Արմեն Հովհաննիսյան (թարգմանիչ)

հայ հրապարակախոս, լրագրող, թարգմանիչ
Այս հոդվածը թարգմանչի մասին է։ Այս անունը կրող այլ անձանց համար այցելեք Արմեն Հովհաննիսյան։

Արմեն Արշավիրի Հովհաննիսյան (1936, մարտի 10, Թավրիզ, Իրան - 2011, օգոստոսի 25, Երևան), հայ թարգմանիչ, հրապարակախոս, լրագրող, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1974 թվականից, ԽՄԿԿ անդամ 1961 թվականից։

Արմեն Հովհաննիսյան
Արմեն Արշավիրի Հովհաննիսյան
Դիմանկար
Ծնվել է1936 մարտի 10
ԾննդավայրԹավրիզ
Մահացել էօգոստոսի 25, 2011(2011-08-25) (տարիքը 75)
Մահվան վայրԵրևան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունթարգմանիչ, հրապարակախոս և լրագրող
Գործունեությունթարգմանիչ, հրապարակախոս, լրագրող
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ

Կենսագրություն

խմբագրել

Արմեն Հովհաննիսյանը ծնվել է 1936 թվականին Թավրիզում (Իրան1946 թվականին ընտանիքով ներգաղթել է Հայաստան։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը։ Աշխատել է Ավանգարդ թերթում, Հայաստանի հեռուստառադիոպետկոմում, հիմնել է «Ծիածան» ռադիոկայանը, ղեկավարել է ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայության երաժշտական բաժինը։ Աշխատել է գրահրատարակչության ոլորտում։ Վարպետության դասեր է վարել Ռուս-հայկական, «Գլաձոր» և Հայկական պետական մանկավարժական համալսարաններում[1]։

Նրա հրապարակախոսական հոդվածներն առանձնացել են նյութի և հարցադրումների լայն ընդգրկումով ու հրատապությամբ, քաղաքացիական ակտիվ կեցվածքով, խիզախ դիրքորոշումով, մեր երկրի ու մշակույթի նկատմամբ անսահման սիրով ու նվիրվածությամբ։ Տարբեր տարիներին այդ նյութերն ամփոփվել են «Աղետ» (1990), «Հայաստան, երկիր դրախտավայր» (1993), «Խորհրդատվություններ 2-րդ էջի համար» (1993), «Ուրբաթախոսություն» (2001) և այլ ժողովածուներում։ Առավել ամբողջական դրանք ընդգրկվել են «Զանգակատուն բերող ճանապարհին» եռահատորյակում, որի երրորդ հատորը տպագրության ընթացքի մեջ է։

Ծանրակշիռ է նրա վաստակը գեղարվեստական թարգմանության ասպարեզում։ 1960-ականներից հայ ընթերցողը, շնորհիվ Արմեն Հովհաննիսյանի, ծանոթացել է ռուս գեղարվեստական արձակի ընտիր նմուշներին՝ ընդհանուր հաշվով մոտ 8000 էջ թարգմանական գրականություն. Ալեքսանդր Պուշկին, Ֆեոդոր Դոստոևսկի, Անտոն Չեխով, Ալեքսանդր Կուպրին, Միխայիլ Բուլգակով, Ալեքսանդր Սոլժենիցին, Վասիլի Շուկշին և այլն, երկու տասնյակից ավել հեղինակներ[2]։

Մատենագիտություն

խմբագրել
  • Ես ձեզ սիրում եմ մարդիկ, Երևան, «Հայաստան», 1969, 80 էջ։
  • Մոռացված արժեքների ստվերները։ Հրապարակախոսություն, ԱԻՄ, 1997, 64 էջ[3]։

Մամուլ

խմբագրել
  • Այս համարի մեկնաբանության հեղինակը Արմեն Հովհաննիսյանն է։ «Գարուն», 1967, № 1։

Թարգմանություններ

խմբագրել
  Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Ատարով Ն., Պատմվածք առաջին սիրո մասին, Երևան, Հայպետհրատ, 1960, 306 էջ։
  • Ստոկովսկի Լ. Երաժշտությունը բոլորիս համար, Երևան, Հայպետհրատ, 1962, 264 էջ։
  • Բաբել Ի., Օդեսյան պատմվածքներ, Երևան, Հայպետհրատ, 1964, 58 էջ։
  • Բաբել Ի., Հեծյալ բանակը, Երևան, «Հայաստան», 1967, 216 էջ։
  • Դյուրենմաթ Ֆ., Դատավորը և դահիճը. Խոստում, Երևան, «Հայաստան», 1969, 214 էջ։
  • Ֆյոդոր Դոստոևսկի, Դևեր
  • Միխայիլ Բուլգակով, Վարպետը և Մարգարիտան
  • Յուլիան Սեմյոնով, Գարնան տասնյոթ ակնթարթ, Երևան, «Հայաստան», 1972, 432 էջ։
  • Կուպրին Ա., Յամա, Երևան, «Հայաստան», 1975, 462 էջ։
  • Պո Էդգար, Ոսկե բզեզը, Երևան, «Հայաստան», 1975, 132 էջ։
  • Ցիցիկյան Անահիտ, Հայկական աղեղային արվեստը, Երևան, «Սովետական գրող, 1977, 248 էջ։
  • Օլեշա Յուրի, Նախանձ, Երևան, «Սովետական գրող, 1977, 504 էջ։
  • Շուկշին Վասիլի, Պատմվածքներ, Երևան, «Սովետական գրող», 1979, 522 էջ։
  • Ալեքսանդր Լեբեդ, Ցավ վասն տերության
  • Միխայիլ Բուլգակով, Սպիտակ գվարդիա
  • Ֆյոդոր Դոստոևսկի, Գրառումներ մեռյալ տնից
  • Ալեքսեյ Տոլստոյ, Պյոտր Առաջին

Պարգևներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2005։
  2. «Zarkfoundation - Արմեն Հովհաննիսյան». zarkfoundation.com.
  3. Հովհաննիսյան, Արմեն Արշավիրի (1997). Մոռացված արժեքների ստվերները։ Հրապարակախոսություն. ԱԻՄ.
  4. ՀՀ պատվավոր կոչումներ շնորհելու մասին

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արմեն Հովհաննիսյան (թարգմանիչ)» հոդվածին։