Արմեն Վարդապետյան (զարդագործ)

հայ զարդագործ, քանդակագործ, նկարիչ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմեն Վարդապետյան (այլ կիրառումներ)

Արմեն Ռուբենի Վարդապետյան (ՎԱՌ) (հունվարի 23, 1980(1980-01-23), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ զարդագործ, նկարիչ, քանդակագործ։ Հայաստանի ժողովրդական վարպետ։

Արմեն Վարդապետյան
Ծնվել էհունվարի 23, 1980(1980-01-23) (44 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՆելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 դպրոց (1996), Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն (1990) և Հայաստանի ազգային ագրարային համալսարան
Մասնագիտություննկարիչ և քանդակագործ

Կենսագրություն խմբագրել

Արմեն Վարդապետյանը ծնվել է 1980 թվականին, Երևանում։ 1996 թվականին ավարտել է Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 միջնակարգ դպրոցը։ 1990 թվականին սովորել է Հենրիկ Իգիթյանի անվան էսթետիկայի ազգային կենտրոնի քանդակի բաժնում։ 1996 թվականին ընդունվել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիա։ 2001-2004 թվականներին սովորել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիաի ասպիրանտուրայում և պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն։ 2006 թվականից աշխատում է Երևանի պետական համալսարանում որպես դասախոս։

Արմենը ստեղծագործում է ամբողջ կյանքի ընթացքում։ Զբաղվում է քանդակով, նկարչությունով, աշխատում է տարբեր նյութերի հետ, պատրաստում է զարդեր։ 2008 թվականին սկսել է ուսումնասիրել զարդագործությունը և պատրաստել ու վաճառել իր աշխատանքները ՎԱՌ անվան տակ։ Հայկական ոսկերիչների ասոցիացիայի անդամ է և ՀՀ ժողովրդական վարպետ։

ՎԱՌ-ի աշխատանքները վաճառվում են Հայաստանի, Ռուսաստանի, Եվրոպայի պատկերասրահներում։

Ստեղծել է ԿԻԼԻԿԻԱ անվանումով ազգային զարդերի հավաքածու[1]։

Ցուցահանդեսներ խմբագրել

  • Սլովակիայի դիզայնի շաբաթ, Բրատիսլավա, 26-27.09.2009
  • Վիեննայի դիզայնի շաբաթ, Վիեննա, «Schullin» պատկերասրահ, 01-09.10.2009
  • «Եվրոպական ժառանգության օրեր»։ Ազգային արվեստի թանգարան, Երևան, 18-19.09.2010
  • Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի կազմակերպված ցուցահանդես, Երևան, Արմենիա Մարիոթ հյուրանոց, 06.04.2011
  • Առողջություն և Գեղեցկություն EXPO 2011, Արմենիա Մարիոթ հյուրանոց, Երևան
  • ARMENIA EXPO 2011, Երևան, 9-11.09.2011
  • «Հայաստանի անկախության 20- ամյակ», Հայաստանի նկարիչների միություն, Երևան, 15.09.2011
  • Երևանյան միջազգային ոսկերչական ցուցահանդես, Երևան, 21-23.09.2011
  • «Էրեբունի - Yerervan", Հայաստանի նկարիչների միություն, 12.10.2011
  • «Շուշիի ազատագրման 20- ամյակ», Հայաստանի նկարիչների միություն, Երևան, 05.05.2012
  • «Հայաստանի նկարիչների միության 80 - րդ տարեդարձ», Հայաստանի նկարիչների Միություն, Երևան, 30.10.2012
  • Երևանյան միջազգային ոսկերչական ցուցահանդես, 2014[2][3]
  • «Արտադրված է Հայաստանում ցուցահանդես»։ Մերիդիան ցուցասրահ, Երևան 26-28.05.2015
  • 1-ին միջազգային Արվեստ ԷՔՍՓՈ 15։ Հայ-Արտ ցուցասրահ, Երևան, 19-29.05.2015

Ծանոթագրություններ խմբագրել

  1. VAR. Киликия – источник вдохновения
  2. «"Свою первую персональную выставку организую в Ереване"». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 10-ին.
  3. «Украшения из Киликийского царства». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել