Արմեն Միրաքյան (կինոօպերատոր)

հայ կինոռեժիսոր, կինոօպերատոր
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմեն Միրաքյան (այլ կիրառումներ)

Արմեն Բագրատի Միրաքյան (փետրվարի 15, 1938(1938-02-15), Երևան, ԽՍՀՄ - 2018[1]), հայ կինոօպերատոր, կինոռեժիսոր, սցենարիստ, Հայաստանի ազգային կինոկենտրոնի ռեժիսոր։ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (2011)[2]։

Picto infobox cinema.png
Արմեն Միրաքյան
Armen Mirakyan.jpg
Ծնվել էփետրվարի 15, 1938 (85 տարեկան)
ԾննդավայրԵրևան
Մահացել է2018[1]
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտացումկինոօպերատոր, կինոռեժիսոր և ռեժիսոր
ՊարգևներՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (2011)
IMDbID 355919

ԿենսագրությունԽմբագրել

1962-1966 թվականներին սովորել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտի օպերատորական բաժնում՝ Ալեքսանդր Գալպերինի և Մարգարիտա Պիլիխինայի դասարանում։ 1957 թվականից աշխատում է Հայֆիլմում, 2006 թվականից՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնում։ 1974 թվականից Հայաստանի կինեմատոգրաֆիստների, 1978 թվականից՝ թատերական գործիչների միությունների անդամ է։

1965 թվականին ստեղծագործական պրակտիկան անցել է Անդրեյ Տարկովսկու «Անդրեյ Ռուբլյով» ֆիլմի նկարահանման խմբում, «Մոսֆիլմ», 1972 թվականին՝ «Սոյուզմուլտֆիլմ»-ում։ 1973 թվականին «Հայֆիլմում» նկարահանել է «Սխալ արտահայտություն» հայկական առաջին տիկնիկային մուլտֆիլմը։ Միրաքյանի հեղինակային մուլտֆիլմերը դարձել են հայկական տիկնիկային մուլտիպլիկացիայի հիմքը։

60 գեղարվեստական, վավերագրական, տիկնիկային ֆիլմերի հեղինակ է[3][4][5]։

ՍտեղծագործություններԽմբագրել

Մուլտֆիլմեր

  • «Սխալ արտահայտություն» (1973)
  • «Սպորտ, սպորտ, սպորտ» (1974)
  • «Շունն ու կատուն» («Հայֆիլմ», 1975)[6]
 
Դրվագ «Սխալ արտահայտություն» մուլտֆիլմից

Օպերատորական աշխատանքներ

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել