Արյունոտ շաբաթ ( չինարեն հեշտ. 血腥的星期六 , պինին: Xuèxīng De Xīngqīliù, պալլ.: Սյուէսին Դէ Սինցիլյու), սև-սպիտակ լուսանկարի անվանում, որը հրապարակվել է 1937 թվականին։ Մեկ ամսից էլ քիչ ժամանականում լուսանկարը հասցրել է դիտել ավելի քան 136 միլիոն ավելի մարդ[1]։ Լուսանկարում պատկերված է չինացի երեխա, որը լալիս է Շանհայի Հարավային երկաթուղային ռմբակոծված կայարանի ավերակների մոտ։ Լուսանկարը դարձել է մշակութային վկայություն, որը ցուցադրում է ճապոնացիների դաժանությունը Ճապոնա-չինական պատերազմի տարիներին։ Լուսանկարն արվել է օդային հարձակումից մի քանի րոպե անց, որը շփոթեցրել էր Շանհայի խաղաղ բնակչությանը։ «Hearst Corporation» գործակալության լուսանկարիչ Վան Սյաոտինը չգիտեր ոչ երեխայի անվանումը, և ոչ էլ սեռը, որի մոր մարմինն ընկած էր մի քանի մետր հեռավորության վրա։ Իր ժամանակին լուսանկարն ստացել է հանրային մեծ հնչեղություն[2], և հարուցել Արևմտյան աշխարհի վրդովմունքը՝ Չինաստանի նկատմամբ Ճապոնիայի իրականացրած բռնությունների վերաբերյալ[3]։ Լրագրող Հարոլդ Այզեքսը լուսանկարն անվանել է «բոլոր ժամանակների ամենահաջող «քարոզչական» օրինակներից մեկը»[4]։

Լացող երեխայի հայտնի լուսանկար, որը լուսանկարվել է Շանհայի Հարավային երկաթուղային ռմբակոծված կայարանի ավերակների մոտ։
Շաբաթ, օգոստոսի 28, 1937 թվական։

Վան Սյաոտինը ռմբակոծված Հարավային երկաթուղային կայարանի կադրերն արել է «Այմո» անունը կրող տեսախցիկի օգնությամբ, ինչպես նաև իրականացրել մի քանի լուսանկարներ՝ Leica Camera ընկերության ֆոտոխցիկների միջոցով։ Leica ֆոտոխցիկի միջոցով ստացված հայտնի լուսանկարը նաև անվանել են Չինացի որբ երեխան կամ Երեխան Շանհայի երկաթուղային կայարանում[5][6]։ Լուսանկարը քննադատվել է ճապոնացի ազգայնականների կողմից, որոնք պնդում էին, որ լուսանկարի կեղծ լինելը[7]։

Պատմություն

խմբագրել

Շանհայի երկրորդ ճակատամարտի ժամանակ ճապոնական բանակը հարձակվել է Շանհայի վրա, որն այդ ժամանակ Չինաստանի ամենախիտ բնակեցված քաղաքն էր։ Վան Սյաոտինը և այնպիսի լրագրողներ, ինչպիսիք էին Հարիսոն Ֆորմանը և Ջորջ Կրայնուկովը, մարտական գործողությունների ժամանակ արել են բազմաթիվ լուսանկարներ, ներառյալ ճապոնական ինքնաթիռների կողմից ռմբակոծված քաղաքի տեսարանները[8]։ Վանն ազգությամբ չինացի էր, որը Շանհայում ուներ տեսախցիկների խանութ[8][9]։ Ազգային հեղափոխական բանակն սկսել է նահանջել քաղաքից՝ շրջափակումից դուրս գալով Խուանպու գետի մոտ։ Միջազգային լրագրողների խումբը տեղեկացել է այն մասին, որ Ճապոնիայի կայսերական նավատորմը պետք է 1937 թվականի օգոստոսի 28-ին՝ շաբաթ օրը ժամը 14։ 00-ին ռմբակոծի բլոկադան։ Լրագրողներից շատերը հավաքվել են «Butterfield & Swire» ընկերության մոտ, որպեսզի նկարահանեն ռմբակոծումը։ Ցերեկը ժամը 15։ 00-ին երկնակամարում չի երևացել և ոչ մի ինքնաթիռ, և լրագրողների մեծ մասը որոշել են ցրվել։ Մնացել է միայն Վան Սյաոտինը, որն աշխատում էր «Hearst Metrotone News» լրատվական գործակալությունում։ Ցերեկը ժամը 16։ 00-ին Ճապոնիայի կայսերական նավատորմի 16 ինքնաթիռներ հայտնվել են երկնակամարում և ռմբակոծել Հարավային կայարանի մոտ ապաստանած փախստականներին, որոնք սպասում էին դեպի հարավ՝ Հանչժոու մեկնող գնացքին[10]։

Ես նկատեցի, որ իմ կոշիկը լեցուն էր արյունով։

Վան Սյաոտին[6]

Վանն իջել է փողոց, նստել ավտոմեքենան և արագորեն շարժվել երկաթուղային կայարանի ուղղությամբ։ Իր տեսածի մասին նա գրել է․ «Դա սարսափելի էր։ Մարդիկ փորձում էին կանգնել։ Մահացածները և վիրավորները ընկած էին ամենուր և պլատֆորմներում։ Ամենուր թափված էին վերջույթներ։ Միայն իմ աշխատանքն օգնեց ինձ մոռանալ այն ամենն, ինչ տեսել էի։ Ես կանգ առա, որ պատրաստեմ իմ տեսախցիկը։ Ես նկատեցի, որ իմ կոշիկը լեցուն է արյունով։ Ես անցնում էի երկաթուղային ճանապարհով և անում բազմաթիվ լուսանկարներ՝ հետին պլանում թողնելով այրվող կամուրջը։ Հետո ես տեսա, որ տղամարդը ռելսերի վրայից վերցրեց երեխային և տարավ պլատֆորմի վրա։ Նա վերադարձավ ևս մեկ վիրավոր երեխայի հետևից։ Մահացած մայրը պառկած էր ռելսերի վրա։ Երբ ես ֆիքսում էի այդ ողբերգությունը, ես լսեցի վերադարձող ինքնաթիռների ձայնը։ Ես արագորեն մնացած կադրերը ծախսեցի երեխային լուսանկարելու համար։ Ես վազեցի նրա կողմը, միտված լինելով նրան տեղափոխել անվտանգ վայր, սակայն հայրը վերադարձավ։ Ռմբակոծիչները անցան մեր գլխի վրայով։ Նրանք չարձակեցին արկեր»[11]։

Վանն այդպես էլ չի իմացել ոչ երեխայի անունը, ոչ էլ նրա սեռը։ Բացի այդ, նրան այդպես էլ չի հաջողվել իմանալ երեխայի հետագա ճակատագիրը[5]։ Հաջորդ առավոտ Leica տեսախցիկի իր լուսանկարներով նա այցելել է China Press գործակալության գրասենյակ, որտեղ նա դրանք ցույց է տվել Մալքոլմ Ռոշոլտին՝ ասելով․ «Հապա մի տեսեք այս լուսանկարները»[5]։ Թերթերում նշվում էր, որ հաջորդ առավոտյան մոտ 1800 մարդ, հիմնականում կանայք և երեխաներ, գտնվել են երկաթուղային կայարանում և ճապոնացի օդաչուները, հավանաբար, նրանց ընդունել են որպես շարժվող զորախումբ[11]։ Այնտեղ խոսվում էր, որ առնվազն 300 մարդ կենդանի է մնացել օդայի հարձակման արդյունքում[11]։ Հոկտեմբերին «Life» ամսագիրը հայտնել է 200 զոհերի մասին[10]։

Հրապարակումներ

խմբագրել

Վան Սյաոտինը իր աշխատանքներն ԱՄՆ ռազմածովային ուժերի նավի միջոցով ուղարկել է Մանիլա, իսկ այդտեղից ֆիլմը Pan American World Airways-ի ինքնաթիռի միջոցով հասել է Նյու Յորք[11]։ Սկսած 1937 թվականի սեպտեմբերի կեսերից Վանի աշխատանքներն, միայն ԱՄՆ-ում, տեսել է շուրջ 50 միլիոն, իսկ ԱՄՆ սահմաններից դուրս՝ 30 միլիոն մարդ[10]։ Լացող երեխայի լուսանկարը տպագրվել է «Hearst Corporation» թերթերում, որոնց տպաքանակն անցնում էր 25 միլիոնից[11]։ Բացի այդ, լուսանկարը տպագրվել է ևս 1,75 միլիոն տպաքանակ ունեցող ամերիկյան այլ թերթերում[10]։ Առաջին անգամ լուսանկարը տպագրվել է 1937 թվականի հոկտեմբերի 4-ին «Life» ամսագրում, որի էջերում այն տեսել է 136 միլիոն մարդ[10][11]։ Ամսագրի տվյալ համարի գլխավոր էջում պատկերված էր պատգարակի վրա պառկած երեխա, որն ստանում էր բուժօգնություն[10]։

Արձագանք

խմբագրել

«Անմոռանալի»[12] լուսանկարը դարձել է աշխարհի ամենաազդեցիկ լուսանկարներից մեկը, որն Ամերիկայի Միացյալ Նահանգներում առաջացրել է հակաճապոնական տրամադրություններ։ «Խղճի մակընթացային ալիքը» Ամերիկայից տեղափոխվել է Չինաստան[13]։ Արդյունքում, լուսանկարն ստացել է հանրային մեծ հնչեղություն, որի արդյունքում Չինաստանին հատկացվել է մարդասիրական մեծ օգնություն[14]։ Չինաստանում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով, ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և Ֆրանսիայում տեղի են ունեցել բողոքի ցույցեր[11][15]։ Ճապոնացիների նկատմամբ ամերիկացիներն սկսեցին կիրառել այնպիսի տերմիններ, ինչպիսիք են «մսագործներ» և «մարդասպաններ» որակավորումները։ Շանհայի կապիտուլյացիայից հետո՝ ծովակալ Կոիտի Սիոձավան The New York Times-ի թղթակցին ասել է․ «Ես տեսնում եմ, որ ձեր ամերիկյան թերթերն ինձ անվանել են մանկասպան»[16]։

«Life» թերթի ընթերցողները քվեարկության արդյունքում լուսանկարը համարել են 1937 թվականի տարվա 10 լավագույն լուսանկարներից մեկը[4]։ 1944 թվականին Վան Սյաոտինի աշխատանքներն օգտագործվել են Ֆրենկ Կապրայի «Ճակատամարտ Չինաստանի համար»։

Ժառանգություն

խմբագրել

1940-ական թվականների վերջին Էնդի Ուորհոլն ստեղծել է լուսանկարի իր տարբերակը, սակայն օրիգինալ լուսանկարի ճակատագիրը մինչ օրս հայտնի չէ[17]։ Ուորհոլի «Աղքատություն» շարքի աշխատանքները 1960-ական թվականներին դարձել են վերադարձ այն ֆորմատին, որով ենթադրվում էր հայտնի լուսանկարների վերափոխակերպում[17]։

Վան Սյաոտինը 1970-ական թվականներին տեղափոխվել է Թայբեյ, որտեղ 1981 թվականի մարտի 9-ին՝ 81 տարեկան հասակում մահացել է շաքարի դիաբետից[18]։

Լուսանկարը հայտնվել է Time-Life-ի «100 լուսանկարներ, որոնք փոխել են աշխարհը» գրքում, որը հրատարակվել է 2003 թվականին։ Ազգային աշխարհագրական ընկերությունը լուսանկարը ներառել է 2006 թվականին տպագրված «Աշխարհի հակիրճ պատմություն․ պատկերազարդ ժամանակացույց» գրքում[19]։

Լուսանկարի իսկության հարց

խմբագրել
 
Վան Սյաոտինի մեկ այլ լուսանկար, որը 1937 թվականի դեկտեմբերին տպագրվել է «Look» ամսագրում։

Այն ժամանակ, երբ ճապոնացի ազգայնականներն այդ լուսանկարն անվանել են կեղծ, իսկ ճապոնական կառավարությունը լուսանկարչի գլխի համար սահմանել է 50 000 ԱՄՆ դոլար, որը 2019 թվականին համարժեք էր 870 000 ԱՄՆ դոլարի[20]։ Հայտնի է, որ Վանը դեմ էր ճապոնացիների Չինաստան ներխուժմանը և ուներ ձախ քաղաքական հայացքներ։ Վան Սյաոտինն աշխատում էր Ուիլյամ Ռենդոլֆ Հերսթի մոտ, որն Իսպանա-ամերիկյան պատերազմի վերաբերյալ իր լրագրողներին ասում էր․ «Դուք կներկայացնեք լուսանկարները, իսկ ես կներկայացնեմ պատերազմը»[20]։ Վան Սյաոտինի հեղինակած մեկ այլ լուսանկար 1937 թվականի դեկտեմբերի 21-ին հայտնվել է «Look» ամսագրում։ Լուսանկարի վրա պատկերված են երկու տղամարդիկ, որոնք կռացած են լացող երեխայի վրա[20]։ Ենթադրվում է, որ այդ մարդը եղել է Վան Սյաոտինի օգնականը, որը նախապատրաստում էր կադրը[20]։ The Japan Times ամսագրում նշվում էր, որ այդ մարդը եղել է փրկարար, որը երեխային նստեցրել է լուսանկարչի առաջ[21]։ Վանն այդ մարդուն ներկայացրել է որպես երեխայի հայր, որը եկել էր փրկելու իր երեխաներին, երբ ճապոնական ինքնաթիռը վերադառնում էր ռմբակոծությունից[11]։

1956 թվականին լրագրող Արթուր Ռոթշթեյնը շարունակել է պնդել իր այն տեսակետը, որ Վանի լուսանկարը կեղծ է[22]։ Վերջերս գաղտնազերծված ուսուցողական տեսանյութը, որը հրապարակել է ԱՄՆ պաշտպանության նախարարությունը, հանձնվել է ԱՄՆ ազգային արխիվին, որտեղ կարելի է տեսնել մի մարդու, որը երկաթուղու ռելսերի մոտով տանում է մի երեխայի դեպի այն վայրը, որտեղ ձեռքով ցույց է տալիս Վանը[23]։ 1975 թվականին «Life» ամսագիրը հրապարակել է մի լուսանկար՝ հետևյալ մակագրությամբ․ «Ասում են, որ այդ ներկայացում է, սակայն տարբեր տեսակետների մեջ պարզ է մի բան, որ այդ ոչ ավելին էր, քան սուտը»[22]։

 
Պատգարակի վրա գտնվող երեխան, որն ստանում է առաջին օգնություն։

1999 թվականին Տոկիոյի համալսարանի պրոֆեսոր Ֆուջիոկո Նոբուկացուի գլխավորած խումբը հրապարակել է հոդված, որն ուներ «Մանիպուլյացիաներ Չինաստանի փաստագրական լուսանկարների հետ․ ԱՄՆ-ում ատելության հրդեհի բոցավառում», որտեղ Նոբուկացուն և Շուդո Խիգաշինականոն փաստում են, որ լուսանկարի վրա պատկերված է տղամարդ, որը երկաթուղային գծի նստեցնում է սկզբից մեկ, հետո ևս երկու երեխաների։ Նպատակն ամերիկացիների համար «ողբալի տեսարանի» ստեղծումն էր, որպեսզի ԱՄՆ-ն Ճապոնիային պատերազմ հայտարարի[7]։ Ճապոնացի պրոֆեսորները պնդում են, որ Վանը մտածված ավելացրել է ծուխը, որպեսզի պատկերն ավելի դրամատիկ լինի[22], սակայն Մալքոլմ Ռոշոլթը գրել է, որ երկաթուղային կայարանում դեռ առկա էր փոշին, մինչ Վանը կժամաներ երկաթուղային կայարան[5]։ Ճապոնացի ազգայնականները չեն նշում, որ ռմբակոծումներ չեն եղել և որ չինացի խաղաղ բնակչությունը չի սպանվել կամ վիրավորվել, սական առկա լուսանկարները, որպես կեղծ լուսանկարներ, թույլ են տալիս հասկանալ, որ պատմական փաստերի մեջ առկա են կեղծ վկայություններ[22]։ Նոբուկացուի և Խիգաշինականոյի հոդվածում չի հիշատակվում Վան Սյաոտինի մյուս լուսանկարի մասին, որը հրապարակվել է «Life» ամսագրում, որտեղ երևում է, թե ինչպես է երեխան լալիս բժշկական պատգարակի վրա, երբ նրան առաջին բուժօգնություն է տրամադրում չինացի բոյսկաուտը[10][22]։

Վոնգն արել է մի քանի այլ աշխատանքներ ևս, որոնք պատմում են Չինաստանի վրա ճապոնացիների հարձակման մասին, այդ թվում նաև 1938 թվականի մայիսին տեղի ունեցած Սյուչժոուի ճակատամարտը և նույն տարվա հունիսին տեղի ունեցած Գուանչժոուի ռմբակոծությունները[24]։ Նա աշխատել է բրիտանական պաշտպանության ներքո, սակայն ճապոնացի ազգայնականների կողմից անընդհատ հնչող մահվան սպառնալիքներն ստիպել են նրան ընտանիքի հետ լքել Շանհայը և տեղափոխվել Հոնկոնգ[11]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Van der Veen, Maurits (2003). Uriel's Legacy. Trafford Publishing. էջ 262. ISBN 1-55395-462-9.
  2. Doherty, Thomas (1999). Projections of war: Hollywood, American culture, and World War II (2 ed.). Columbia University Press. էջ 105. ISBN 0-231-11635-7.
  3. Tuchman, Barbara W. (1972). Stilwell and the American experience in China, 1911–45. Bantam Books. էջ 214. ISBN 0-553-14579-7.
  4. 4,0 4,1 Dower, John W. (2010). Cultures of War: Pearl Harbor / Hiroshima / 9-11 / Iraq. W. W. Norton & Company. էջեր 158–159. ISBN 0-393-06150-7.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Cameron, Mrs. Richard; Malcolm Rosholt Letters to the Editors: The Child (und) // Life : magazine. — Time, Inc., 1972. — Т. 72. — № 2. — С. 27. — ISSN 0024-3019.
  6. 6,0 6,1 Faber, John (1978). Great news photos and the stories behind them (2 ed.). Courier Dover Publications. էջեր 74–75. ISBN 0-486-23667-6.
  7. 7,0 7,1 Nobukatsu, Fujioka; Higashinakano, Shūdō (1999). «Manipulation of Documentary Photos in China: Fanning Flames of Hate in the USA». Exploding the Myth:The Problem of Photographic "Evidence" (Photos from The Rape of Nanking). Association for Advancement of Unbiased View of History. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 18-ին.
  8. 8,0 8,1 Cinema: Shanghai, Shambl(անգլ.) // Time : magazine. — Time, Inc., 1937. Архивировано из первоисточника 27 Օգոստոսի 2013.
  9. Camhi, Leslie. «Film: A Dragon Lady and a Quiet Cultural Warrior». The New York Times, January 11, 2004. Проверено 25 января 2019.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 The Camera Overseas: 136,000,000 People See This Picture of Shanghai's South Station(անգլ.) // Life : journal. — Time, Inc., 1937. — Т. 3. — № 14. — С. 102—103. — ISSN 0024-3019.
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 11,6 11,7 11,8 Faber, John (1960). Great moments in news photography: from the historical files of the National Press Photographers Association. T. Nelson. էջ 74.
  12. Roth, Mitchel P. (1997). Historical dictionary of war journalism. Greenwood Publishing Group. էջ 219. ISBN 0-313-29171-3.
  13. Winchester, Simon (2008). Bomb, book and compass: Joseph Needham and the great secrets of China. Viking. էջ 49. ISBN 0-670-91378-2.
  14. Klein, Christina (2003). Cold War orientalism: Asia in the middlebrow imagination, 1945–1961. University of California Press. էջ 177. ISBN 0-520-22469-8.
  15. Goldberg, Vicki (1991). The power of photography: how photographs changed our lives. Abbeville Press. էջ 243. ISBN 1-55859-039-0.
  16. Dong, Stella (2001). Shanghai: The Rise and Fall of a Decadent City. HarperCollins. էջեր 216–217. ISBN 0-06-093481-6.
  17. 17,0 17,1 Smith, Patrick S. (1986). Andy Warhol's art and films. Studies in the fine arts. Vol. 54 (2 ed.). UMI Research Press. էջեր 40, 125. ISBN 0-8357-1733-X.
  18. «'Newsreel' Wang succumbs at 81». Taiwan Today. Government Information Office, Republic of China (Taiwan). 1981 թ․ մայիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 18-ին.
  19. Kagan, Neil (2006). National Geographic concise history of the world: an illustrated timeline. National Geographic Traveler. National Geographic Books. էջ 325. ISBN 0-7922-8364-3.
  20. 20,0 20,1 20,2 20,3 French, Paul (2009). Through the looking glass: China's foreign journalists from opium wars to Mao. Hong Kong University Press. էջ 192. ISBN 962-209-982-3.
  21. Low, Morris (2003). «The Japanese Colonial Eye: Science, Exploration, and Empire». In Christopher Pinney, Nicolas Peterson (ed.). Photography's other histories. Duke University Press. էջ 117. ISBN 0-8223-3113-6.
  22. 22,0 22,1 22,2 22,3 22,4 Morris-Suzuki, Tessa (2005). The past within us: media, memory, history. Nissan Institute-Routledge Japanese studies. Verso. էջեր 72–75. ISBN 1-85984-513-4.
  23. US National Archives (2015 թ․ մարտի 17), Why We Fight: The Battle of China, Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 16-ին
  24. «Library Contents Listed Year-by-Year: 1938». The 1930s: Prelude to War Video Library. UCLA Film and Television Archive. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 18-ին.