Արշալույս Թարվերդյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թարվերդյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արշալույս Պողոսի Թարվերդյան (հոկտեմբերի 15, 1945, Ելփին, Միկոյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր 1998-2018 թթ.[1], նյութերի դիմադրության ամբիոնի պրոֆեսոր։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1997), պրոֆեսոր (2002): ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ։
Արշալույս Թարվերդյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 15, 1945 (79 տարեկան) |
Ծննդավայր | Ելփին, Միկոյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Հայաստանի ազգային ագրարային համալսարան |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր |
Մասնագիտություն | ակադեմիկոս |
Զբաղեցրած պաշտոններ | ռեկտոր |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1945 թ. հոկտեմբերի 15-ին Հայաստանի Վայոց ձորի մարզի (նախկին Եղեգնաձորի շրջան) Ելփին գյուղում։ Միջնակարգ դպրոցն ավարտել է 1962 թ. մեդալով։
1963 թ. ընդունվել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի գյուղատնտեսության մեքենայացման ֆակուլտետի ավտոտրանսպորտի բաժինը։ 1968 թ. հոկտեմբերին՝ ինստիտուտը գերազանցության դիպլոմով ավարտելուց հետո, աշխատանքի է գործուղվել ՀԽՍՀ ավտոտրանսպորտի մինիստրություն և նշանակվել տեխնիկական վարչության ինժեների պաշտոնում։ 1969 թ. մայիսին զորակոչվել է ծառայության։ 1970 թ. մայիսին զորացրվելուց հետո շարունակել է աշխատանքը ավտոտրանսպորտի մինիստրությունում։ 1971 թ. սեպտեմբերին տեղափոխվել է նախկին Հայկական գյուղատնտեսական ինստիտուտ և նշանակվել նյութերի դիմադրության ամբիոնի լաբորատորիայի վարիչի պաշտոնում։ 1977 թ. ընտրվել է նույն ամբիոնի ասիստենտի պաշտոնում, 1979 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը, 1983 թ. նրան շնորհվել է դոցենտի գիտական կոչում։ 1997 թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը, 2002 թ. նրան շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում։ 1980 թ. նշանակվել է նախկին Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի նախապատրաստական բաժանմունքի վարիչ։ 1994 թ. Հայկական գյուղատնտեսական ակադեմիան կազմավորվելուց հետո նշանակվել է հեռակա ուսուցման դեկանի պաշտոնում, 1997 թ.` դեպարտամենտի պետ՝ պրոռեկտորի կարգավիճակով։ 1998 թ. հունիսին նշանակվել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի (այժմ Հայաստանի ազգային ագրարային համալսարան) ռեկտորի պաշտոնում, 2007 թ. հուլիսին վերընտրվել է այդ պաշտոնում։ 2013 թ. մարտի 28-ին վերընտրվել է «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի ռեկտոր[2]։ 2006 թվականից ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ է։ 2011 թ.-ին շնորհվել է ՀՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում։ 2014 թ. դեկտեմբերին ընտրվել է ՀՀ ԳԱԱ իսկական անդամ։ Ա. Թարվերդյանը 33 գյուտի հեղինակ է։ Ընդհանուր առմամբ նրա հետազոտությունների արդյունքներն ամփոփված են 185 գիտական աշխատությունում, որից 8-ը մենագրություն են, 2-ը՝ դասագիրք։ Երկարամյա աշխատանքի արդյունքում նա ստեղծել է երկրագործական մեխանիկայի իր դպրոցը՝ հետազոտությունների տարբեր ուղղություններով և հեռանկարներով։ Նրա ղեկավարությամբ հաջողությամբ պաշտպանել են 16 թեկնածուական և 6 դոկտորական ատենախոսություններ։
Անկուսակցական է։ Ամուսնացած է, ունի 2 որդի և 1 թոռնիկ։
Գիտական գործունեություն և հրապարակումներ
խմբագրելՀեղինակ է 152 գիտական հոդվածների, Ա. Թարվերդյանի կողմից ուսումնասիրվել են բույսերի կտրող օրգանների (ցողունների) արխիտեկտոնիկան, անատոմիամորֆոլոգիական, կառուցվածքային, շինարարական-մեխանիկական սկզբունքները, բացահայտվել և ուսումնասիրվել են մինչ այդ անհայտ մի շարք, օրինաչափություններ, որոնք պաշտպանված են նախկին ԽՍՀՄ հեղինակային արտոնագրով։ Դրանք մեծ չափով օգտագործվում են շինարարական և մեքենաշինական կառուցվածքների ու մասերի նախագծման ու հաշվարկների ընթացքում նյութի նվազագույն ծախսման պայմաններում՝ ապահովելով անհրաժեշտ ամրություն ու կոշտություն։ Ա. Թարվերդյանի կողմից ստեղծվել և մշակվել են ութ կտրող ապարատներ, որոնք պաշտպանված են հեղինակային իրավունքներով։ Նրա անմիջական ղեկավարությամբ կատարվել և պաշտպանվել են 11 թեկնածուական և 3 դոկտորական ատենախոսություններ։
Գիտական կոչումներ և պարգևներ
խմբագրել- Անանիա Շիրակացու մեդալ (2000)
- Ռուսաստանի Դաշնության «Տիմիրյազև» ոսկե մեդալ (2004)
- ՀՀ վարչապետի հուշամեդալ (2005)[3]։
- Եվրոպական բիզնես ասամբլեայի ազգային կոմիտեի Սոկրատեսի անվան մրցանակ և մեդալ (EBA Օքսֆորդ, Մեծ Բրիտանիա) (2007)
- Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ (2011)[4]
- Արցախի երախտագիտության մեդալ (2011)
Երկեր
խմբագրել- Նյութերի դիմադրություն, բուհական դասագիրք (համահեղինակ)։
- Ջրօգտագործումը կոլտնտեսություններում, Երևան, Հայպետհրատ, 1954։
- Նյութերի դիմադրություն (Տեսություն և խնդիրներ) Ա. Պ. Թարվերդյան, Ռ. Ս. Մինասյան, Է. Ս. Կոսեմյան, Երևան, Ասողիկ, 2001։
- Անդրկովկասի տարածաշրջանում ագրոպարենային համակարգի կայուն զարգացման հիմնախնդիրները։ Միջազգային գիտաժողովի նյութեր Հայկական գյուղատնտեսական ակադեմիա, ԱՄՆ-ի ԳԴ մարքեթինգի աջակցության ծրագի, Редкол.: А. П. Тарвердян и др., Հայկական գյուղատնտեսական ակադեմիա, Երևան, Հայաստանի գյուղատնտեսական ակադեմիա, 2002։
- Կերի նախապատրաստման մեքենաներ, Երևան, ՀՊԱՀ, 2006։
- Տեսական մեխանիկա, Երևան, ՀՊԱՀ, 2006։
- Հայաստանի պետական ագրարային համալսարանի զարգացման հայեցակարգ և առաջիկա տարիների գործունեության ծրագիր, Երևան, 2007։
- Հայաստանի պետական ագրարային համալսարան -80, Ա. Պ. Թարվերդյան, Դ. Պ. Պետրոսյան, Ց. Վ. Պողոսյան, Հայաստանի պետական ագրարային համալսարան, Երևան, ՀՊԱՀ, 2010։
- 2009 -2010 ուսումնական տարվա ուսումնական գործընթացի արդյունքները և խնդիրները / Կազմ. Ա. Պ. Թարվերդյան, Յու. Գ. Մարմարյան, խմբ. Ա. Հարությունյան, Թարվերդյան Արշալույս Պողոսի, [կազմ.] | Մարմարյան Յուրի Գիգոլի, [կազմ], Կրթության և գիտության նախարարություն, ՀՀ Հայաստանի պետական ագրարային համալսարան, Երևան, Ա. հ., 2010:
- 2010-2011 ուսումնական տարվա ուսումնական գործընթացի արդյունքները և խնդիրները։ Թարվերդյան Արշալույս Պողոսի, [կազմ.] Մարմարյան Յուրի Գիգոլի, [կազմ.] Պետրոսյան Ս. Ռ [խմբ.], Կրթության և գիտության նախարարություն ՀՀ | Հայաստանի պետական ագրարային համալսարան, Երևան, 2011։
- 2012-2013 ուսումնական տարվա ուսումնական գործընթացի արդյունքները և խնդիրները։ Կազմ.` Ա. Պ. Թարվերդյան, Յու. Գ. Մարմարյան, Ս. Հ. Դավեյան, խմբ.` Ս. Պետրոսյան, ՀՀ կրթության և գիտության նախարարություն, Երևան, ՀԱԱՀ, 2013։
- 2013-2014 ուսումնական տարվա ուսումնական գործընթացի արդյունքները և խնդիրները / Կազմ.` Ա. Պ. Թարվերդյան, Յու. Գ. Մարմարյան, Ս. Հ. Դավեյան, խմբ.` Ս. Պետրոսյան, ՀՀ կրթության և գիտության նախարարություն, Երևան, ՀԱԱՀ, 2014։
- Երևան քաղաքի էներգետիկայի պատմությունը / Ս. Պապիկյան, գրախոս՝ Ա. Թարվերդյան, Հայկական էներգետիկական ակադեմիա, Երևան, 2018։
- Изыскание и исследование режушего аппарата для скользяшего резания тонкостебельных злаковых, Ереван, 1979.
- Технико-технологические основы создания режущих аппаратов уборочных машин и косилок, Ереван, 1996.
- Основы разработки ротационных режуших аппаратов уборочных машин, Ереван, 2000.
- Essential Principles for Development of Rotary Cutting Devices, Stuttgart, 2004.
- Применение теории вибрации в земледельческой механике / А. Тарвердян, Ред.: А. Гукасян, Ц. Погосян, Ереван, Гитутюн, 2014:
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Ագրարային համալսարանը ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է ընտրել». «panorama.am». 2018 թ․ հուլիսի 31. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ ««ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՌԵԿՏՈՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ «Ա. ԹԱՐՎԵՐԴՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ ՀՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում շնորհելու մասին