Ռոբինզոնները քաղաքում», «Բարձունք», «Մայայի տասնյոթ գարունները», «Ինքնագիր», «Կանչիր ինձ որդու նման» գրքերը[4]։
Ամենից շատ Արսեն Երեմյանը տարված էր սպորտով, որին էլ նվիրել է իր աշխատանքի մեծ մասը։ Նա շատ է գրել ըմբիշների, ֆուտբոլիստների, շախմատիստների մասին։ Մասնավորապես, «Հաղթանակի որոտ» գիրքը դարձել է Վրաստանի բոլոր օլիմպիական չեմպիոնների մասին էսսեների ժողովածու[4]։
Արսեն Երեմյանի «Հունիսի 22։ Իրադարձությունների ժամանակագրություն» գրքի հիմքում ընկած են հայտնի մարդկանց պատմություններն այն մասին, թե ինչպես են նրանք դիմավորել 1941 թվականի հունիսի 22-ը, այսինքն՝ Հայրենական մեծ պատերազմի սկիզբը։ Այնտեղ հավաքված են ռեժիսոր Ռեզո Չխեիձեի, բանաստեղծ Ջանսուղ Չարկվիանիի, ինչպես նաև վրացական արվեստի և սպորտի հայտնի այլ ներկայացուցիչների պատմությունները[4]։
Արսեն Երեմյանի «Կանչիր ինձ որդու պես» գիրքը դարձել է վրաց-հայկական գրական բարեկամության ձոն[4]։
Արսեն Երեմյանն իրեն միշտ անվանել է Վրաստանի և Հայաստանի զավակ, նա ծնունդով թբիլիսցի էր, հին հայկական զարմանալի ընտանիքից։ Նա շատ հպարտ էր, որ ծնվել է Թբիլիսիի Բեթղեհեմի և Երուսաղեմի փողոցների անկյունում գտնվող տանը և ապրել այնտեղ իր ողջ կյանքը[4]։ - Նինո Ցիտլանաձե, «Ռուսական ակումբի» մամուլի ծառայության ղեկավար
|
Մատենագիտություն
խմբագրելՊարգևներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «В Սպուտնիկилиси пройдет вечер памяти поэта Арсена Еремяна». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ 2,0 2,1 «ДАНЬ ПАМЯТИ РОДНОЙ ДУШИ». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ «Его будет очень не хватать» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Грузия, Sputnik (20160603T1750+0400). «В Тбилиси пройдет вечер памяти поэта Арсена Еремяна». Sputnik Грузия (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ «Каталог РГБ». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ «Каталог РГБ». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ «Каталог РГБ». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ СПИСОК СООТЕЧЕСТВЕННИКОВ, НАГРАЖДЕННЫХ ПОЧЁТНОЙ ГРАМОТОЙ ПРАВИТЕЛЬСТВЕННОЙ КОМИССИИ ПО ДЕЛАМ СООТЕЧЕСТВЕННИКОВ ЗА РУБЕЖОМ В 2008 ГОДУ
- ↑ СПИСОК СООТЕЧЕСТВЕННИКОВ, НАГРАЖДЕННЫХ ПОЧЁТНОЙ ГРАМОТОЙ ПРАВИТЕЛЬСТВЕННОЙ КОМИССИИ ПО ДЕЛАМ СООТЕЧЕСТВЕННИКОВ ЗА РУБЕЖОМ В 2009 ГОДУ