Արչիբալդ Լ․ Մայո (անգլ.՝ Archibald L. Mayo; հունվարի 29, 1891(1891-01-29)[1][2][3], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] - դեկտեմբերի 4, 1968(1968-12-04)[1][2][3], Գվադալախարա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), ավելի հայտնի է որպես Արչի Մայո անունով (Archie Mayo), ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։ 1930-1940-ական թվականներին ճանաչման է հասել։ Հայտնի է եղել դերասանների հետ բծախնդիր շփմամբ։

Արչիբալդ Մայո
Դիմանկար
Ծնվել էհունվարի 29, 1891(1891-01-29)[1][2][3]
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
Մահացել էդեկտեմբերի 4, 1968(1968-12-04)[1][2][3] (77 տարեկան)
Մահվան վայրԳվադալախարա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
ԳերեզմանHollywood Forever Cemetery
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկինոռեժիսոր, թատրոնի դերասան, սցենարիստ, կինոդերասան և ռեժիսոր
Պարգևներ և
մրցանակներ
 Archie Mayo Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Արչիբալդ Մայոն ծնվել է 1981 թվականի հունվարի 29-ին, Նյու Յորքում։ Սովորել է Կոլումբիայի համալսարանում, որը թողել է, որպեսզի թատերական կարիերա սկսի[5]։ 1915 թվականին Մայոն հայտնվել է Հոլիվուդում։ Իր առաջին աշխատանքը կատակներ գրելն էր, իսկ հետագայում՝ կատակերգությունների բեմադրումը։ 1920-ական թվականներին նա մի քանի անգամ դարձել է իր կարճամետրաժ կատակերգությունների սցենարիստը։ Երբեմն սցենար է գրել Ջեկ Ուայթի և Լլոյդ Բեկոնի համար։ Ձայնային կինոյի հայտնվելուց հետո Արչի Մայոն աշխատանքի է ընդունվել «Warner Bros.» ստուդիայում։

1931 թվականին նա նկարահանել է «Սվենգալի» միստիկական ֆիլմը՝ , գլխավոր դերում՝ Ջոն Բերիմորը։ Այդ ֆիլմը միանգամից ճանաչում է տվել ռեժիսորին, չնայած հետագայում ստվերվել է «Universal Studios» ստուդիայի սարսափ ֆիլմերով։

1936 թվականին էկրանին է հայտնվել նրա «Քարացած անտառ» ֆիլմը, գլխավոր դերերում նկարահանվել են Լեսլի Հովարդը և Բեթ Դեյվիսը։ «Սինեմատեկա» էջի կինոքննադատ Վլադիսլավ Շուվալովի կարծիքով հենց այս ֆիլմն է հիմք դրել Համֆրի Բոգարտի աստղային վերելքին, որը կատարել է ավազակ Դյուկ Մանտի դերը[6]։

Իր ամբողջ կարիերայի ընթացքում Մայոն 84 ժապավենի ռեժիսոր է եղել։ 1946 թվականին իր առաջին գունավոր ֆիլմից հետո ռեժիսորը թողել է կինեմատոգրաֆիան։ 1958 թվականին այնուամենայնիվ կայացել է նրա կարճաժամկետ վերադարձը, երբ Մայոն պրոդյուսերավորել է «Գազանը Բուդապեշտում» ֆիլմը։

Արչիբալդ Մայոն մահացել է 1968 թվականի դեկտեմբերի 4-ին Մեքսիկայում։

Անձնական կյանք խմբագրել

Արչի Մայոն ամուսնացել է Լյուսիլ Վուլֆի հետ։ Ամուսնությունը շարունակվել է մինչև կնոջ մահը՝ 1945 թվականի փետրվարի 24-ը։

Ընտրյալ ֆիլմագրություն խմբագրել

  • 1928 - Ազնվամորու քաղաք
  • 1928 - Զգուշացեք ամուսնացած տղամարդից
  • 1931 - Սվենգալի
  • 1932 - Երկուսը ընդդեմ ամբողջ աշխարհին
  • 1932 - Գիշեր գիշերից հետո
  • 1933 - Ջիմմի Դոլանի կյանքը
  • 1933 - Դժոխքի քաղաքապետ
  • 1933 - Համաձայնության քաղաքը
  • 1934 - Երկու դեմքով մարդը
  • 1934 - Ցանկալի
  • 1936 - Քարացած անտառ
  • 1937 - Սև լեգեոն
  • 1937 - Սերը, որը ես փնտրել եմ
  • 1938 - Մարկո Պոլոյի արկածները
  • 1939 - Նրանք երաժշտության կարիք են զգում
  • 1940 - Ծոցի ափի տունը
  • 1940 - Չորս որդի
  • 1941 - Մորաքույր Չարլի
  • 1942 - Լիալուսին
  • 1943 - Վտանգավոր սուզում
  • 1946 - Գիշերը Կասաբլանկայում
  • 1946 - Հրեշտակը ուսիս

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Barson M. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #121523101 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Арчи Майо на TCM Movie Database(անգլ.)
  6. Владислав Шувалов. «Красота ангела с грязным лицом (к 110-летию Хамфри Богарта)». «Синематека». Վերցված է 2018 թ․ փետրվարի 13-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արչիբալդ Մայո» հոդվածին։