Արմեն Սարգսյան (լեզվաբան)

լեզվաբան

Արմեն Յուրիի Սարգսյան (սեպտեմբերի 19, 1968 թվական, ԼՂՀ, Հադրութի շրջան, Պլեթանց գյուղ), ԱրՊՀ ռեկտոր[1], բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, լեզվաբան[2]:

Արմեն Սարգսյան
Armen Sargsyan Minister of Education of the Republic of Artsakh.jpg
Ծնվել էսեպտեմբերի 19, 1968(1968-09-19) (51 տարեկան)
Պլեթանց, Հադրութի շրջան, Արցախ
Բնակության վայր(եր)ԼՂՀ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
Դավանանքքրիստոնեություն
Մասնագիտությունլեզվաբան և բանասեր
Հաստատություն(ներ)ԱրՊՀ
Ալմա մատերԱրցախի պետական համալսարան և ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների թեկնածու
Գիտական ղեկավարԳևորգ Ջահուկյան
Ինչով է հայտնի«Ղարաբաղի բարբառի բառարան», «Արցախի բանահյուսությունը» գրքերով
ՊարգևներԼՂՀ Գիտության վաստակավոր գործիչ

ԿենսագրությունԽմբագրել

Արմեն Սարգսյանը ծնվել է ուսուցչի ընտանիքում։

  • 1983 թվականին ավարտել է տեղի ութամյա, 1985 թվականին՝ Հադրութի Մ․ Մանվելյանի անվան միջնակարգ դպրոցը և ընդունվել Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի լեզվագրական բաժինը։
  • 1987-1989 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում, ծառայությունն ավարտելուց հետո ընդգրկվել Լեռնային Ղարաբաղի պաշտպանական ջոկատներում։
  • 1992 թվականին ավարտել է Կիրովականի մանկավարժական ինստիտուտի Ստեփանակերտի բաժանմունքը, 1996 թվականին՝ ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի նպատակային ասպիրանտուրան։
  • 1998 թվականին ակադեմիկոս Գեւորգ Ջահուկյանի ղեկավարությամբ «Շաղախի ենթաբարբառը Հադրութի ենթաբարբառի միջավայրում» թեմայով պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, 2000 թվականին՝ դոցենտի կոչում։
  • 1996 թվականից դասավանդում է Արցախի պետական համալսարանում, 1999-2011 թվականներին զբաղեցրել է ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի դեկանի պաշտոնը՝ 1998-2000 թվականներին ղեկավարելով նաև ՀՀ կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչության ԼՂՀ մասնաճյուղը։
  • 2011 թվականին նշանակվել է ԱրՊՀ գիտքարտուղար, 2012 թվականին՝ ԼՂՀ կրթության և գիտության փոխնախարար, 2015 թվականին ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի փոխնախարար[3]։
  • 2018 թվականի հոկտեմբերի 5-ից Արցախի պետական համալսարանի ռեկտոր:

Մասնակցել է Արցախում, Հայաստանում, Ռուսաստանում, Հոլանդիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում կազմակերպված մի շարք միջազգային գիտաժողովների։ 2008 թվականին Ստեփանակերտում կազմակերպել է միջազգային հայերենագիտական ութերորդ գիտաժողովը։ 2010 թվականին ԱրՊՀ ռեկտոր Ս․ Վ․ Դադայանի հետ ԱրՊՀ-ում հիմնադրել է ազգագրական թանգարան՝ նվիրաբերելով իր անձնական հարուստ հավաքածուն։ ԱրՊՀ ուսանողների օգնությամբ, ըստ «Հայերենի բարբառագիտական նյութերի հավաքման ծրագրի», կազմել է Ղարաբաղի բարբառի շուրջ քսան խոսվածքների վկայագրերը և հանձնել ՀՀ ԳԱԱ Հր․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի բարբառագիտական բաժին։

Ամուսնացած է, ունի երկու զավակ։

ԱշխատություններԽմբագրել

Հեղինակ է մեկ տասնյակից ավելի գիտական աշխատությունների ու ժողովածուների և շուրջ 60 գիտական հոդվածների, որոնց մեծ մասը վերաբերում է Ղարաբաղի բարբառին և բանահյուսությանը[4]։ 2016 թվականին լույս է տեսել Արմեն Սարգսյանի «Արցախի բանահյուսությունը»[5] գիրքը:

Պետական պարգևներԽմբագրել

  • ԼՂՀ Նախագահի 2016 թվականի օգոստոսի 30-ի հրամանագրով շնորհվել է ԼՂՀ Գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում[6]:

ԾանոթագրություններԽմբագրել