Հակոբ Կարնեցի (Գևորգի որդի, 1618 թ. Կարին - անհայտ), պատմիչ-ժամանակագիր, աշխարհագրագետ։ 1641 թվականին Էջմիածնում ձեռնադրվել է քահանա։

Հակոբ Կարնեցի
Ծնվել է1618
ԾննդավայրԿարին, Թուրքիա
Մահացել է1673
Մահվան վայրԿարին, Թուրքիա
Մասնագիտությունգիտնական

Նրա «Ժամանակագրությունը» ընդգրկում է 1662 - 1672 թվականներին Հայաստանում կատարված կարևոր իրադարձությունները։ Նրա «Տեղագիր Վերին Հայոց» երկը (հրատարակվել է 1903 թ., թարգմանվել է նաև ֆրանսերեն) պատմաաշխարհագրական և ազգագրական կարևոր տեղեկություններ է պարունակում Կարնո գավառի, օսմանյան բռնակալության հարկային համակարգի վերաբերյալ և այլն։ Ընդօրինակել է ձեռագրեր։ Նրան է վերագրվում «Երգ երգոցի» մի մեկնություն։

Հակոբ Կարնեցու երկերը շարադրված են բարբառային տարրերով հագեցած գրաբարով։ Հավանաբար մահացել և թաղվել է Կարինում։

ԱշխատություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  1. Միքայել Մալխասյան, Հակոբ Կարնեցու «Տեղագիր Վերին Հայոց» երկը՝ որպես պատմաաշխարհագրական հետազոտությունների աղբյուր (Էրզրումի նահանգը 17-րդ դարում), Ս. Էջմիածին, 2009։ ISBN 978-9939-53-480-0

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։