Արշավիր Մարտիրոսյան

հայ մանկավարժ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարտիրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արշավիր Լևոնի Մարտիրոսյան (1994, Շվանիձոր, Նաիրիի շրջան, Հայաստան), հայ մանկավարժ։ Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու (1975): ԽՄԿԿ անդամ (1944): Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Արշավիր Մարտիրոսյան
Ծնվել է1994
ԾննդավայրՇվանիձոր, Նաիրիի շրջան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու (1975)
Մասնագիտություներգիչ
ԱշխատավայրՀԱՊՀ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր Աստղի շքանշան

Կենսագրություն

խմբագրել

Արշավիր Մարտիրոսյանը ծնվել է 1924 թվականին, Մեղրու շրջանի Շվանիձոր գյուղում։ 1941 թվականին ավարտել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցը և աշխատել ծրջանի Լիճք գյուղի միջնակարգ դպրոցում որպես ֆիզիկայի և մաթեմատիկայի ուսուցիչ[1]։

1942 թվականին Մարտիրոսյանը զորակոչվել է կարմիր բանակ և ուղարկվել ռազմաճակատ։ 1943 թվականից մինչև պատերազմի ավարտը նա մարտնչել է 133-րդ առանձին տանկային բրիգադի կազմում՝ որպես սակրավոր։ Աչքի է ընկել 1943 թվականին Թամանի թերակղզու ազատագրման համար մղված մարտերում և պարգևատրվել «Խիզախության համար» մեդալով, 1944 թվականին, Կերչի ազատագրման համար՝ Կարմիր աստղի շքանշանով։ 1944 թվականին ռազմաճակատում Մարտիրոսյանը ընդունվել է կոմունիստական կուսակցության շարքերը[1]։

1945 թվականին Մարտիրոսյանը զորացրվել է բանակից և ընդունվել Երևանի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը, այնուհետև՝ ասպիրանտուրան։ Ավարտելուց հետո աշխատել է մայրաքաղաքի 89-րդ դպրոցում որպես ֆիզիկայի և մաթեմատիկայի ուսուցիչ։ 1961 թվականից աշխատել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ֆիզիկայի ամբիոնում նախ՝ որպես ավագ դասախոս, ապա՝ դոցենտ։ 1975 թվականին ստացել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի աստիճան։ Պատերազմի վետերանն ակտիվորեն մասնակցել է ուսանողության ռազմահայրենասիրական դաստիարակության աշխատանքներին[1]։

Պարգևներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել