Արմեն Պետրոսյան

հայ դերասան, ռեժիսոր, սցենարիստ, նկարիչ-բեմադրիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արմեն Ալբերտի Պետրոսյան (մարտի 8, 1963(1963-03-08) - սեպտեմբերի 21, 1999(1999-09-21) կամ սեպտեմբերի 2, 1999(1999-09-02)[1], Մոսկվա, Ռուսաստան), հայ դերասան, ռեժիսոր, սցենարիստ, նկարիչ-բեմադրիչ։

Արմեն Պետրոսյան
կադր «Լավ տականք, վատ տականք» ֆիլմից
Ծնվել էմարտի 8, 1963(1963-03-08)
Մահացել էսեպտեմբերի 21, 1999(1999-09-21) (36 տարեկան) կամ սեպտեմբերի 2, 1999(1999-09-02)[1] (36 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներ
Քաղաքացիություն ԽՍՀՄ,  Հայաստան և  Ռուսաստան
Գործունեության տարիներ1976-1999
Մասնագիտացումդերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, ռեժիսոր և մուլտիպլիկատոր
Ոճ(եր)դրամա, կատակերգություն և քրեական ֆիլմ
IMDbID ID 0678136

Կենսագրություն

խմբագրել

Արմեն Պետրոսյանը ծնվել է 1963 թվականի մարտի 8-ին։ Ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1988 թվականին՝ Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացները (Ֆեոդոր Խիտրուկի արվեստանոց)[2]։

Երևանի ռուսական դրամատիկական թատրոնում աշխատել է որպես բուտաֆորիա պատրաստող, իսկ 1983-1989 թվականներին՝ Երևանի կինոստուդիայում՝ որպես նկարիչ-անիմատոր։ Առաջին անիմացիոն ֆիլմը նկարահանել է «Հայֆիլմ» ստուդիայում, այնուհետև 1990 թվականին տեղափոխվել է Մոսկվա, աշխատել հեռուստատեսությունում[2]։

Խաղացել է «Լավ տականք, վատ տականք» ֆիլմի գլխավոր դերում (1998), նույն ֆիլմի սցենարի հեղինակն է[2]։

Հայտնի տեսահոլովակների՝ Վալերիայի «Ինքնաթիռ» և «Գիշերը քնքուշ է», Լինդայի «Ագռավ», Քրիստինա Օրբակայտեի «Տանգո երեքով», Նիկոլայ Նոսկովի «Ես սիրում եմ քեզ» և այլն ռեժիսորն է։ Նրա աշխատանքները բազմիցս արժանացել են տեսահոլովակների «Պոկոլենիե» փառատոնի մրցանակներին[3]։

Մահացել է 1999 թվականի սեպտեմբերի 21-ին ավտովթարից Մոսկվայում։ Թաղված է Մոսկվայի Տրոեկուրովսկի գերեզմանոցում (հողակտոր № 10)[3]։

Ֆիլմագրություն

խմբագրել

Դերերը կինոյում

խմբագրել
Տարեթիվ Ֆիլմ Դեր
1999 8 1/2 դոլար Արմեն
1998 Լավ տականք, վատ տականք Արմեն
1997 Աստվա՛ծ, ողորմի՛
1990 Շան որդիք դրվագ

Ռեժիսոր

խմբագրել
Տարեթիվ Ֆիլմ
1993 Կարմիր գույնի կառուցողը

Սցենարիստ

խմբագրել
Տարեթիվ Ֆիլմ
1998 Լավ տականք, վատ տականք

Նկարիչ-բեմադրիչ

խմբագրել
Տարեթիվ Ֆիլմ
1999 Մեռնելը հեշտ է

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  2. 2,0 2,1 2,2 «Петросян Армен Альбертович». megabook.ru. Վերցված է 2017 թ․ հունվարի 5-ին.
  3. 3,0 3,1 «Армен Петросян». kino-teatr.ru. 2016 թ․ հունիսի 27. Վերցված է 2017 թ․ հունվարի 5-ին.