Արուսյակ Փափազյան
Արուսյակ Փափազյան, ծննդյան անունը՝ Մարիամ Պեզիրճյան (մարտի 18, 1841, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - ապրիլի 27, 1907, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն), հայ դերասան։ Հայ առաջին պրոֆեսիոնալ դերասանուհին։
![]() | |
---|---|
Ծնվել է | 1841 մարտի 18 |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս |
Մահացել է | ապրիլի 27, 1907 | (տարիքը 66)
Մահվան վայր | Կոստանդնուպոլիս |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | Դերասանուհի |
Պարգևներ և մրցանակներ | |
Եղել է նկարիչ Սոփոն Պեզիճյանի կինը։
ԿենսագրությունԽմբագրել
Արուսյակ Փափազյանը ծնվել է 1841 թվականին, Կոստանդնուպոլսի Գում-Գափու թաղամասում։ Իսկական անունը եղել է Մարիամ։ Սովորել է Խասգյուղի Ներսիսյան վարժարանում, Պեպեքի ֆրանսիական իգական դպրոցում՝ կաթոլիկ միանձնուհիների հսկողության տակ, իր քրոջ՝ ապագա դերասանուհի Աղավնու հետ։ Որպես ուսուցչուհի աշխատել է Ենի-Գափուի Հայկանուշյան դպրոցում։ 1858 թվականին, հաղթահարելով ընտանեկան արգելքը՝ մտնում է Հեքիմյանի խումբը, ընդունելով «Արուսյակ» բեմական անունը։ Եղել է հայ առաջին պրոֆեսիոնալ դերասանուհին։ 1861 թվականի դեկտեմբերի 14-ին Կ. Պոլսում հիմնված հայ առաջին պրոֆեսիոնալ թատրոնի առաջին ներկայացմանը խաղացել է առաջին կարևոր դերը՝ Թերեզա (Ռոթայի «Երկու հիսնապետ») մելոդրամայում Պետրոս Մաղաքյանի բեմադրությամբ։ 1857-1859 թվականներին խաղացել է Սրապիոն Հեքիմյանի թատերախմբում։ 1861-1863 թվականներին եղել է «Արևելյան թատրոն»-ի առաջատար դերասանուհի։ 1863 թվականից խաղացել է «Վասպուրական թատրոն»-ում։ 1867-1869 թվականներին Արուսյակը համագործակցել է Ստեփան Էքշյանի հետ ընտրել է դասական և ռոմանտիկական խաղացանկ։ 1869 թվականին նրան տեսնում ենք Մաղաքյանի խմբում, որտեղ նա խաղում է դեպքից-դեպք երիտասարդ դերասան Պետրոս Ադամյանի հետ։ Դերասանուհու գործունեությունը նպաստել է հայ երիտասարդության ազգային ինքնագիտակցության զարթոնքին[1][2]։
Վերջին ներկայացումը խաղացել է 1883 թվականին։ Դերասանուհու հետագա կյանքից քիչ բան է հայտնի. ապրել է մենակ, ծայր թշվառության մեջ[3]։
ԴերերԽմբագրել
Դեր | Պիես | Հեղինակ |
---|---|---|
Սանդուխտ | «Սանդուխտ կույս» | Թ. Թերզյան |
Ռոքսանե | «Արշակ Բ» | Մկրտիչ Պեշիկթաշլյան |
Փառանձեմ | «Վարդան Մամիկոնյան» | Ռ. Սետեֆճյան |
Սաֆո | «Սաֆո» | Գրիլպարցեր |
Բլանշ | «Արքան զբոսնում է» | Վ.Հյուգո |
Անտիգոնե | «Անտիգոնե» | Սոֆոկլես |
Մերոպե | «Մերոպե» | Ալֆիերի |
Ֆրանչեսկա | «Ֆրանչեսկա դա Ռիմինի» | Պելիկո |
Էլիզա | «Ագահը» | Մոլիեր |
Պամելա | «Պամելա» | Գոլդոնի |
Մեդեա | «Մեդեա» | Եվրիպիդես |
Լուկրեցիա | «Լուկրեցիա Բորջիա» | Վիկտոր Հյուգոյ |
Ադրինե | «Ջրաղացպանի աղջիկը» | Սերովբե Մանասյան |
Կատրին | «Կատրին Հովարդ» | Դյումա-հայր |
Մեջբերումներ Արուսյակ Փափազյանի մասինԽմբագրել
ԳրականությունԽմբագրել
- Գառնիկ Ստեփանյան, «Արուսյակ Փափազյան», ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1955, 112 էջ[4]
- Ալիս Նավասարդյան, «Բեմին նվիրված հայուհիներ»
- Հենրիկ Հովհաննիսյան «Հայ թատրոնի պատմություն XIX դար»
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Հայ երիտասարդությունը հայրենասիրական ներկայացումների ժամանակ փոքրիկ հայկական դրոշակներ է նետել բեմ և նրան կոչել իր Ժաննա դ’Արկը»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2015-03-18
- ↑ Արուսյակ Փափազյանի կենսագրությունը AV Production կայքում
- ↑ Հովհաննիսյան Հենրիկ (2010)։ Հայ թատրոնի պատմություն։ Երևան: Նաիրի։ էջեր 88–94։ ISBN 978-5-5050-01601-5
- ↑ Գառնիկ Խաչատուրի Ստեփանյան, «Արուսյակ Փափազյան»
Արտաքին հղումներԽմբագրել
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Արուսյակ Փափազյան կատեգորիայում։ |