Արմտան Մեծ, գյուղ Մեծ Հայքի Բարձր Հայք աշխարհի Դարանաղի գավառի Արմտան գավառակում, իսկ ապա գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Կամախի գավառակում[1]։

Գյուղ
Արմտան Մեծ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառակԿամախի գավառակ
Այլ անվանումներԱրմատան Մեծ, Արմդան Մեծ, Արմըդան Մեծ, Արմտան, Արմուդան, Արմուդան Մեծ, Տանձի, Տանձիկ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Արմտան Մեծ (Աշխարհ)##
Արմտան Մեծ (Աշխարհ)

Գյուղի մեծության պատճառով այն երբեմն հիշատակել են որպես ավան։

Պատմություն

խմբագրել

Արմտանը համապատասխանում է մ․ թ․ ա․ XV—XIV դարերի խեթական արձանագրությունների «Արմտան» կամ «Արմատան» տեղանվանը։ Արմտանը մտել է Հայասա ցեղային միության կազմի մեջ։ XVII դարի մատենագիր Հակոբ Կարնեցին հիշատակել է Արմտանը։ Ենթադրվում է, որ Արմտան անվան մեջ պահպանվել է «Արմեն» ցեղանվան ձևերից մեկը։

Արմտանը ավերվել է Մեծ եղեռնի ժամանակ։ Տեղի բնակչությունը տեղահանվել է և ցրվել զանազան երկրներ։

Բնակչություն

խմբագրել

1915 թվականի Մեծ եղեռնը հիմնականում հայաբնակ է եղել։ XX դարի սկզբին ուներ մոտ 2000 բնակիչ։

Տնտեսություն

խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, երկրագործություն և արհեստներն էին։

Պատմամշակութային կառույցներ

խմբագրել

Արմտանն ուներ Ս. Աստվածածին անունով եկեղեցի։ Գյուղի մոտակայքում կար հին բերդի ավերակներ, պատմական Ս. Նշան վանքի կիսակործանված համալիրը, Քառասուն Մանկանց եկեղեցու մնացորդները, Ս. Լուսավորիչ եկեղեցու փլատակները։

Կրթություն

խմբագրել

Գյուղում գործում էր Արամյան անունով վարժարան։

Անվանի մարդիկ

խմբագրել

Արմտան Մեծ գյուղում է ծնվել Հակոբ Մնձուրին[2]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Էրզրումի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 473

Աղբյուրներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 98